Օգոստոս 03, 2019 14:02 Asia/Tehran
  •  «Առաջին հերթին Ամերիկան»՝ աշխարհի անկայունության գնով

2019 թվականի օգոստոսի 2-ին Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից (INF) դուրս գալու մասին ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությամբ աշխարհը թևակոխեց անկայունության նոր փուլ: Վաշինգտոնը մտադիր է սպառազինական նոր պայմանագիրը ձևավորել իր շահերի ու ցանկությունների համաձայն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ «Նախ՝ Ամերիկան» կարգախոսով իշխանության եկավ , պահանջում է ԱՄՆ-ի միջազգային մրցակիցների ներգրավվածությամբ մի պայմանագիր կնքել: 

Թրամփն ասել է. «Միջուկային հրթիռների վերաբերյալ ցանկացած նոր պայմանագրում ու դաշնիքում պետք է ներգրավված լինեն Ռուսաստանն ու Չինաստանը»:

Վաշինգտոնի տեսակետից, Չինաստանը, որն  ընդլայնում է իր կարճ ու միջին հեռահարության հրթիռային համակարգերը, պետք է միանա նոր հրթիռային պայմանագրին: Դա այն դեպքում, երբ Պեկինը համոզված է, որ նման քայլը անարդար սահմանափակություններ է  առաջացնելու այդ երկրի բանակի համար: Ռուսաստանը ևս համոզված է, որ բոլոր միջուկային երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, Բրիտանիան, Հնդկաստանն ու Պակիստանը, Չինաստանի հետ միասին պետք է միանան նոր պայմանագրին: Սակայն չի թվում, որ ոչ եվրոպական երկրները, ներառյալ՝ Ֆրանսիան ու Բրիտանիան և ոչ էլ ասիական երկրները, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնեն սահմանափակություն առաջացնել այս սպառազինությունների ոլորտում: Այսպիսով հաշվի առնելով (INF) պայմանագրի չեղարկումը, կարճ  և միջին հեռահարության հրթիռների զարգացման հեռանկարն այժմ առավել քան երբևէ ակնառու է:

ԱՄՆ-ն սպասում էր որ դուրս գալ INF պայմանագրից: Արդեն իրականացավ նրա ցանկությունը: Վաշինգտոնը անմիջապես  հայտաարեց, որ սկսում է նոր արդիական հրթիռների նախագծումը, քանի որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից (INF):

ԱՄՆ-ի ընդհանուր նպատակն էր փրկվել սպառազինական պայմանագրի սահմանափակություններից, որպեսզի կարողանա ազատորեն ընդլայնել իր սպառազինությունը: 

ԱՄՆ-ն Թրամփի օրոք  կենտրոնացել է նոր հրթիռների զարգացման և թույլ կարողությամբ միջուկային զենքերի պատրաստման վրա:

Բնականաբար Ռուսաստանն էլ ձեռքերը ծալած չի նստել: Նա էլ կփորձի հրթիռային նոր ծրագրերի զարգացմամբ պահպանել ԱՄՆ-ին հավասար իր միջուկային ու հրթիռային կարողությունը:

Սպառազինությունը վերահսկող պայմանագրերի վերացմամբ, աշխարհն այսօր կանգնած է սարսափելի հեռանկարի առջև: Այսուհետ միջուկային գերտերությունները ոչ մի սահմանափակություն չեն ունենա իրենց ավերիչ սպառազինության զարգացման համար և այսպիսով աշխարհը կհայտնվի միջուկային բախումների եզրին: Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է ասել.«Այս իրավիճակը կմեծացնի միջուկային հրթիռների սպառնալիքը: Կողմերը պետք է փորձեն համաձայնության գալ սպառազինության միջազգային վերահսկման շուրջ»:

Պիտակ