Հաջիև․ ՀՀ կողմից Ադրբեջանին փոխհատուցումը քննարկման թեմա չէ բանակցություններում
https://parstoday.ir/hy/news/armenia-i235206
Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին «փոխհատուցում վճարելու հարցը չի քննարկվում հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում»։
(last modified 2025-07-27T14:52:21+00:00 )
Հուլիս 27, 2025 18:22 Asia/Tehran
  • Հաջիև․ ՀՀ կողմից Ադրբեջանին փոխհատուցումը քննարկման թեմա չէ բանակցություններում

Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին «փոխհատուցում վճարելու հարցը չի քննարկվում հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում»։

Նա այդ մասին ասել է գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում, հայտնում է APA-ն։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ադրբեջանական կողմը իրականացնում է «պատճառված վնասի գնահատում»։

«Խոսքը պետության պատասխանատվության մասին է․․․ Իրականացվել է մեր կրած վնասի համապարփակ գնահատում՝ ՄԱԿ-ի մեթոդաբանությամբ։ Ըստ այդ գնահատման՝ մեր երկրին հասցված ընդհանուր վնասը մոտենում է 150 միլիարդ դոլարի», — ընդգծել է նա։

Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։