Մամուլի տեսություն 31.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109992-Մամուլի_տեսություն_31.07.2019
Երեքշաբթի օրը հրապարակված թուիթերյան գրառման մեջ, Դոնալդ Թրամփն ասել է. «Հիշեք, որ Իրանը որևէ պատերազմում հաղթող չի եղել, սակայն երբեք բանակցություններում չի պարտվել»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 31, 2019 12:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.07.2019

Երեքշաբթի օրը հրապարակված թուիթերյան գրառման մեջ, Դոնալդ Թրամփն ասել է. «Հիշեք, որ Իրանը որևէ պատերազմում հաղթող չի եղել, սակայն երբեք բանակցություններում չի պարտվել»:

Խորասան օարթերթ

Պարսից ծոցում լարվածությունը նվազել է

Թեհրանի և պարսիցծոցյան որոշ երկրների միջև լարվածության նվազելու կապակցությամբ,  որոշ աղբյուրներ նշում են, որ հնարավոր է Օման ը և Ւրաքը միջամտեն այս հարցին:

Իսկ իրաքցի մի դիվանագետ ասել է, որ որոշ երկրներ դրական են արձագանքել Պարսից ծոցում ոտնձգություններից խոսւափելու վերաբերյալ Իրանի առաջարկին:

Մեկ այլ լուրի համաձայն,  վեց տարի անց, Թեհրանում կայացել է Իրանի և Էմիրությունների առափնյա գվադրիաների համատեղ նիստը: Որոշ աղբյուրների համաձայն, էմիրաթական երկու բանկ հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Իրանի հետ:

 

Քեյհան օրաթերթ

Իրանցի աշակերտները նվաճել են քիմիայի համաշխարհային օլիմպիադայի 4 մեդալ

Իրանի չորս հոգանոց թիմը մասնակցել է Ֆրանսիայում անցկացված համաշխարհային օլիմպիադային, նվաճելով մեկ ոսկե, երկու արծաթե  և մեկ բրոնզե մեդալ:

 

Ջավան օարթերթ

Բրիտանիայի դրոշը նեղուցում զրո դարձավ

British Petrolium ընկերության նավթային բաժնի պետը երքշաբթի օրը հայտարարել է, որ չնայած ընկերությունը  շարունակում է Հորմուզի նեղոցով նավթ տեղափոխել, սակայն ոչ մի նավթատար, այդ ընկերության դրոշով չի անցնում նեղուցից:

Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Բրիտանիան մենակ մնաց Իրանի առջև և ԱՄՆ-ն ու Եվրոպան չաջակցեցին Լոնդոնին:

 

Իսլամական հանրապետություն օրաթերթ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն զգուշացրել էն Լիբիայի մասնատման կապակցությամբ

Լիբիայի միջազգային օդավանակայանի ղեկավարությունը հայտարարել է, որ օդակայարանը երկրորդ անգամ հրթիռակոծվել է և Լիբիայի օդային տարածքը փակվել է:

ՄԱԿ-ը Լիբիայում հրադադար հաստատելու կոչ է արել, հատկապես հաշվի առնելով Ղորբան տոնակատարության անցկացումը:

Ռուաստանը նույնպես զգուշացրել է Լիբիայի մասնատման կապակցությամբ:

 

Իրան օրոթերթ

Թրամփը խոստովանել է, որ իրանցիները բանակցություններում անպարտելի են:

Երեքշաբթի օրը հրապարակված թուիթերյան գրառման մեջ, Դոնալդ Թրամփն ասել է. «Հիշեք, որ Իրանը որևէ պատերազմում հաղթող չի եղել, սակայն երբեք բանակցություններում չի պարտվել»:

Ի պատասխան Թրամփի գրառմանն, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն իր թուիթերյան էջում գրել է. «ԱՄՆ-ն 7 տրիլիոն դոլար է կորցրել և արյան գետեր հոսեցրել Միջին Արևելքում, կրելով Վիետնամի պատերազմից հետո իր ամենախոշոր պարտությունը»:

Զարիֆը հավելել է. «Մի ընդունիր Բ խմբի կեղծ հայտարարություններն ու պատերազմ սկսելու նրանց առաջարկները: Դիվանագիտությունը նշանակում է տրամաբանություն ոչ թե թուլության դրսևորում»:

 

Ջամե ջամ օարթերթ

Այս տարվա ամենաթանկ ֆուտբոլիստը

Արսենալ ակումբը կատարել է իր ամենաթանկ գնումը: Ակումբը 72 միլիոն ֆունտ ստեռլինգով  ձեռք է բերել Փղոսկրի ափից  Նիկոլաս Պեպեին:

Ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկ էին ներկայացրել նաև այլ ակումբներ, ինչպես՝ Պարի Սեն Ժերմենը, Մանչեսթր Յունայթեդը և Նապոլին: Սակայն նա նախընտրել է գնալ Լոնդոն և կրել կարմիր համազգեստ:

Պեպեն խաղացել է Լիլ ակումբում, գրանցել է 22 գոլ և 11 պաս:

 

armenpress.am

Պեկինի եւ Վաշինգտոնի առեւտրական կոնսուլտացիաների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին ԱՄՆ-ում

Չին-ամերիկյան առեւտրատնտեսական կոնսուլտացիաների հաջորդ՝ թվով 13-րդ, փուլը կկայանա սեպտեմբերին ԱՄՆ-ում: Համապատասխան պայմանավորվածությունը, ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, ձեռք Է բերվել հուլիսի 30-31-ին Շանհայում կայացած բանակցությունների 12-րդ փուլում, տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը:«Կողմերը սեպտեմբերին ԱՄՆ-ում կանցկացնեն առեւտրատնտեսական կոնսուլտացիաների հաջորդ փուլը», հաղորդում Է գործակալությունը, նշելով, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, հետեւելով ավելի վաղ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին, անցկացրել են «անկեղծ, բարձրարդյունավետ եւ կառուցողական երկխոսություն»: Գործակալությունը որեւԷ կոնկրետ արդյունքի մասին չի տեղեկացնում, բացի հաջորդ կոնսուլտացիաներն ԱՄՆ-ում անցկացնելու պայմանավորվածությունից:Միայն նշվում Է, որ կողմերը բանակցություններում արծարծել են Չինաստանի կողմից ԱՄՆ-ում գյուղատնտեսական արտադրանքի գնումներն ավելացնելու հարցը, ելնելով այն պահանջմունքներից, որն ունի չինական կողմը:Գործակալությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ի հետ գոյություն ունեցող առեւտրական տարաձայնությունների պատճառով Չինաստանի տնտեսության աղետալի վիճակի վերաբերյալ առանձին գնահատականներ խիստ չափազանցված են, եւ հարկ Է, որ ամերիկյան կողմը գիտակցի նոր իրողությունները, որպեսզի առաջընթացի հասնի երկխոսության, այլ ոչ թե առճակատման ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Թուրքիային Ս-400-ների մատակարարման երկրորդ փուլը կարող Է սկսվել 2020 թվականին

Թուրքիան ակնկալում Է, որ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մատակարարումների երկրորդ փուլը կսկսվի 2020 թվականին: Հուլիսի 31-ին հեռուստատեսությամբ այդ մասին հայտարարել Է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ս-400-ների մատակարարման երկրորդ փուլը կարող Է սկսել եկող տարի: Համակարգերի կառավարումը կիրականացնի Թուրքիան, այլ կերպ լինել չի կարող: Այդ համալիրների հետ մեզ համար անցանկալի ոչինչ անել չի ստացվի»,- ասել Է նա: Դեմիրն ըստ որում նշել Է, որ ԱՄՆ-ը «ոչ մի կարգի տեխնիկական հիմնավորում չի բերել իր այն փաստարկի համար, թե Ս-400-ները չեն կարող աշխատել F-35 կործանիչի հետ»:

Վարչության ղեկավարն ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ Ս-400-ի վերաբերյալ պարտավորագրի շնորհիվ Թուրքիան կստանա հակահրթիռային պաշտպանության որոշ տեխնոլոգիաներ, որոնք կկարողանա օգտագործել հակահրթիռային պաշտպանության ազգային ծրագրերում: Ապագայում, նրա խոսքով, Ս-400-ների հետ մեկտեղ Թուրքայի օդային տարածության անվտանգությունը կապահովեն նաեւ տարբեր հեռահարության եւ նշանակության հայրենական համակարգեր:

«2021 թվականից պլանավորում ենք աստիճանաբար շարք մտցնել Hisar-A, Hisar-O եւ Siper համալիրները»,- ասել Է Դեմիրը: Ինչպես հուլիսի 14-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Թուրքիային Ս-400-ների մատակարարման գործընթացը կարող Է ավարտվել 2020 թվականի ապրիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

.panorama.am

ՄԱԿ-ը զգուշացում է՝ նման շոգերը կարող են դառնալ նորմալ

Եվրոպայում հաստատված ռեկորդային շոգը կանխատեսելիորեն փոխարինվում է ամպրոպներով և հեղեղներով։  Ֆրանսիական Ալպերում ջերմաստիճանը մի քանի ժամում իջել է տաս աստիճանով։ Ֆրանսիայում 30 աստիճանն ընկալում են որպես երկար սպասված հով 40-ը գերազանցող ջերմաստիճանից հետո։

Մասնագետների խոսքով, վտանգավոր են ոչ թվերը, այլ փոփոխության արագությունը։Եվրանյուզի հաղորդմամբ, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչն ասել է. «Սովորաբար, երբ նոր ռեկորդ է սահմանվում, տարբերությունը կազմում է տասնորադական աստիճան։ Իսկ այս անգամ տեսնում ենք երկու, երեք չորս աստիճանի տարբերություն, ինչը լիովին անահասկանլի է»։

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, այդ տենդենցն ահազանգ է. նման տեմպերով շարունակվելու դեպքում դարի կեսերին նման երևույթները կկրկնվեն յուրաքանչյուր երկրորդ տարին։

Ահազանգում են ֆերմերները.Եվրոպայում երկրորդ անընդմեջ շոգ և չոր ամառն է։ Ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցման պատճառով հացահատիկը ժամանակից շուտ է հասնում, ծառերը և թփերը ավելի քիչ դիմացկուն են հիվանդությունների և վնասատուների դեմ, չնայած շատ վնասատու միջատներ շատ գոհ են այս եղանակից:

 

.panorama.am

Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 4 դիրքով առաջընթաց է արձանագրել

Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում  64-րդ դիրքում է, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով:Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է (2018թ. Հայաստանը ներառված էր միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների տասնյակում): Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ինստիտուտներ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք» հենասյուներով: Հատկանշական է դրական տեղաշարժը «Բիզնես սկսելու դյուրինությունը», «ՏՀՏ հասանելիություն մակարդակը», «Գիտական և տեխնիկական հոդվածներ», «ՀՆԱ-ի աճի տեմպը», «ՏՀՏ ծառայությունների արտահանումը», «Ազգային խաղարկային ֆիլմեր», «Առցանց ստեղծարարություն», «Վիկիպեդիայի խմբագրումները», «Արտոնագրերն ըստ ծագման», «Օգտակար մոդելներն ըստ ծագման» ցուցանիշներով:2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի հաշվետվությունն ունի հստակ թեմատիկ ուղղվածություն` առողջապահական ինովացիաներ, և վերլուծում է առողջապահական ինովացիոն միջավայրը` դիտարկելով տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական առողջապահական ինովացիաների դերը առողջապահական ծառայությունների մատուցման տրանսֆորմացիայի տեսանկյունից:Այս տարի ինդեքսի առաջին վարկանշային եռյակը զբաղեցնում են Շվեյցարիան, Շվեդիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Գլոբալ ինովացիոն ինդեքսի վերաբերյալ ամենամյա հաշվետվությունները կազմվում և հրապարակվում են 2007 թվականից ի վեր` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), «Cornell» համալսարանի և «INSEAD» միջազգային բիզնես դպրոցի համատեղ ջանքերով: Ինդեքսը նկարագրում է աշխարհի 130 երկրների տնտեսությունների ինովացիոն կարողությունները և կատարողականը` հատուկ մշակված մեթոդոլոգիայի միջոցով վարկանշավորելով երկրները 80 որակական և քանակական ցուցանիշների հիման վրա։ Այն հաշվարկվում է որպես Ինովացիոն մուտքերի ենթաինդեքսի (Innovation Input Sub-Index) և Ինովացիոն ելքերի ենթաինդեքսի (Innovation Output Sub-Index) պարզ միջին թվաբանական, ընդ որում ինդեքսի ցուցանիշները խմբավորվում են ըստ 7 հենասյուների` «Ինստիտուտներ» «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Բիզնեսի կատարելագործվածություն», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք» և «Ստեղծագործական արտադրանք»։Տվյալները հավաքագրվում և վերլուծվում են հիմք ընդունելով միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից հրապարակված հաշվետվությունները, պետական վիճակագրական տվյալները, մասնավոր հատվածից ստացված տեղեկատվությունը և սոցիոլոգիական հարցումների արդյունքները: