Մամուլի ստեսություն 02.08.2019
ԻԻՀ ԱԳ նախարարի դեմ սահմանված պատժամիջոնցրեն աշխարհում բողոքի մեծ ալիք են բարձրացրել Թրամփի դեմ:
Համշահրի օրաթերթ
Ռուսաստան. Իրանի դեմ պատժամիջցները ձախողել են
ՌԴ ԱԳՆ խոսնակն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ ԱԳ նախարարի նկատմաբ պատժամիջոցի սահմանմանը, նշել է. «Դա ձախողած քայլ է, և մենք չենք հասկանում, թե ինչո՞ւ են ամերիկացիներն Իրանի դեմ օգտվում այնպիսի գործիքից, որը պարտված է»:
Հինգշաբթի օրը, Մարիա Զախարովան հայտարարել է. «Մենք համոզվել ենք, որ պատժամիջոցն այսօր միակ բանն է, որին Վաշինգտոնը կարող է դիմել»:
Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեպքում կանգնել է փակուղու առաջ: Նա ասել է. «Նրանք հրաժարվել են բոլոր միջոցներից, այդ թվում՝ դիվանագիտությունից և դիմել պատժամիջոցների կիրառմանը»:
Նշելով, որ այս գործիքը չի աշխատում և ըստ ամենայնի, պատժամիջոցը միակ հնարավորությունն է, որ մնացել է ԱՄՆ-ի համար, Զախարովան հավելել է. «Այն ժամանակ, երբ գերտերությունը պատժամիջոցից օգտվում է որպես հարցերը լուծելու միջոց, պարզ է դառնում, որ այդ երկիրն ի վիճակի չէ օգտվել այլ հնարավորություններից»:
Էթեմադ օրաթերթ
Իսրայելի ընտրությունները. Երբ բոլորը կիրառում են բոլոր միջոցները
Ընտրությունների կայացումը խորհրդարանական կառույցի շրջանակներում, ընդամենը մեկ տարվա ընթացքում, ոչ միայն մեծ ծախսեր է պահանջում այլ նաև մեծ ջանքեր՝ տեղակատվության ոլորտում:
Փորձագետների կարծիքով, երբ նախորդ ընտրություններում բոլոր թեկնածուները օգտվեցին բոլոր մեթոդներից իրենց մրցակիցներին խայտառակելու համար, երկրոդ անգամ ընտրություններ անցկացնելը բարդ է:
Անկասկած, Իհուդ Բարաքի ներկայությունն այս ընտորւթյուններում, Բենիամնին Նեթանհայուհի և Լիկուդ կուսակցության համար երկնային նվեր է համարվում:
Այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ Նեթանյահուի չարաշահումները և նրա կառավարության մեջ առկա կոռուպցիան այնքան մեծ է, որ մրցակիցների գործն այնքան էլ դժվար չէ:
Ջամէ Ջամ օրաթերթ
Դուբայի իշխանն իր ձիերին ավելի շատ է սիրում, քան իր դուստրերին
Դուբայի իշխան Բեն Ռաշիդի կնոջ՝ Հայա Բեն Ալ Հոսեյն Շահզադեի փաստաբանը, փորձել է ապացուցել, որ իշխանն իր ընտանիքի նկատմամբ անտարբեր է եղել և իր ձիերն ավելի կարևոր են եղել, քան՝ ընտանիքը: Փաստաբանը փորձել է այդպիսով Լոնդոնի դատարանին ստիպել ընդունել իշխանի կնոջ հայցը:
Բեն Ռաշիդի համար կարևոր չի եղել անգամ իր երեխաների, հատկապես՝ դուստրերի անունների ընտրությունը: Նա մի քանի անգամ ամուսնացել է և երբեք կարևորություն չի տվել իր դուստրերին:
Փաստաբանի ներկայացրած ամենասկանդալային հայտարարությունը եղել է այն, որ իշխանի համար ձիերի անունների ընտրությունն ավելի կարևոր է եղել, քան սեփական դուստրերի անունների ընտրությունը:
Հայա Բեն Ալ Հոսեյն Շահզադեն հայտարարել է, որ Բեն Ռաշիդն իր աղջիկներին ստիպել է ամունանալ առանց նրանց համաձայնության:
Իրան օրաթերթ
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի քաղաքական հարցերով վարչության պետ. Եթե ամերիկացիենրը որևէ սխալ քայլ կատարեն, տարածաշրջանը փլվելու է նրանց գլխին
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի քաղաքական հարցերով վարչության պետ Յադոլլահ Ջավանին նշել է, որ այսօր ամերիկացիներն ընդհանրապես այն վիճակում չեն, որ հարձակվեն Իրանի վրա: Նա հավելել է, որ հնարավոր է որ ամերիկացիները սխալվեն, և այդ դեպքում, տարածաշրջանը կփլվի նրանց գլխին:
Նրա խոսքերով. «ԻԻՀ առաջնորդի տեսակետից, ախարհազորայինները մշտապես պատրաստ են պաշտպանել հեղափոխութունը՝ բոլոր ասպարեզներում»:
armenpress.am
Արյունոտ գիշեր Զագրեբում. գնդակահարվել Է վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 1-ի ուշ երեկոյան գտել են գնդակահարված վեց մարդու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Sputnik Բելառուս»-ին:
Հրաձգությունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին) Կայզերիցայի շրջանում: Զոհվել Է վեց մարդ, որոնց թվում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կա չորս երեխա:
Նրանց մարմիններին եղել են հրազենային վերքեր:
Մեկը՝ յոթնամսյա մանկիկ, ողջ Է մնացել, սակայն վերքեր Է ստացել եւ հոսպիտալացվել: Նախնական տվյալներով՝ սպանությունը կատարել Է մի տղամարդ: Հանցագործությունը կատարելուց հետո նա թաքնվել Է: Ենթադրվում Է, որ հանցագործության դրդապատճառ Է դարձել մարդասպանի խանդը նախկին կնոջ եւ նրա նոր զուգընկերոջ նկատմամբ:
armenpress.am
Ճապոնիայում 2018 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ երկու հանցագործ Է մահապատժի ենթարկվել
Ճապոնիայում օգոստսի 2-ին երկու դատապարտյալներ են կախաղան բարձրացվել երկրի արդարադատության նախարար Տակասի Յամասիտայի հրամանով: Մահապատժի ենթարկվածների անունները եւ այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Վարչապետ Սինձո Աբեի ներկայիս կառավարության օրոք ի կատար Է ածվել արդեն 38-րդ մահվան դատավճիռը: Անցյալ տարի, մասնավորապես, Ճապոնիայում կախաղան են բարձրացվել «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի 13 զինյալներ եւ ղեկավարներ: Նրանք մահապատժի են ենթարկվել մի շարք սպանությունների կազմակերպման համար, ներառյալ գազային գրոհը Տոկիոյի մետրոյում 1995 թվականի մարտին, երբ զոհվեց 13 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panorama.am
Պուտինը հրահանգել է բանակը ներգրավել Սիբիրում անտառային հրդեհների մարմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել Է Սիբիրում և Հեռավոր Արևելքում անտառային հրդեհների մարմանը ներգրավել պաշտպանության նախարարությանը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հատնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։«Քննարկելով արտակարգ իրավիճակների նախարարի զեկույցը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը ցուցում Է տվել ներգրավվել Սիբիրի և Հեռավոր Արևելքի տարածքներում մոլեգնող հրդեհների մարմանը»,-ասել են մամուլի ծառայությունում:Նաև հավելել են, որ նախագահը կարգադրել Է մինչև հատուկ հրահանգը պահպանել զինված ուժերի խմբավորումն Իրկուտսկի մարզում։
panorama.am
Կառավարությունը ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու համար կհատկացնի 181 մլն դրամ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագիծը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և Գյումրու քաղապետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Գյումրիում գտնվող 21,5 հեկտար զբաղեցնող տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոնը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ աճի արդյունքում Նորագավիթի մաքսատանը գոյանում են մեծ հերթեր և տրանսպորտային միջոցների կուտակումներ:«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, դրա համար շատ հրատապ ձեռնարկել ենք այս նախագիծը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ըստ նրա՝ Գյումրիում սպասարկման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ, որից շուրջ 41 միլիոնը նախատեսված է մեկ անձի գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային ծառայությունների ձեռքբերման, երկրաբանական-հետախուզական ծառայությունների ձեռքբերման ու հողի ուսումնասիրության ծառայությունների համար: 140 միլիոն դրամն էլ, ըստ Դավիթ Անանյանի, նախատեսվում է վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ սարքավորումների ձեռքբերման համար: