Մամուլի տեսություն 22.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109666-Մամուլի_տեսություն_22.07.2019
Մոսկվայում Պուտինի ավելի քան 22 հազար ընդդիմադիրներ փողոց են դուրս եկել բողոքելու՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ընդդիմության որոշ ներկայացուցիչների թեկնածությունը մերժվելու դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2019 12:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.07.2019

Մոսկվայում Պուտինի ավելի քան 22 հազար ընդդիմադիրներ փողոց են դուրս եկել բողոքելու՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ընդդիմության որոշ ներկայացուցիչների թեկնածությունը մերժվելու դեմ:

«Ջավան»  օրաթերթ

Ամիր Ալի Հաջիզադե.«Թրամփի սուտն այնքան մեծ էր, որ սկզբում մենք  էլ հավատացինք դրան» 

Լրագրողների հետ զրույցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Իրանական անօդաչու թռչող սարքը խոցելու մասին Թրամփի հայտարարությունից հետո, մենք քանի անգամ ստուգումներ անցկացրինք տարբեր ստորաբաժանումներում, քանզի  չէինք կարող ընդունել, որ Թրամփը կարող է  ուղղակիորեն նման մեծ սուտ  հայտնել լրատվամիջոցներին»: «Այդ իսկ պատճառով, մի քանի ժամ ուշացումով հերքեցինք լուրը և վերջում տեսանք, որ մեր անօդաչու թռչող սարքը ուշադրությամբ հետևել է Հորմոզի նեղուց մտած և այնտեղից դուրս եկած նավախմբի գործունեությանը». հավելել է գեներալ Հաջիզադեն: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Ջեկ Ստրաու.«Իրանցիներն իրավունք ունեն զայրանալ «գաղութարար աղվեսի» վրա

Լոնդոն-Թեհրան  լարվածության սրման  ֆոնին, Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Ջեկ Ստրաուն «Դեյլի Մեյլ» պարբերականում տպագրած հոդվածում անդրադառնալով պատմության ընթացքում Բրիտանիայի հակաիրանական քայլերին, նշել է.«Իրանի ժողովուրդը իրավունք ունի զայրանալ Լոնդոնի վրա»:

Ստրաուն վերջերս հրատարակել է «Բրիտանական գործը» խորագրով գիրքը, որում գրել է.«Իրանցիները հարգելի պատճառներ ունեն զայրանալ «Խորամանկ ու գաղութարար աղվես»-ի վրա, սա այն մականունն է ,որ տվել են մեզ: Իրանը երբեք Բրիտանիայի գաղութը չի եղել, բայց դա չի նշանակում, որ մենք չենք օգտվել այդ երկրից հարստություն ու իշխանություն ձեռք բերելու համար: Մենք առաջին աշխարհամարտին հարձակվեցինք այդ երկրի վրա և այդ քայլով նպաստեցինք մի աղետալի սովի ձևավորմանը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռուսների հետ միասին հինգ տարով գրավեցինք այդ երկիրը՝ 1941-1946 թթ.»

Երբ Իրանի խորհրդարանը ութամյա պայքար սկսեց Բրիթիշ Փեթրոլիումի նավթահորերի ու հսկայական զտարանների ազգայնացման համար, Բրիտանիայի հետախուզական ծառայության՝ MI6-ի  և ԱՄՆ-ի Հետախուզական Կենտրոնական վարչության՝  CIA-ի պատասխանը եղավ 1953 թվականին Իրանի ընտրյալ վարչապետ Մոհամմեդ Մոսադեղի դեմ  հեղաշրջման իրագործումը: 

 

«Իրան» օրաթերթ

Մոսկվայում Պուտինի ընդդիմադիրները փողոց են դուրս եկել

Մոսկվայում ավելի քան 22 հազար մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր անվանի քաղաքական գործիչներ, փողոց են դուրս եկել և մասնակցում են բողոքի ցույցի, պահանջելով մոսկովյան դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ:

Ակցիան անցկացվել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին անկախ թեկնածուներին գրանցելու պահանջով:

Ցուցարարներին վրդովեցրել է ընդդիմադիր թեկնածուներին սեպտեմբերի 8-ին նախատեսված ընտրություններում չգրանցելու՝ իշխանության քայլը:

Ցույցին մասնակցում են մոսկովյան դումա առաջադրված, սակայն ընտրական կառույցների կողմից չգրանցված Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Դմիտրի Գուդկովը:

Նշվում է, որ թեկնածուներին աջակցելու էր եկել նաև Ալեքսեյ Նավալնին, ով Վլադիմիր Պուտինի համառ ընդդիմադիրներից է:

Ընդդիմադիր գործիչն  ակցիայի հազարավոր մասնակիցների ներկայությամբ ասել է.«Մենք նրանց ցույց կտանք, որ սա վտանգավոր խաղ է: 43-ամյա Նավալնին նաև սպառնացել է, ասելով,որ առաջիկա շաբաթ օրը մեծագույն քայլերթը   կիրականացնենք Մոսկվայի քաղաքապետարանի մոտ, եթե ընդդիմադիր թեկնածուներին այդպես էլ չգրանցեն: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իսլամական հեղափոխության բնակարանային հիմնադրամի ղեկավար.«Մեկնարկել է ջրհեղեղից տուժած 30 հազար գյուղական բնակարանների կառուցման աշխատանքը»

Իսլամական հեղափոխության բնակարանային հիմնադրամի ղեկավար Ալի Ռեզա Թաբեշը կիրակի օրը Միամի շրջկենտրոնում հողի փլուզման հետևանքով տուժած շրջաններ կատարած այցի ընթացքում ասել է.«Վարկեր ստանալու  և վերանորոգելու նպատակով 40 հազար բնակելի միավորներ ևս ներկայացվել են գործադիր բանկերին»:

 

«Համշարհի» օրաթերթ

Մերկելը երկարատև հանգստի է մեկնել

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև հանգստի  է մեկնել ցնցումների բազմաթիվ նոպաների պատճառով: Նրա հանգիստը մեկնարկել է հուլիսի 20-ից և կտևի 28 օր: Քաղաքական գործիչն իր հանգիստը կանցկացնի Ալպերում:

65-ամյա Մերկելն իր հետ կվերցնի ամերիկացի գրող Սիրի Հուսթվեդթի «Դողացող կինը» գիրքը: Փաստագրական ստեղծագործության մեջ հեղինակը նկարագրել է մի կնոջ պատմություն, որը տառապել է անվերահսկելի ցնցման նոպաներից: 

 

Tert.am

Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը 35 մլն եվրոյից կդառնա 70 մլն եվրո. ԵՄ դեսպան

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցյալ տարի, կարևոր էր, որովհետև դրա արդյունքում գրանցվեցին դրական երևույթներ: Դրանցից մեկն առաջընթացն է, վստահության ձեռքբերումը դեպի ընտրությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանն աննախադեպ մակարդակ է ապահովել ժողովրդավարության զարգացման համար՝ մասնավորապես վերջին ընտրություններով, բայց պետք է անել նաև հաջորդ քայլը: Ամեն ինչ սկսում է ընտրություններից ու կարող եք հպարտանալ, որ առաջին քայլն արել եք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա ԵՄ դեսպանը նկատեց, որ ՀՀ-ն քաղաքական կամք է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, իսկ առանց դրա հնարավոր չէ ապահովել առաջընթաց:

«Հայաստանի հաջորդ կարևոր ձեռքբերումը անպատժելիության զգացումի վերացումն է: Որոշ մարդիկ կարծել են, որ օրենքից վեր են: Հայաստանի սովորական քաղաքացիների համար, կարծում եմ, որ կարևոր էր ձերբազատվել այս զգացումից, որ կան նման մարդիկ: Այժմ ժամանակն է կառուցելու արդար ու անբիծ դատաիրավական համակարգ»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը նշեց, որ ոչ մի կառավարություն անսխալական չէ, բայց դրանք կարելի է շտկել:

Հարցին, թե կոնկրետ որքա՞ն է ավելացել ԵՄ աջակցությունը, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել էր, որ այն գրեթե կրկնապատկվել է, Սվիտալսկին պատասխանեց. «Տարեկան աջակցության միջին մակարդակը ՀՀ-ին կազմել է 35 մլն եվրո: Խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է: 2019թ.-ին աջակցության մակարդակը կհասնի 70 մլն եվրոյի: Խոսքը երկկողմանի գործընթացի մասին է՝ ինչու եմ նշում, որովհետև կա նաև բազմակողմանի աջակցություն, այլ տարբերակներ: Իսկ այստեղ խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է, որը 35 մլն-ից կդառնա 70 մլն: Մենք հիմա քննարկում ենք, թե որտեղ օգտագործել այս փողը: Չեմ բացահայտի, թե որ ուղղությամբ ենք շարունակելու, բայց այն կուղղվի ծրագրերի իրականացմանը»:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն սկսելու է տեխնիկական քննարկում հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակի վերաբերյալ. «Մենք գիտենք, թե ինչ ունենք, բայց այն ինչ տեղի կունենա 21թ.-ից հետո, կքննարկվի հիմա՝ Բրյուսելում: Եթե բարեփոխումների արագությունը պահպանվի, Բրյուսելը դրան համապատասխան վերաբերմունք ցույց կտա»:

 

 Armenpress.am

Իրաքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրաքի Ներկայացուցիչների ժողովում

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 21-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյսին (Sherko Meerwayes) և նույն հանձնաժողովի փոխնախագահ, Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի նորանշանակ նախագահ, տիկին Ռեյհան Հաննա Այուբին (Rehan Hanna Ayoub)։

 Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարանական կապերի առավել խորացման նպատակով խորհրդարաններում ստեղծվել են հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբերը, որոնք պատրաստ են  ակտիվ համագործակցության և փոխադարձ այցերի իրականացմանը։ Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ տիկին Ռեյհան Հաննա Այուբին նշեց, որ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայ համայնքը խորհրդարանում չունի քվոտա, նա մշտապես փորձում է համայնքի համար կարևորություն ունեցող հարցերը ներկայացնել պետական այդ հարթակում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

 

 

1in.am

Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի ներգաղթյալների հետ կապված իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ին հայտարարել Է, որ ինքը մտադիր Է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերի (Նյու Յորքի նահանգ) հետ Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթյալների հետ կապված իրադրության առիթով։

«Սենատոր Շումերը եւ որոշ այլ դեմոկրատ սենատորներ վերջապես այցելել են հարավային սահման: Դա հիանալի Է: (…) Նա ասել Է, որ ցանկանում Է հանդիպել: Ես հանդիպում կնշանակեմ հնարավորինս շուտ»,- գրել Է Թրամփը Twitter-ի՝ իր Էջում: Հունիսի վերջին Թրամփը նախազգուշացրել Է, որ Միացյալ Նահանգների իրավապահ գերատեսչությունների աշխատակիցները շուտով կսկսեն արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների: Մի քանի օր անց նա հայտարարել Է, որ ստուգայցերի անցկացումը հետաձգվում Է, քանի որ կառավարող Հանրապետական կուսակցությունը հուսով Է դեմոկրատների հետ կնքելու փոխզիջումային համաձայնագիր, որկ կոչված լինի ապահովելու անօրինական միգրացիայի եւ սահմանին վերահսկողության խստացման խնդրի լուծումը: Հուլիսի կեսերին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում սկսվել են անօրինական միգրանտների ձերբակալումներ՝ նրանց հետագա արտաքսման նպատակով։