Մամուլի տեսություն 30.07.2019
ԻԻՀ ԱԳ նախարարը, խորհրդարանում պատասխանելով Կասպից ծովում իրավական ռեժիմի հաստատման վերաբերյալ հարցին, նշել է, որ կառավարությունը խիստ վերաբերմունք ունի Իրանի տարածքային ամբողջականության ու Իրանի ջրերի հետ կապված հարցերին
Խորասան օրարթերթ
24 տոննա ուրանի պահեստավորում ՀԳՀԾ-ի բացակայության պայմաններում
Կիրակի օրը, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին, Իսլամական խորհրդարանի նահանգային խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանը ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո չի հարստացրել 300 կգ ուրան, սակայն հարստացրել է 24 տոննա»: Իսկ ի՞նչ ի նկատի ունի Սալեհին՝ 24 տոննա հարստացված ուրանի մասին ոխսելով: Իրականում, ՀԳՀԾ-ի շրջանակներում, Իրանը կարող էր ուրան հասրտացնել 0.7-3.67 տոկոսով: Սակայն ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների նվազեցման շրջանակում, Իրանը չեղարկեց այդ ցուցանիշը:
Ջահան օարթերթ
Իրանի աշխարհազորային ուժերը վերակառուցում և նորոգում են ջրհեղեղից տուժած 11 հազար տներ:
Մոսթազաֆին կազմակերպության ղեկավար, գեներալ Ղոլամռեզա Սոլեյմանին հայտարարել է. «Մարդկանց ու մի շարք ջիհադական խմբերի աջակցությամբ, կառավարության հովանավորությումբ, կազմակերպությունը շահագործման է հանձնել 8 հազար բնակարան և ևս 500-ը վերանորոգման ընթացքի մեջ են»:
Իսլամական Հանրապետություն օրաթերթ
Զարիֆ. Տարածքային ամբողջականության հարցում որևէ մեկի հետ կատակ չունենք
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կասպից ծովը կարեւոր է Իսլամական հանրապետության համար` ազգային անվտանգության տեսանկյունից:
Երկուշաբթի օրը Իրանի խորհրդարանում ունեցած ելույթում, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադառնալով Կասպից ծովի իրավական ռեժիմի հաստատման մասին կոնվենցիային հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր հարեւանների հետ լավ հարաբերություններ պահպանելով, իր տարածքային հարցով չի սակարկում ոչ մեկի հետ»:
Զարիֆն ընդգծելով Իրանի տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության կարևորությունը հստակեցրել է. «Այսօր, չնայած միջազգային ճնշմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է իր հզորության գագաթնակետում»:
Քեյհան օրաթերթ
Սաուդյան Արաբիային 300 միլիոն դոլարի վնաս է կրել
Եմենի պատերազմի ավարտը վաղը պարզ է: Եմենցիները այնպիսի մեծ դիմադրություն ցույց տվեցին, ինչը որևէ մեկը չէր կարող ենթադրել:
New York Times-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, գրել է. «Եմենի դեմ պատերազմը սաուդյան թագաժառանգ Մուհամմադ Բին Սալմանի համար վերածվեց մի ճահճի, հակապես երբ ԱՄԷ-ն հրաժարվեց որպես դաշնակից լինել Ռիադ կողքին: Ներկայումս, Բին Սալմանը շփումների մեջ է Դոնալդ Թրամփի հետո, որպեսզի վերջինս օգնի Ռիադին»:
Փորձագետների կարծիքով, Եմենի պատերազմից 4 տարի անց, Սաուդյան Արաբիան, ծախսելով 300 միլիոն դոլար, պարտություն է կրել: Եվ ներկայումս այդ երկիրը պարտավոր է իր պատիվը բարձր պահելու համար, դուրս գալ Եմենից:
armenpress.am
Եվրոպական միության գերատեսչությունները սկսում են Արևելյան գործընկերության ապագա ռազմավարական ուղղությանը նվիրված ընդարձակ և ընդգրկուն, կանոնավոր խորհրդակցությունների շարք՝ նախապես սահմանված կառուցվածքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից։
«Վերջին տասնամյակում ԵՄ-ն, իր անդամ պետությունների և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի հանրապետության և Ուկրաինայի միջև համագործակցության հզորացումը Արեւելյան գործընկերության շրջանակներում ապացուցել է իր փոխշահավետությունը և կոնկրետ արդյունքներ է ապահովել քաղաքացիների համար:
«20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» խորագրով բարեփոխումների ընդհանուր օրակարգը հաջողությամբ առաջընթաց է գրանցել ողջ տարածաշրջանում՝ աշխատանք տանելով ավելի ուժեղ տնտեսությունների, ավելի ուժեղ կառավարման, ավելի ուժեղ կապի և ավելի ուժեղ հասարակությունների ուղղությամբ: Ի նշանավորումն ԱլԳ նախաձեռնության 10-ամյակի՝ մայիսի 14-ին տեղի ունեցավ Բարձր մակարդակի համաժողով, որի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մեկնարկեց քննարկում Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ:
Այս համատեքստում, Եվրոպական խորհուրդը հանձնարարել է Հանձնաժողովին և ԵԱԳԾ-ին հանդես գալ Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ առաջարկներով: Գործընկերության պատշաճ ու ընդգրկուն ձևաչափի պահպանման նպատակով Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությունը հրավիրում են հիմնական շահագրգիռ կողմերին կիսվել ապագա քաղաքական շրջանակի վերաբերյալ իրենց տեսակետներով:
ԵՄ անդամ պետությունների և Արեւելյան գործընկեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները միջազգային ֆինանսական հաստատությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բիզնեսի և մասնավոր հատվածի դերակատարները, ակադեմիական և հետազոտական հաստատությունները, երիտասարդները, զանգվածային լրատվամիջոցները և այլ շահագրգիռ կողմեր կարող են կիսել իրենց տեսակետը նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ:
Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը տեղադրել իրենց առաջարկները սույն կայքէջում: Թեմատիկ հանդիպում-խորհրդակցություններ կկազմակերպվեն նաև գործընկեր երկրներում և Եվրոպական միությունում:
Ներկայացված տվյալների հիման վրա կմշակվի փաստաթուղթ, որը կներկայացնի Արևելյան գործընկերության նոր՝ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի հիմնական դրույթները»,- նշված է հաղորդագրության մեջ:
armenpress.am
Համայնքներում զբոսաշրջության զարգացումը կապված է զարգացած ենթակառուցվածքների հետ. Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 30-ին աշխատանքային այցով եղել է հիմնանորոգվող ճանապարհահատվածներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, առաջին կանգառը Մ4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհահատվածն է: Այստեղ արդեն ավարտված են մի ճանապարհահատվածի վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքները, որն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են, որ ներկայումս կատարվում են ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ:
Նախարար Պապիկյանն այցը շարունակել է Մ8 Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածում, շինարարությունն իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքը, շինարարության ժամանակ ի հայտ եկող խնդիրները: Այստեղ աշխատանքները նոր են մեկնարկել , նախատեսվում է ճանապարհահատվածը շահագործել մինչև սեպտեմբեր:
Սուրեն Պապիկյանը կապալառու ընկերությունների հետ զրույցում կարևորել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և նշել է, որ նախարարության մշտական վերահսկողության տակ են լինելու ինչպես շինաշխատանքների որակը, այնպես էլ աշխատանքների՝ ըստ ժամանակացույցի իրականացումը՝ հաշվի առնելով, որ վերանորոգվող ճանապարհահատվածները գտնվում են միջպետական ճանապարհների վրա: Այցի շրջանակում նախարարը եղել է նաև ասֆալտի գործարանում, ծանոթացել ասֆալտի ստացման ընթացքին:
Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև Մ6 Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհահատված, որը վերանորոգվում է «Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգում և բարելավում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է 51.7 կմ: Ներկայումս այստեղ ընթանում են հողային, ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ:
Սուրեն Պապիկյանը վերանորոգվող ճանապարհահատվածում դիտարկել է աշխատանքների ընթացքը: Նախարարին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և եթե խոչընդոտող հանգամանքներ չլինեն, աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում՝ մինչև 2020 թ. նոյեմբերի վերջ:
Զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև մարզերում տնտեսական ակտիվության առումով նախարարը ոչ պակաս կարևոր է համարել զարգացած, բարեկարգ ենթակառուցվածքներ ունենալու հանգամանքը: