Մամուլի տեսություն 10.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110317-Մամուլի_տեսություն_10.08.2019
ԱՄՆ-ն շուրջ 60 երկրների առաջարկել է միանալ իր ղեկավարած հակաիրանական կուալիցիային, որի նպատակն է իր վերահսկողության տակ առնել Պարսից Ծոցի տարածաշրջանը: Սակայն հարտկանշական է, որ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցների այդ թվում Գերմանիան ու Ճապոնիան մերժել են այս առաջարկը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 10, 2019 14:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.08.2019

ԱՄՆ-ն շուրջ 60 երկրների առաջարկել է միանալ իր ղեկավարած հակաիրանական կուալիցիային, որի նպատակն է իր վերահսկողության տակ առնել Պարսից Ծոցի տարածաշրջանը: Սակայն հարտկանշական է, որ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցների այդ թվում Գերմանիան ու Ճապոնիան մերժել են այս առաջարկը:

«Էբթեքար»

Ճգնաժամ հարուցող կոալիցիա

Հորմոզի նեղուցի մոտ մի քանի նավթային լցանավերի վրա տեղի ունեցած կասկածելի հարձակումներից, Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունների սրումից, Իրանի օդային տարածքում ԱՄՆ-ի ԱԹՍ-ի կործանումից և Ջիբրալթարում Բրիտանիայի կողմից իրանական նավթատարի բռնագրավումից ու միաժամանակ ԻՀՊԿ-ի կողմից բրիտանական նավթատարի կալանավորումից հետո տարածաշրջանում իր ներկայությամբ, ԱՄՆ-ն փորձում է Պարսից Ծոցում երթևեկող նավերի անվտանգության ապահովման պատրվակով, ռազմական գործընկերներ գտնել:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն այս կապակցությամբ հայտարարել էր.«ԱՄՆ-ն 60 երկրներին կոչ է արել միանալ այս ծովային կոալիցիային»: Առաջարկը սկզբում ողջունվեց որոշ երկրների կողմից և իհարկե որոշների կողմից էլ մերժվեց: Ճապոնիան անուղղակիորեն մերժել է այս առաջարկը և Գերմանիան հստակ կերպով հայտարարել է, որ երբեք չի միանալու ԱՄՆ-ի ու Բրիտանիայի նկատի առած ծովային նախագծին:

 

«Քեյհան»

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն Ադենում ընդհարվել են միմյանց հետ. Եմենում սաուդական կոալիցիայի մեղրալուսնի օրերի ավարտը

Անցնող 52 ամիսների ընթացքում Եմենի Անսարալլահի տարած հաղթանակները այնքան ազդեցիկ են եղել, որ շարունակ ճեղք է առաջացրել Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի զինված ուժերի միջև, քանի որ հրապարակային պարտությունները ագրեսորների նվաստացման ու դրա հետևանքով իրենց ներսում տարածայնությունների սրման պատճառ են դարձել: Ներկա պայմաններում, երբ ԱՄԷ-ն հայտարարել է Եմենից իր ուժերը դուրս բերելու մասին, Ադեն քաղաքում բախվել են Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի հետ կապաված աշխարհազորայինները: Իհարկե այս անգամ բախումները այնքան լուջ են եղել, որ որոշ փորձագետներ դրանք անվանել են «Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի մեղրալուսնի ավարտը»:

 

«Ջոմհուրի Էսլամի»

Ջո Բայդեն.«Պետք է ազատվել Թրամփից»

ԱՄՆ նախկին նախագահի օգնական և 2020թ. նախագահական ընտրությունների թեկնածու Ջո Բայդենը Այովա նահանգում ունեցած քարոզչական ելույթի ընթացքում ասել է.«Այս երկրում դրական փոփոխությունների ու առաջադիմության համար ճանապարհ բացելու և առավել քան երբևէ ԱՄՆ-ում միաբանություն ստեղծելու համար, հարկավոր է ազատվել Թրամփից ու պարտության մատնել նրան»:

Քննադատելով Թրամփի տնտեսական քաղաքականությունները, որոնք պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի միջին խավը հայտնվի փլուզման շեմին, Բայդենը հավելել է.«Միջին խավը այն խավն է, որից կախված են ԱՄՆ-ի մյուս խավերը: Մեր երկրում առկա է ախարհի ամենամեծ միջին խավը և նրանք են, որ հարսություն են ստեղծում ոչ թե Ուալ Սթիրթը: Եթե ԱՄՆ-ի միջին խավը լավ վիճակ ունենա աղքատ ու հարուստ խավերն էլ կյանքի ավելի լավ պայմաններ կունենան, սակայն այժմ տեսնում ենք, որ միջին խավը փլուզման փուլում է հայտնվել»:

 

«Իրան»

Վեվմաքս-2019 մրցանակը տրվել է Քեյհան Քոլհարին

Քոլհարը իրանցի առաջին երաժիշտն է, որ միացել է համաշխարհային այս մրցանակին արժանացած երաժիշտներին: «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում Քոլհարի ու այս համաշխարհային մրցանակի մասին Ֆարդին Խալաաթբարին և Ռամին Սեդիղին ասել են.«Իրանցի կոմպոզիտոր ու քամանչայի հայտնի կատարող Քեյհան Քոլհարը ժամանակակից երաժշտության հայտնի դեմքերից է: Այն մեծ երաժիշտը, որ կարողացել է իր քամանչայի դյութիչ ձայնով իրանական ավանդական երաժշտությունը լսելի դարձնել աշխարհին: Դա նրա տարիներ տևած անխոնջ աշխատանքի արգասիքն է»:

Վեվմաքս կայքի պաշտոնական հաղորդման համաձայն, ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին Վեվմաքսի հիմնադրման 25-ամյակի առիթով Ֆինլանդիայում անցկացվեիք արարողության ընթացքում, մրցանակը հանձնվելու է Քեյհան Քոլհարին:

 

news.am

Ստամբուլում ոստիկանները հայտնաբերել են Կիլիկիան հայկական թագավորության շրջանի մետաղադրամներ

Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է  պատմական բացառիկ արժեք ունեցող 912 մետաղադրամ։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ բացահայտել է  հին մետաղադրամների անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբի։ Նշվում է, որ հանցախումբի մոտից հայտնաբերված 912 հատ մետաղադրամների մեջ են Կիլիկիան հայկական թագավորության եւ բյուզանդական ժամանակաշրջանի մետաղադրամներ։

Ոստիկանները նաեւ հայտնաբերել են կեղծ հին մետաղադրամներ հատելու համար նախատեսված կաղապարներ։ Պարզվել է, որ նման ձեւով պատրաստված մետաղադրամները որպես օրիգինալ մետաղադրամներ վաճառում են տուրիստիներին։

 

tert.am

Ադրբեջանը փորձելու է օգտագործել ամեն հնարավորություն ավելի մեծ ճնշում կիրառելու համար, մեզ մնում է՝ բանակն ու տնտեսությունը հզորացնել. Տարոն Հովհաննիսյան

Այն, որ մի քանի ամիս հայ-ադրբեջանական սահմանին եղավ հարաբերական անդորր, բավականին տրամաբանական էր, քանի որ Հայաստանում փոխվել էր ղեկավարությունը, կոպիտ ասած՝ պետք է ծանոթանային իրար հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Նա դրական է գնահատում, որ կողմերի հանդիպումների արդյունքում մոտ 6 ամիս հնարավոր եղավ պահպանել անդորր, սակայն նրան չի զարմացնում, որ այսօր այդ հարաբերական անդորրն այլևս չկա:

«Երկար չէր կարող շարունակվել, քանի որ Ադրբեջանը չի փոխում գործելաոճը: 2019 թ. մարտից սկսած ադրբեջանական կողմը ցույց տվեց, որ իրենք իրենց քաղաքականությունը, իրենց ռազմավարությունը պատրաստ չեն փոխելու: Նրանք ականանետ կիրառեցին Արցախի ուղղությամբ, ինչը նաև փորձ էր հոգեբանորեն ճնշել հանրությանը: Տանում են իրավիճակի սրման, հետագա ամիսներն էլ ցույց տվեցին, որ հավատարիմ են իրենց գործելաոճին, այսինքն՝ փորձելու են խախտումների միջոցով ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի վրա»,- ասաց նա:

Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանի նման գործելաոճի պայմաններում հայկական կողմը չէր կարող դիրքորոշում չփոխել: Նրա խոսքով՝ բանակցություններն իրենցից նաև կողմերի վրա տարբեր գործիքներով ճնշում են ենթադրում, որտեղ, եթե կողմերից մեկը զիջի, ապա դա կազդի նաև բանակցությունների ընթացքի վրա:

«Եթե տեղի ես տալիս, ապա զիջում ես բանակցային գործընթացում: Կոպիտ ասած, եթե դու ինչ-որ տեղ ճնշվում ես՝ այդ թվում հրադադարների խախտման հետևանքով, այն ինչ-որ տեղ ազդում է նաև բանակցությունների ընթացքի վրա: Ադրբեջանի ագրեսիան, բնականաբար, համապատասխան վերաբերմունքի պետք է արժանանար հայկական կողմից: Այս շրջանակում բավականին համաչափ էր ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է նաև դիմել նախահարձակ գործողությունների, համաչափ էին նաև վարչապետի ուղերձները, որ մեր դիրքորոշումը խաղաղասեր է, սակայն դա չի նշանակում, որ մենք պատրաստ են գնալ զիջումների: «Արցախը ևս Հայաստան է»-ն նաև ենթադրում է, որ մենք Արցախը կպաշտպանենք այնպես, ինչպես Հայաստանը»,- ընդգծեց Տարոն Հովհաննիսյանը:

Ադրբեջանագետը բնական է համարում, որ հայկական կողմն էլ երբեմն կոշտ է արձագանքում, քանի որ գտնում է, որ չի կարող մի կողմը միշտ խաղաղասեր լինել՝ ի պատասխան ագրեսիվ հռետորաբանության:

 «Ցանկացած հնարավորություն Ադրբեջանը փորձելու է օգտագործել ավելի մեծ ճնշում կիրառելու համար: Մեզ մնում է՝ բանակն ու տնտեսությունը զարգացնել ու հզորացնել»,- եզրափակեց Տարոն Հովհաննիսյանը:

 

 

7or.am

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ

Օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

tert.am

Հրդեհ՝ Իջևանի «Շնջան» հանդամասում. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները մոտ 2 կմ ոտքով են անցել

Օգոստոսի 9-ին, ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի վերջնամասում՝ անտառի մոտակայքում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները մոտ 2 կմ ճանապարհ շարունակել են ոտքով:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շնջան» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:33-ին: Այրվել է մոտ 1 հա մացառուտ և խոտածածկույթ: Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 6 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: