Թրամփի պասիվ դիրքորոշումը Չինաստանի հետ առևտրային պատերազմում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110350-Թրամփի_պասիվ_դիրքորոշումը_Չինաստանի_հետ_առևտրային_պատերազմում
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը վերսկսվելով, Դոնալդ Թրամփը պատճառաբանում է իր ավերիչ մոտեցումը և Չինաստանին է պարտվող կողմ ներկայացնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2019 14:49 Asia/Tehran
  • Թրամփի պասիվ դիրքորոշումը Չինաստանի հետ առևտրային պատերազմում

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը վերսկսվելով, Դոնալդ Թրամփը պատճառաբանում է իր ավերիչ մոտեցումը և Չինաստանին է պարտվող կողմ ներկայացնում:

Թրամփը թուիթերում գրել է, որ Պեկինը ցանկանում է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ և չինացիներն ակնկալում են, որ 2020թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու է դեմոկրատական թեկնածուն:  Թրամփը գրել է.«Չինաստանը շատ է ձգտում համաձայնությալ գալ մեզ հետ: Հազարավոր ընկերություններ, մաքսային բարձր սակագների պատճառով, լքում են այդ երկիրը, և դա պետք է կանխել: Ընտրություններում դեմոկրատականների հաղթանակի հետ հույս կապելով, չինացիները ձգտում են չարաշահել ԱՄՆ-ին և մի քանի հարյուր միլիոն դոլար գողանալ մեզնից»:

Թրամփն այն պայմաններում է անդրադառնում ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում Չինաստանի կրած վնասներին, երբ դիտավորյալ աչք է փակել ԱՄՆ-ի կրած վնասների վրա: Վերջերս Թրամփը հայտարարել է, որ 2019թ. սեպտեմբերի 1-ից, 10 տոկոսանոց մաքսատուրք է սահմանվելու Չինաստանից ներկրվող 300 միլիոն դոլար արժողությամբ արտադրանքների դիմաց: Երկկողմ համաձայնությունների սկսվելուց անմիջապես հետո կայացած այս որոշումը, սրել է աշխարհի երկու տնտեսական գերտերությունների միջև առևտրային պատերազմը:

Թրամփի այդ քայլը զարմանք է առաջացրել չինական բանակցող խմբի մոտ, որոնք հույս ունեին, որ երկու երկրի առևտրային բանակցությունները կարդյունավորվեն:

Բանակցող կողմի վրա առավելագույն ճնշում գործադրելու ստրատեգիայի ուղղությամբ, Թրամփը հայտարարել է մաքսային այս նոր սակագինը: Այդպիսով չինական բոլոր արտադրանքներն ընդգրկվում են Թրամփի կառավարության սահմանած մաքսային նոր սակագնում:

Հակադարձելով ԱՄՆ-ի կողմից առևտրային պատերազմի սրման, օգոստոսի 6-ին, Չինաստանը հայտարարել է, որ չինական ընկերությունները դադարեցրել են ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքների գնումը: Այդ քայլը ծանր հարված է համարվում ամերիկացի գոյւղտնտեսվարողների համար: Չինաստանը յուանի արժեքը իջեցրել է վերջին մեկ տասնամյակում ամենացածր մակարդակի: Թրամփը միշտ քննադատել է Չինաստանին արտարժույթն անարդար կերպով տնօրինելու և ԱՄՆ-ից հացահատիկներ գնելու համար խոստումը չկատարելու կապակցությամբ:

Թրամփի հայտարարությունն այն մասին, թե չինացիներն ակնկալում են 2020թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու են դեմոկրատականները, սակայն այդ միտքն այնքան էլ չի համապատասխանում իրողության: Որովհետև դեռ երկար ժամանակ է մնացել այդ օրվան և մինչև 2020թ. նոյեմբեր ամիսը Թրամփի կառավարության քայլերը կազդեն ԱՄՆ-Չինաստան առևտրատնտեսական հարաբերությունների վրա: Հետևաբար ներկայիս ժամանակահատվածում Պեկինը կենտրոնացած է ԱՄՆ-ի դեմ առևտրային փոխադարձ քայլեր իրականացնելու վրա, որպեսզի Թրամփին նահանջ պարտադրի իր ընդունած դիրքորոշումից: