Մամուլի տեսություն 29.07.2019
Արժույթի Միջազգային հիմնադրամը Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները համարել է արգելք՝ աշխարհի տնտեսական աճի համար:
«Քեյհան»
Մեծ ստվերնորվ փոքր մարդիկ
Չնայած որ ոչ մի լուր չի հրապարակվել Օմանի ԱԳ նախարար Յուսոֆ Բին Ալավիի Թեհրան կատարած այցի մասին և կողմերը բավարարվել են միայն ընդհանրությունների փոխանցմամբ, սակայն փաստերը խոսում են այն մասին, որ Բին Ալավին հատուկ գործուղվել էր Իրանի պաշտոնատարների հետ խորհրդակցելու և Ջիբրալթարում կալանավորված իրանական նավթատարի ու Հորմոզի նեղուցում կալանավորված բրիտանական նավթատարի հարցում միջնորդություն անելու համար: Մյուս կողմից, անկասկած կարող ենք ասել, որ Բին Ալավիի գործուղմամբ, Բրիտանիան մտադիր է եղել վերականգնել իր իսկ կորցրած հեղինակությունը, որ հօդս ցնդեց Իրանի կողմից այդ երկրի նավթատարի կալանավորմամբ ու միաժամանակ աշխարհին հայտնի դարձավ այդ երկրի ծովային հզորության առասպելի դատարկությունը: Դա այն դեպքում, երբ նախքան բրիտանական նավի կալանավորումը Իրանին ուղերձ էր հղվել, որ եթե վերջինս չհանձնվի արևմուտքի կամքին պետք է մոռանա նավթի արտահանումը: Խնդրի այս բաժինը առանձին մեկնաբանոթյան կարիքն ունի:
«Ջոմհուրի Էսլամի»
ԱՄՀ.«Հակաիրանական պատժամիջոցները դանդաղեցնում են աշխարհի տնտեսական աճը»
Իր զեկուցներից մեկում ԱՄՀ-ն հայտարարել է.«ԱՄՆ-ի ու Չինաստանի սակագնային ճգնաժամը, Հնդկաստանում ու Բրազիլիայում պահանջարկի նվազումը, ՌԴ-ում, Չիլիում հումքի ոլորտում առաջացած խափանումները և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները պատճառ են դարձել, որ աշխարհի տնտեսական աճը դանդաղ ընթացք և մութ հեռանկար ունենա:
ԱՄՀ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, տնտեսական ոլորտի վերլուծաբանները համոզված են, որ զարգացող երկրներում ու Իրանի պես նոր շուկաներում տնտեսական աճի բարելավմամբ 2019 և 2020թթ. գլոբալ տնտեսության ցուցանիշը աճ կարձանագրի:
Ըստ այս հաղորդման, 2019 և 2020թթ. տնտեսական աճի 70 տոկոսը կապված է զարգացող երկրների ու նոր տնտեսությունների հետ:
«Ջամե Ջամ»
Բալթիմոր օրաթերթը Թրամփին մասին.«Թրամփը՝ խանգարիչ ու վնասակար միջատ է»
Բալթիմոր օրաթերթը խստորեն արձագանքել է Թրամփի արտահայտությանը, որում նա այդ քաղաը բնութագրել էր մկներով ու տարատեսակ կրծող կենդանիներով լցված քաղաք:
Թրամփը այս ռասիստական արտահայտությունն արել էր՝ քննադատելով ԱՄՆ-ի ներկայացուցիչների սևամորթ պատգամավոր և այդ կառույցի վերահսկիչ կոմիտեի ղեկավար Էլայջա Քամինգզին:
Օրաթերթը գրել է.«Մինչ այժմ Սպիտակ Տուն մտած ամենաանամոթ մարդուն, աշխարհի հերոսներին ծաղրողին, առևտրի ոլորտում հերթական սնանկացածին և այն հիմարին, որ կարծում է մարդասպան նեոնացիստների մեջ լավ մադիկ էլ կան, ասում ենք, որ նրան դեռ չի հաջողվել խաբել ամերիկացիների մեծ մասին»:
«Համշահրի»
Պոմպեո.«Իրանը մերժել է Թեհրան կատարելիք իմ այցի առաջարկը»
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր թուիթերյան էջում Իրան այցելելու և Իրանի հեռուստատեսությամբ ելույթ ունենալու իր ցանկության մասին ասել է.«Վերջերս առաջարկել էի այցելել Թեհրան ու մոտիկից խոսել իրանցիների հետ: Սակայն Իրանի իշխանությունը մերժեց իմ առաջարկը»:
Մայք Պոմպեոյի առաջարկը կրկնվել է այն դեպքում, երբ Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ասել է.«Պոմպեոն կարող է հարցազրուց տալ մեր լրագորղ Մարզիե Հաշեմիին»:
armenpress.am
Պայմանագրային զինծառայող Վլադիմիր Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում
ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ ԱրծրունՀովհաննիսյանը:
«Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառակորդի կրակից»,- գրել է Հովհաննիսյանը:
Հուլիսի 28-ին Վլադիմիր Հայկազի Օսիպյանը ձախ արմնկային շրջանում հրազենայինվնասվածքով տեղափոխվել էր Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի զինվորականկենտրոնական հոսպիտալ:
armenpress.am
Փոխնախարարը հայաստանյան սահմանի լարվածությունը կապում է երկու կողմերում կատարվող աշխատանքների հետ
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը կապված է երկու կողմերում իրականացվող ինժեներական աշխատանքների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀպաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Վերջին օրերին լարվածություն է նկատվում հայաստանյան սահմաններում և, ցավոք, ունենք զոհ և վիրավոր, սակայն հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել»,- նշեց Բալայանը և հավելեց, որ մանրամասներին չի կարող անդրադառնալ, քանի որ քրեական գործ է հարուցվել:
Խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված լարվածությունը, փոխնախարարը շեշտեց, որ որոշակի առումով պատճառը երկու կողմերում կատարվող ինժեներական աշխատանքներն են:
«Մենք հայտարարել ենք, որ հիմա շատ թափով երկու կողմերում էլ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, այսինքն՝ մենք մեր դիրքերն ենք ամրապնդում, հակառակորդն էլ իրենը: Մենք կասեցնում ենք ցանկացած առաջխաղացման փորձ»,- ասաց Բալայանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը ծառայությունն իրականացնում է այնպես, որպեսզի հակառակորդը չկարողանա դիրքային առավելություն ձեռք բերել:
Հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։
Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյանհատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարիխախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացելմարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
armenpress.am
Բադասյանը կառուցողական է համարում եկեղեցու հետ երկխոսությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառուցողական է համարում Հայ առաքելական եկեղեցու հետ երկխոսությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վերաբերյալ:
«Կան առողջ ուժեր, որոնք անկեղծորեն անհանգստացած են տերմինների մեկնաբանության հետ կապված: Դրանց թվում է եկեղեցին, որի հետ մենք սկսել ենք երկխոսություն: Առաջին երկխոսության արդյունքները բավականին կառուցողական էին, սակայն, բնականաբար դեռ չենք հասցրել բոլոր կետերով միասին վերջնական դիրքորոշում ձևավորել: Այդ առումով մենք պատրաստակամ ենք մեր երկխոսությունը եկեղեցու հետ շարունակել, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Բադասյանը:
Հուլիսի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ:
news.am
«Դիպուկահարների ներգրավմամբ իրականացվել են սադրիչ գործողություններ». ՀՀ ԱԳՆ-ն՝ Արդբեջանի գործողությունների մասին
Հուլիսի 27-ին եւ 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետեւանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը եւ վիրավորվել է եւս երկու զինծառայող: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր եւ սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաեւ երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում:
Դրանք անտեսում են նաեւ արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը եւ ձեռնպահ մնալ շփման գծում եւ պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից:
Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը եւ ամրապնդմանն ուղղված վստահության եւ անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: