Մամուլի տեսություն 23.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109704-Մամուլի_տեսություն_23.07.2019
ԿՀՎ-ի 17 լրտեսների ձերբակալությունն Իրանում, որոնց խոստովանությունը զարմացրել է ամերիկացի պաշտոնաներին
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 23, 2019 12:07 Asia/Tehran
  • Մամուլի  տեսություն  23.07.2019

ԿՀՎ-ի 17 լրտեսների ձերբակալությունն Իրանում, որոնց խոստովանությունը զարմացրել է ամերիկացի պաշտոնաներին

«Քեյհան» օրաթերթ

Իրանի Անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվել են ԿՀՎ-ի 17 լրտեսներ

Իրանի Անվտանգության նախարարության հակալրտեսական վարչության պետը հայտարարել է, որ ԿՀՎ-ի ձերբակալված 17 լրտեսներից  մի քանիսը դատապարտվել են մահապատժի:

Նախարարությունը նաև հայտարարել է, որ ԿՀՎ-ն այդ լրտեսներին խաբել է, ասելով, որ նրանց ամերիկյան վիզան կհաստատվի, կամ կպահպանվի:

ԿՀՎ-ն Իրանում կեղծ ընկերություններ է ձևակերպել և աշխատանքի ընդունել իրանցի մասնագետներին:

 

«Էբթեքար» օրաթերթ

Ժամանակի մարտահրավերները

Այսօր Իրան-ԱՄՆ հակամարտության հետ բախվող բոլոր կողմերը փորձում են ժամանակ շահել:  

Վաշինգտոնն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու հայտարարությունների հետ միաժամանակ հասկացել է, որ Իրանը, հակառակ Թրամփի թիմի կարծիքներին, խոցելի չէ և կարողացել է հաղթահարել ԱՄՆ վարչակազմի ստեղծած դժվարությունները:

Իրանական թումանն արժևորվել է և երկրում սննդի խնդիր չկա: Սպառողական շուկան շարունակում է մնալ իր ընթացքի մեջ, չնայած նրան, որ Վաշինգտոնը նպատակ ուներ շոկ առաջացնել այդ շուկայում և սարսափահար անել Իրանի հասարակությանը:

Այս պատճառով, բոլոր փորձագետները, Սպիտակ Տանը հիշեցնում են, որ այն աշխարհագրական դիրքը, որն ունի Իրանը, տարբերվում է բոլոր այն երկրների աշխարհագրական դիրքերից, որտեղ ԱՄՆ-ն կոնֆլիկտ է առաջացրել:

 

«Իրան» օրաթերթ

Էմիգրանտներին վտարելու ԱՄՆ-ի նոր ծրագիրը

ԱՄՆ կառավարությունն էմիգրանտներին այդ երկրից հեռացնելու համար մշակել է նոր նախագիծ, որի գործարդրման համար դատական վճիռը պարտադիր չէ: Նախագիծը հնարավորություն է տալիս էմիգրանտներին երկրից հեռացնել մի քանի օորում՝ մի քանի շաբաթվա փոխարեն:

Նախագծի համաձայն, եթե էմիգրանտները չկարողանան ապացուցել, որ վերջին 2 տարիների ընթացքում մշատապես բնակվել են ԱՄՆ-ում, անմիջապես հեռացվելու են երկրից: Նախատեսվում է, որ նման մարդկանց թիվը մեծ է լինելու:

 

«Համշահրի» օրաթերթ

ԻԻՀ Տրանսպորտի նախարար. Երկրում կառուցվում է 1100 կմ մայրուղի

ԻԻՀ Տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ ներկա դրությամբ, երկրում կառուցվում է 1100 կմ անվճար մայրուղի:

Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Իրանում ներկայումս գործում է  2300 կմ անվճար ճանապարհ:

 

Ջամե ջամ օրաթերթ

Ռուսաստանը խափանում է Իրանի սահմանների մոտ թռիչք իրականացնող  F 22 եւ F 35 նավիգացիոն համակարգերի աշխատանքը

National InterTest- ի թղթակից և ԱՄՆ-ի ռազմական լրագրող Դեյվիդ Իքսը գրել է, որ Ռուսաստանը խափանում է Իրանի սահմանների մոտ թռիչք իրականացնող  F 22 եւ F 35 նավիգացիոն համակարգերի աշխատանքը:

 

armenpress.am

Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը

Բորիս Ջոնսոնը կգլխավորի Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցությունը: Հուլիսի 24-ին Լոնդոնի նախկին քաղաքապետ ու երկրի նախկին արտգործնախարար Ջոնսոնը կդառնա Միացյալ Թագավորության նոր վարչապետը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները, կառավարության ղեկավարի պոստը լքող Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Ջոնսոնին՝ իշխող կուսակցության ղեկն ստանձնելու կապակցությամբ:

Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 հազար 153 շարքային անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 հազար 656: Ջոնսոնը կառավարության նիստն առաջին անգամ կվարի հուլիսի 25-ին:

 

armenpress.am

 

ԵՄ-ն զսպվածության կոչ Է արել Հորմուզի նեղուցը պարեկել պլանավորող ապագա կոալիցիային

Եվրամիությունը (ԵՄ) սերտ շփան մեջ Է այն երկրների հետ, որոնք մտադիր են պարեկել Հորմուզի նեղուցն ազատ նավարկություն ապահովելու համար, սակայն բոլոր կողմերին զսպվածության կոչ Է անում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Բրյուսելում կայացած ճեպազրույցում:

«Հետեւում ենք իրադրության զարգացմանը եւ սերտ շփման մեջ ենք գտնվում այն բոլոր երկրների հետ, որոնք աշխատում են Որմզդի նեղուցում ծովային ուղիների անվտանգության հասնելու նպատակով: Մենք կրկնում ենք առավելագույն զսպվածության՝ մեր կոչը»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panorama.am

ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

ԱՄՆ-ն  Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է Թուրքիային մատակարարել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ այդ որոշումը կազդի F-35 մարտական օդանավերի արտադրության վրա, քանի որ դրանց անհրաժեշտ  400 միավոր դետալ արտադրվում է Թուրքիայում։ Ծրագրից Թուքրիային հեռացնելու ընդհանուր ծախսերը հաշվարկվում են մոտ 600 մլն դոլար։

Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ ծախսերն իրականում ավելի շատ են։ Ենթադրվում է, որ Թուրքիային ծրագրից հեռացնելու համար ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի ծախս կանի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային վաճառել էր 75 հատ F-35 կործանիչ, սակայն դրանց մատակարարումը 2 տարի է հետաձգվում է։

 

panorama.am

Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի գործողություններին: Նախարարը հայտարարել է, որ Հունաստանը չի պատրաստվում աչք փակել Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

«Միջազգային իրավական նորմերը հարգելն առաջնային է: Մեզ համար ակնհայտ է, որ Թուրքիան պետք է վերջ տա հորատման աշխատանքներին»,- նշել է Դենդիասը:

Հույն նախարարը նաև հավելել է, որ Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը սերտորեն համագործակցում են Միջերկրական ծովի արևելքում ստեղծված լարվածության հաղթահարել կարողանալու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության անունից Կիպրոսի հարակից ջրային տարածքներում հորատման և բնական գազի որոնման աշխատանքներ է իրականացնում: Եվ ահա այդ գործողությունները Կիպրոսի և Հունաստանի հետ ճգնաժամային  լարվածության պատճառ են դարձել: