Մամուլի տեսություն 03.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110084-Մամուլի_տեսություն_03.08.2019
Միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների չտարածման պայմանագրի մահը և սպառազինության մրցակցության մեկնարկի մասին մտահոգությունները զբաղեցնում են այսօրվա օրաթերթերի գլխավոր էջերը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 03, 2019 12:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.08.2019

Միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների չտարածման պայմանագրի մահը և սպառազինության մրցակցության մեկնարկի մասին մտահոգությունները զբաղեցնում են այսօրվա օրաթերթերի գլխավոր էջերը:

«Մարդոմսալարի»

Վերադարձ միջուկային սառը պատերազմին

Դոնալդ Թրամփը պաշտոնապես դուրս է եկել ու չեղարկել է ԱՄՆ-ի բոլոր պայմանագրերը: Որոշները կարծում էին ՀԳՀԾ-ի չեղարկումը «խելագար մարդու» մարտավարության շրջանակներում միակ քայլն է, սակայն ԱՄՆ-ի նախագահը դուրս է եկել այդ երկրրի մեծ թվով պայմանագրերից ու հանձնառություններից: ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարները գործնականում ուզում են հարթել Չինաստանին ու ՌԴ-ին դիմակայելու ճանապարհը, ինչն ավելի է ընդգծում սառը պատերազմի հավասարությունները:

Ռոյտերսի հաղորդմամբ, ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել «Միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների չտարածման պայմանագրից»: Այս պայմանագիրը 1987թ. ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնություն էր: Այժմ այս երկրները կարող են առանց սահմանափակության միջին հեռահարության միջուկային հրթիռներ արտադրել:

Վերլուծաբանները սարսափում են այն բանից, որ այս պայմանագրի չեղարկումը կարող է հանգել ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի միջև սպառազինական նոր մրցավազքի:

 

«Քեյհան»

Հարիսի համակցված ցիկլի էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Իրանի նախագահի ներկայությամբ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հարիս շրջկենտրոնի համակցված ցիկլի էլեկտրակայանի բացման արարողության ընթացքում նշելով որ թշնամիները կզղջան Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման համար, ասել է.«Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը բարոյական, քաղաքական ու իրավական պարտություն է նրանց համար: Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը նշանակում է, որ նրանք իրենց հանձնառությունների գործադրման հարցում պարտվել են՝ միջազգաին կառույցների, ՄԱԿ-ի ու 82 միլիոնանոց ժողովրդի դեմ»:

Նախագահ Ռոհանին հավելել է.«Նրանք պատժամիջոցներ կիրառելով միայն կրած պարտությունն են համբերում և այդ քայլից ոչ մի օգուտ չեն ստանում: Այս պատժամիջոցները բոլորի վնասին է: Եվրոպան էլ է վնասվում, մենք էլ ենք վնասվում, սակայն այս պատժամիջոցների օգուտի բաժնում միայն Իրանի ժողովուրդն է շահում»:

 

«Ջումհուրի Էսլամի»

Միայն մի քայլ է մնացել Իրանում գազամատակարարման ցացի ամբողջացմանը

Նշելով որ երկրում գազամատակարարման ընդլայնման աշխատանքը մոտեցել է իր ավարտին Իրանի Գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Հասան Մոնթազեր Թորբաթին ասել է.«Միայն հարավ-արևելյան Սիստան և Բալուչեստան նահանգն է մանցել, որ արագ տմպերով առաջ են ընթանում այդ նահանգում գազամատակարարման աշխատանքները»:

 

«Ջավան»

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում ԻՀՊԿ-ի կողմից աղքատության դեմ պայքարի 2533 նախագծերի շահարկումը

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում աղքատության դեմ պայքարի 2533 նախագծերի շահագործման հանձնելու արարողության ընթացքում ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին այս նահանգը բնությագրել է շողշողացող հայրենիք, կանանց ու տղամարդկանց՝ քաջ, հավատացյալ, հավատարիմ, ճշտապահ, ազնիվ, ողորմած ու արժանապատիվ: Նա ասել է.«Հավատարմությունը այս շրջանի բնակչության ակնառու առանձնահատկությունն է»:

Սալամին շեշտել է.«Այս տարածքի մարդիկ արժանի են ծառայության, անվտանգության, բարգավաճման և առաջընթացի»:

 

«Ջամե Ջամ»

Չեղարկվել է սաուդցի կանանց արտաքին ուղևորությունների սահմանափակությունները

Սաուդյան Արաբիայի իշխանությունը այդ երկրի կանանց հետ կապված օրենքների բարեփոխման մեջ առաջին անգամ կանաց իրավունք է վերապահել առանց տղամարդ խնամակալի անձնագիր ստանալ և արտերկիր ճամբորդել:

Այս նոր օրենքի համաձայն, այսուհետև առնվազն 21-ամյա կանայք կարող են անձնագիր ստանալ և Սաուդյան Արաբիայից մեկնելու համար տղամարդ խնամակալի թուլտվության կամ ուղեկցության կարիքը չունեն:

 

tert.am

Այս պահի դրությամբ սահմանին կրակոցների բացակայությունն օպերատիվ կապով աշխատանքների արդյունք է. Ա. Դավթյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին 2 օրերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել:

«Հայ-ադրբեջանական հատվածում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են, պարզապես այդ միջադեպերից զոհեր, վիրավորներ չէին լինում, դրա համար արձագանքը, որպես այդպիսին, չէր լինում: Ցավոք սրտի ունեցանք զոհ ու վիրավոր, դրա համար էլ արձագանքը եղավ լայն հանրության կողմից»,-ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:

Վերջինս նաև նշեց, որ մշտապես լարվածություն եղել է հայ-ադրբեջանական սահմանի հատվածում՝ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում, Նախիջևանի ուղղությամբ. «Ամսվա ընթացքում 1-2 անգամ ունենում ենք լարվածության աճ, պետք է հասկանալ, որ շփման գիծն օրգանիզմ է, որ մշտապես գործում է: Երկկողմանի գործընթաց է, և յուրաքանչյուր կողմ ունի իր նպատակները, խնդիրները, ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը կամ թույլ չտալ հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»:

Հարցին՝ արդյոք այս լարվածության օրերին օպերատիվ կապը օգտագործվել է, Դավթյանն ասաց՝ օպերատիվ կապն օգտագործվում է՝ ըստ անհրաժեշտության. «Յուրաքանչյուր անգամ, երբ լարվածության աճ է լինում, օպերատիվ կապն օգտագործվում է, կոնկրետ այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապով աշխատանքների արդյունք է»։

 

news.am

Թբիլիսիի երկինքը ժամանակավորապես կփակեն ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով

Շաբաթ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը Թբիլիսիի երկնքով թռիչքների սահմանափակումներ է մտցրել ՆԱՏՕ-ի Agile Spirit - 2019 բազմազգ զորավարժությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչությանը:

«Այսօրվանից թռիչքների սահմանափակումներ են մտցված: Դրանք առաջին անգամ գործարկվել են այսօր առավոտյան՝ 09:30-ից մինչեւ 11:30: Այսօր նախատեսվում է երկինքը փակել նաեւ երկրորդ անգամ, բայց միայն ուշ երեկոյան՝ 21:30-ից մինչեւ 23:30»,- ասել է գերատեսչության մամուլի ծառայության աշխատակիցը:

Թբիլիսիի երկինքը փակ կլինի նաեւ թե՛ կիրակի, թե՛ երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին: Երկնքի փակման ժամանակային միջակայքը կլինի այնպիսին, ինչպես շաբաթ: Թբիլիսիի երկնքով հնարավոր չի լինի թռչել նաեւ օգոստոսի 7-ին, 8-ին եւ 9-ին տեղական ժամանակով 09:30-ից մինչեւ 11:30:

Վրաստանում Agile Spirit – 2019 զորավարժությունները մեկնարկել են հուլիսի 27-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 9-ը: Դրանք անցկացվում են երեք տեղակայմամբ՝ Սենակի քաղաքի (Սամեգրելո – Զեմո Սվանեթի մարզ) երկրորդ հետեւակային բրիգադի տարածքում, Օրֆոլոյի հրաձգարաններում (Սամցխե – Ջավախեթի մարզ) եւ Վազանիայում (Թբիլիսիի մերձակայքում): Դրանց մասնակցում են ավելի քան 3 հազար զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոնտենեգրոյից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Ուկրաինայից:

2011 թվականից սկսած Agile Spirit-ն անցկացվում է ամեն տարի եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղադրիչներից մեկն է: Այս զորավարժությունների շրջանակում վրացի զինվորականները պատրաստություն են անցնում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: 2018 թվականի սեպտեմբերին զորավարժություններին մասնակցել էր 10 երկրից 237 զինվորական:

 

7or.am

Բաքվում ԼՂ հարցի համար կուսումնասիրեն հայոց լեզուն և գրականությունը

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը հայագիտության հետազոտական բաժին է բացելու։ Այն ուսումնասիրելու է հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը: Այս մասին գրում է Rusarminfo-ն։ Բաժնի բացման նպատակը «ԼՂ հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնելն է»։

«Մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մտածում ենք նաև կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնելու մասին։ Ադրբեջանում հայերեն իմացող քիչ մասնագետներ կան»,-նշել է կենտրոնի կառավարման խորհրդի նախագահը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության հետ մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում։

 

mamul.am

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածները նախկինում սպանություն կատարած անձինք են

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով 3 անձ է ձերբակալվել: Նրանք նախկինում սպանություն կատարած անձինք են: Այդ մասին MAMUL.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք՝ պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover, Nissan մակինիշի ավտոմեքենաները, որոցից առաջինը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:

ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ գործ էր հարուցել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդված 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): ՔԿ-ն նշել էր, որ «Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձ կատարողը նախապես պայթուցիկ նյութ էր տեղադրել կամրջի տակ: