Մամուլի տեսություն 06.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110176-Մամուլի_տեսություն_06.08.2019
Երեքշաբթի օրը իրանական մեծ թվով լրտավամիջոցներ անդրադարձել են Իրանի ԱԳ նախարարի մամլո ասուլիսին, որ շարունակ պաշտպանել է ՀԳՀԾ-ն և ասել է, որ Սպիտակ Տան հրավերը մերժելու պատճառով է ինչ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել իր դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2019 12:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.08.2019

Երեքշաբթի օրը իրանական մեծ թվով լրտավամիջոցներ անդրադարձել են Իրանի ԱԳ նախարարի մամլո ասուլիսին, որ շարունակ պաշտպանել է ՀԳՀԾ-ն և ասել է, որ Սպիտակ Տան հրավերը մերժելու պատճառով է ինչ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել իր դեմ:

«Իրան»

Կրկին կստորագրեմ ՀԳՀԾ-ն

Իր անունը ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց մի քանի օր հետո, Իրանի ԱԳ նախարարը մասնակցել է ներքին ու արտասահմանցի լրագրողների ներկայությամբ մամլո ասուլիսի: Երկու ժամ տևած մամլո ասուլիսի ընթացքում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը խոսել է տարբեր խնդիրների այդ թվում՝ Սպիտակ Տուն հրավիրվելու խնդրից մինչև Իրանում 1400թ. անցկացվելիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու ցանկություն չունենալու մասին: Զրույցի ընթացքում Զարիֆն իր հերթին ներողություն է խնդրել իրանցիներից՝ սովորական կյանքը խանգարող առաջացած տնտեսական ճնշումների համար:

Խոսելով ՀԳՀԾ-ի ձեռքբերումների մասին նա շեշտել է, որ եթե կրկին հետդարձ կատարենք դարձյալ կստորագրեմ ՀԳՀԾ-ն: Այս ասուլիսի ընթացքում Զարիֆը նույնպես դրական ուղերձներ է հղել տարածաշրջանի դերակատարներին և հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ ուղղակիորեն բանակցելու Իրանի պատրաստակամության մասին:

 

«Քեյհան»

Համալսարանի 2000 դասախոսներ.«Պարոնա՛յք, ասացեք ԱՄՆ-ի վստահելու հետևանքների ու դասերի մասին»

Համալսարանների 2000 դասախոսների կողմից Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ու ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին հղված նամակի մի բաժնում ասված է.«Այժմ վեց տարի է անցնում 11-րդ ու 12-րդ կառավարությունների պարտասխանատվությունը ստանձնելու շրջանից: Մի շրջան, որ համաշխարհային իմպերիալիզմին, արևմտյան երկրներին հատկապես հանցագործ ԱՄՆ-ի դիմակայելու հարցում Իրանը ավելի քիչ է օգտագործվել գիտության, փիլիսոփայության ու պատմական փորձի տված գիտելիքներն ու փորձը՝ Իրանի ապագան կառուցելու համար»:

Այս նամակի մեջ ասված է.«Ցավոք սրտի ԱՄՆ-ի ու Եվրոպայի նկատմամբ Իրանի բանագնաց թիմի ճանաչողությունը հենց այն մակարդակում էր ինչ այս երկրները ներկայացնում են քարոզչություններում ու համալսարանների միջավայրում և նրանք չեն ճանաչել նրանց իրական դեմքը: Այսինքն Իրանի հարգելի ու վստահված թիմի ճանաչողության չափանիշները հենց այն չափանիշներն էին, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի պաշտոնական գործակալություններն ու համալսարաններն են սովորեցնում ողջ աշխարհին»:

 

«Խորասան»

Ժողովրդին պատասխանատու լինելու հարցով վերջնագիր

Դատական համակարգի քարտուղարություն, որտեղ ստանում են ժողովրդի դիմումներն ու հայցերը, կատարած այցի ընթացքում Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Ժողովրդի առջև պատասխանատու լինելու և նրանց պահանջները հետապնդելու խնդիրները մեծ նշանակություն ունեն, այնպես որ եթե որևէ տնօրեն թերանա այդ ոլորտում կազատվի աշխատանքից»:

Մի քանի օր առաջ Իրանի Դատական իշխանության խոսնակը ժողովրդի կողմից այդ կառույցի ղեկավարին ուղղված պատգամների կարևորության մասին ասել էր.«Այաթոլլահ Ռեյիսին արհեստավարժ աշխատանքային խմբեր է գործուղել բոլոր խնդիրներին մեկ առ մեկ վերահասություն տալու համար, որոնց արդյունքերը ըստ թեմայի՝ կհայտարավի զեկուցողին, ինչու չէ նաև կհայտարարվի ռադիո-հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով:

 

tert.am

«Պատերազմն Իրանի հետ կլիներ բոլոր պատերազմների մայրը». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կլիներ «բոլոր պատերազմների մայրը»: Նա այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ria.ru-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցների ցանկում են ներառել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ «Վաշինգտոնն այլևս Զարիֆին բանակցությունների համար առաջնային անձ չի համարում»: Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է, որ Ջավադ Զարիֆի ակտիվներն ԱՄՆ-ում կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին կարգելվի նրա ներգրավմամբ բիզնես վարել, միևնույն ժամանակ հայտնի չէ՝ արդյոք արտգործնախարարն ԱՄՆ-ում ակտիվներ ունի: Ավելի ուշ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դեմ պատժամիջոցներ է կիրառել, քանի որ իրեն ամերիկյան օրակարգին ուղղված սպառնալիք է համարում:

«Իրանի հետ խաղաղությունը ցանկացած խաղաղության մայրն է, պատերազմն Իրանի հետ՝ բոլոր պատերազմների մայրը, կրկնում եմ»,- հանդիպման ժամանակ ասել է Ռոհանին: 

Նա նաև ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել, ապա պետք է առաջին հերթին Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկի:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել էին դեռևս անցած տարի, երբ ամերիկյան կողմը լքել էր Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Իրավիճակը նոր զարգացումներ էր ստացել մայիսին՝ այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում Սաուդյան Արաբիայի 4 նավթային լցանավեր հարձակման էին ենթարկվել: Հունիսին լցանավերի վրա հարձակումը կրկնվել էր Օմանի ծոցում: Վաշինգտոնն այս դեպքերի համար Թեհրանին է մեղադրում, որն իր հերթին հերքում է դրանք: Ավելի ուշ Իրանում ամերիկյան անօդաչու սարք էր ոչնչացվել, ինչին ի պատասպխան Թրամփը որոշել էր հարված հասցնել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր:

 

armenpress.am

ԱՄՆ 89 կոնգրեսական միացել են Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման համար պայքարին 

ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, կոնգրեսականները ստորագրել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:

Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

«ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող՝ Արցախում ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է հարգանք վայելող HALO Trust կազմակերպության կողմից, ծառայում է որպես խոշոր ամերիկյան ներդրում ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,- նշել էր կոնգրեսական Շերմանը:

Իսկ Թիջեյ Կոքսն ընդգծել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով HALO Trust-ին՝ ավարտելու կենսական նշանակություն ունեցող նախագիծը, ինչպես խոստացել էր Մարկ Գրինը: «Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբում և HALO Trust-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը թույլ կտա ունենալ ականներից զերծ Արցախ»,- ասել է Կոքսը:

 

armenpress.am

Պենտագոնի ղեկավարն անընդունելի Է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում. Reuter

ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» Է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտնել Է Reuters գործակալությունը: «Անկեղծ ասած՝ մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կողմից ձեռնարկվող ցանկացած միակողմանի գործողություն»,-հայտարարել Է Էսփերը լրագրողներին, որոնք նրան ուղեկցել են Տոկիո այցի ընթացքում:

Պենտագոնի ղեկավարը նաեւ հավելել Է, որ Միացյալ Նահանգները կկանխի ցանկացած օտարերկրյա ներխուժում Սիրիայի տարածք, որը կսպառնա կողմերի շահերին: «Մենք պատրաստվում ենք կանխել այն միակողմանի ներխուժումները, որոնք կհակասեն Միացյալ Նահանգների, Թուրքիայի եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (սիրիացի քրդերի զինված կազմավորումներ) փոխադարձ շահերին Սիրիայի հյուսիսում»: Օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնն անհանգստացած Է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից արեւելք, ռազմավական գործողություն անցկացնելու թուրքական բանակի մտադրությունից եւ անընդունելի Է համարում այդօրինակ գործողությունները: Ինչպես օգոստոսի 4-ին հայտարարել Է Sky News Arabia հեռուստաալիքը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ թուրքական բանակը գործողություն կիրականացնի Սիրիայում՝ Եփրատից արեւելք ընկած շրջանում: Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ մասին ծանուցել Է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Ենթադրվող գործողությունն սկսելու ժամկետի մասին Թուրքիայի նախագահը չի հայտնել: Եփրատից արեւելք ընկած տարածքը ներկայում վերահսկվում Է ինքնապաշտպանության քրդական ջոկատների կողմից, որոնց աջակցում Է ԱՄՆ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: