Գերմանիան չի միանում Պարսից ծոցում ամերիկյան կոալիցիային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109980-Գերմանիան_չի_միանում_Պարսից_ծոցում_ամերիկյան_կոալիցիային
Պարսից ծոցում լարվածությունը շարունակվում է: ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել իր ռազմական ուժը այս ռազմավարական տարածաշրջանում: Մյուս կողմից, Իրանը բռնագրավել է Բրիտանական նավթատարը՝ ծովային օրենքները խախտելու պատճառով: Այս ամենի հետևաքնով, ԱՄՆ-ն ու Բրիտանիան փորձում են ձևավորել ծովային կալիցիա. «Պարսից ծոցում նավագնացության անվտանգությունն ապահովելու» նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2019 08:54 Asia/Tehran
  • Գերմանիան չի միանում Պարսից ծոցում ամերիկյան կոալիցիային

Պարսից ծոցում լարվածությունը շարունակվում է: ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել իր ռազմական ուժը այս ռազմավարական տարածաշրջանում: Մյուս կողմից, Իրանը բռնագրավել է Բրիտանական նավթատարը՝ ծովային օրենքները խախտելու պատճառով: Այս ամենի հետևաքնով, ԱՄՆ-ն ու Բրիտանիան փորձում են ձևավորել ծովային կալիցիա. «Պարսից ծոցում նավագնացության անվտանգությունն ապահովելու» նպատակով:

Այդուհանդերձ, այս նախագիծը ընդունելության չի արժանացել Վաշինգտոնի մի շարք դաշնակիցների կողմից:

Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասաը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է  ԱՄՆ-ի այս քայլին, հավելելով, որ Բեռլինը փորձում մեղմել լարվածությունը:

ԱՄՆ-ը, միջամտելով տարածաշրջանի հարցերին և իրանաֆոբիա տարածելով, նպատակ ունի արդարացնել իր ներկայությունը տարածաշրջանում և տարածաշրջանային կոալիցիաների ստեղծմանն ուղղված քայլերը:

Այս ակապակցությամբ, բրիտանական նավթատարի բռնագրավումը, Վաշինգտոնի և նրա ռազմավարական դաշնակիցների, ադ թվում Լոնդոնի համար, առիթ են ՝ Պարսից ծոցում ռազմական կոալիցիա ձևավորելու համար:

ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարական շտաբում՝ Սենթքոմում, հունիսի 15-ին տեղի է ունեցել նիստ՝ Պարսից ծոցում նավերի ելումուտի վերաբերյալ: Որոշ երկրների, այդ թվում՝ Բրիտանիայի ու ԱՄԷ- ներկայացուցիչները, փորձել են Դոնալդ Թրամփի նոր նախաձեռնության համար մասնակիցներ ներգրավել: Սենտինել անունը կրող նախագիծն, ինչպես հայտարարել է Վաշինգտոնը, նպատակ ունի ամրապնդել Պարսից ծոցի նավագնացությունը:

Սենթքոմի խոսնակ Ջոն Ռոջերսվիլը հայտարարել է, որ այս գործողությունն իրականացվում է ծովային ելումուտի անվտանգությունն ապահովելու նպատակով: Նա նշել է որ գործողությունը նպատակ ունի թուլացնել լարվածությունը միջազգային ջրերում և ապահովել ծովագնացության արագությունը:

Ներկայումս Բրիտանիան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ միասին ծովային կոալիցիա ձևավորել և իրականացնել այս նախագիծը: Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ողջունում է այս նախագիծը, որով նախատեսվում է ԵՄ միջոցով ապահովել Պարսից ծոցի անվտանգությունը: Այս հայտարարությունը հնչում է  այն պայմաններում, երբ շատ երկրներ, ինչպես օրինակ Գերմանիան, դեմ արտահայտվել դրան: Գերմանիան հայտարարել է, որ այս նախագծով, ԱՄՆ-ն նպատակ ունի առավեագույն ճնշման քաղաքականության շրջանակներում ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի դեմ և Բեռլինը չի պատրաստվում մասնակցել դրան: Մի քանի օր առաջ, Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել էր. «Հորմուզի նեղուցում մեր քայլերը պետք է կրեն եվրոպական բնույթ: Մենք չենք մասնակցելու ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությանը»:

Դա այն դեպքում, երբ Թեհրանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանի, այդ թվում՝ Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Ինչպես ասել է ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը. «Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովում է Իրանը»: