Իրանի վերաբերյալ Ֆրանսիայի կտրուկ պատասխանը Թրամփին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110302-Իրանի_վերաբերյալ_Ֆրանսիայի_կտրուկ_պատասխանը_Թրամփին
Թեհրանի հետ բանակցելու վերաբերյալ իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանունել Մակրոնին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թուիթերյան զգուշացումից մեկ օր անց, Ֆրանսիայի կառավարությունն ի պատասխան այդ գրառմանը, ընդգծել է, որ Իրանի վերաբերյալ կարծիք հայտնելու համար, ոչ մեկի թույլտվության կարիքը չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2019 07:57 Asia/Tehran
  • Իրանի վերաբերյալ  Ֆրանսիայի կտրուկ պատասխանը Թրամփին

Թեհրանի հետ բանակցելու վերաբերյալ իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանունել Մակրոնին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թուիթերյան զգուշացումից մեկ օր անց, Ֆրանսիայի կառավարությունն ի պատասխան այդ գրառմանը, ընդգծել է, որ Իրանի վերաբերյալ կարծիք հայտնելու համար, ոչ մեկի թույլտվության կարիքը չունի:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնին մեղադրել է Իրանի հարցով ամերիկյան քաղաքականությանը միջամտելու մեջ: Այս մասին Թրամփը գրել է Թուիթերում:

«Ոչ ոք իրավունք չունի խոսելու Միացյալ Նահանգների անունից, ոչ ոք՝ բացի Միացյալ Նահանգներից, ոչ մի կերպ, որևէ ձևով լիազորված չէ ներկայացնելու մեզ», - գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Ամերիկյան պետության ղեկավարի պնդմամբ՝ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն «Հակասական ուղերձներ է ստանում բոլոր նրանցից, ովքեր անհիմն ներկայացնում են մեզ՝ այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը», նշել է Թրամփը:

Ֆրանսիան կտրուկ արձագանքել է Թրամփի թուիթերյան գրառմանը : Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը, օգտոստոսի 9-ին ընդգծելով, որ իր երկիրը Իրանի հետ կապված թեմաներին անդրադառնալու և իր կարծիքը հայտնելու համար որևէ մեկի թույլտվության կարիքը չունի, հստակորեն արձագանքել է Թրամփի քննադատություններին: Լը Դրիանն ընդգծել է, որ իր դիրքորոշումն Իրանին ներկայացնելու համար, Փարիզին «թույլտվություն հարկավոր չէ»:

«Ֆրանսիան կողմ է Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև աջակցում է լարվածության թուլացման ռազմավարությանը։ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ լարվածության աճի պատասխանը պետք է դառնան «երկխոսության պայմաններ փնտրող քաղաքալան նախաձեռնությունները»:

«Ֆրանսիան հավատարիմ է ՀԳՀԾ-ին և ինչպես համաձայնագրի մյուս անդամ երկրները, բացառությամբ Միացյալ Նահանգների, հարգում է իր ստորագրությունը». ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։ 

Իրանի հետ հարաբերությունների մասին Ֆրանսիայի դիրքորոշումը և  իր ինքնիշխանության իրավունքի շրջանակում Իրանի վերաբերյալ դիքորոշում կիրառելու Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը Թրամփին հասկացնում են, որ որոշված չէ, որ եվրոպական երկրները, այդ թվում Ֆրանիսան Թրամփի ցանկությունների համաձայն դիրքորոշում որդեգրեն Իրանի և այս երկրի հետ կապված հարցերի, այդ թվում Միջուկային համաձայնագրի՝ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ: Մակրոնի կարծիքով, թեև միջուկային համաձայնությունն ունի թերություններ, որոնք պետք է վերացնել բանակցության միջոցով, սակայն այն արդյունավետ է համարում միջազգային խաղաղության ու անվտանգության համար և պահանջում է պահպանել այն: Նա վերջին շաբաթների ընթացքում անգամներ հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ և իր դիվանագիտական հարցերով խորհրդական Էմանուել Բոոնին  երկու անգամ գործուղել է Թեհրան: 

Փաստորեն Փարիզի և Վաշինգտոնի միջև ծագած տարածաձայնությունը վկայում է Թրամփի օրոք Եվրոպայի ու ԱՄՆ-ի ընդհանուր տարաձայնության մասին: Եվրոպան ու ԱՄՆ-ն շատ հարցերում տարաձայնություն ունեն, սկսած Փարիզի կլիմայի պայմանագրից մինչև ՆԱՏՕ-ի հարցը և վերջապես՝ ՀԳՀԾ-ն:

Այնուամենայնիվ, եվրոպացիները, այդ թվում՝ Ֆրանսիան, ներկայումս առավել քան երբևէ, գիտակցում են, որ իրենց շահերը ատկապես Իրանի  հարցում, տարբերվում են ԱՄՆ-ի շահերից,  և իրենք պետք է նկատի առնեն նաև Թեհրանի տեսակետերն ու շահերը: