Մամուլի տեսություն 12.08.2019
ԱՄՆ-ն և Ֆրանսիան լուրջ տարաձայնություններ ունեն Պարսից ծոցի ռազմածովային դաշինքի հարցում
Էթեմադ օրաթերթ
Պարսից ծոցի ռազմածովային դաշինքն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև տարաձայնության պատճառ
Sky News- ը, հղում անելով մի շարք ֆրանսիական աղբյուրների, գրել է, որ Փարիզը Լոնդոնին կոչ է արել միասնաբար քայլեր ձեռնարկել՝ Հորմուզի նեղուցում նավավարության անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն փորձում է նույն տարածաշրջանում, իր եվրոպական դաշնակիցների հետ մաիսին, ձևավորել ծովային դաշինք:
Ֆրանսիական լրատվական ծառայությունների հաղորդման համաձայն, Ֆրանսիան եվրոպական երկրներին կոչ է արել միանալ Փարիզի ու Լոնդոնի կոդալիցիային, և չհետևել ԱՄՆ-ի հորդորներին՝ Վաշինգտոնի ղեկավարած կոալիցիային միանալու վերաբերյալ:
Ջամե Ջամ օրաթերթ
Պարսից ծոցի ջրերում Սիոնիստական ռեժիմի ներկայությունն անօրինական է
ԻՀՊԿ ծովուժի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է և բոլոր երկրները կարող են իրենց նավթն արտահանել այդ նեղուցի միջոցով: Նա հավելել է. «Իրանը կապահովի Պարսից ծոցի անվտանգությունը, քանի դեռ կարողանում է արտահանել իր նավթը»:
Թանգսիրին նշել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը խիստ կարևոր է Իրանի համար և Թեհրանը համոզված է, որ Իրանի նավավարության ուղիները պետք է միջազգային բնույթ կրեն:
Ալ Մայադին լրատվական ցանցին տված հարցազրույցում, նա նշել է, որ Պարսից ծոցում իրենց ենրկայությունը լեգիտիմացնելու նպատակով, ԱՄՆ-ն ու Բրիտանիան դիմում են տարբեր միջոցների:
Իրան օրաթերթ
Բրիտանիայի թագուհին դժգոհ է այդ երկրի դիվանագետներից
Բրիտանիայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ ըստ երևույթին, թագուհին դժգոհ է Բրեքզիթի հարցը կարգավորելու հարցում պաշտոնյաների անկարողությունից:
Որոշ ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, այն բանից հետո, երբ Դեյվիդ Քամերոնը 2016թ հրաժարվեց պաշտոնից, թագուհին քնադատեց երկրում ստեղծված վիճակը: Իսկ հիմա թագուհու զայրույթն ավելացել է:
Մեկ այլ թերթի գրությամբ, ստեղծված իրավիճկան իսկապես անհանգստացրել է թագուհուն և նա հրապարակայնորեն իր հիասթափությունն է հայտնել երկրի քաղաքական էլիտայի անգործության կապակցությամբ:
Համշահրի օրաթերթ
Իրանում ձերբակալվել են հակահեղափոխական խմբի անդամներ
Երկուշաբթի առավոտյան, Իրանի Մաշհադ քաղաքում ձերբակալվել են հակահեղափոխական խմբի անդամներ:
Խմբի անդամները կապի մեջ են եղել արտասահմանյան խմբաորումների հետ և նպատակ են ունեցել երկրում խժդժություններ հրահրել:
Թերթը գրել է, որ խմբավորման անդամներն ընտրել էին Մաշհադ քաղաքը, որպեսզի կարողանային ավելի մեծ մաշստաբով հակաքարոզչություն իրականացնել:
Խմբի անդամները հավաքվել են Մաշհադում, տարբեր քաղաքներից և ձերբակալվել են հանդիպումներից մեկի ժամանակ:
armenpress.am
Փաշինյանն ԻԻՀ նախագահին և Սինգապուրի վարչապետին հրավիրել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին հրավիրել է Երևան` մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 9-ին վարչապետը հայտնել է Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում:
«Այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն: Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին: Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը: Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետություններին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը խնդրել է հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի:
Վարչապետը հայտնել է նաև, որ Երևան է հրավիրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
«ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,- հավելել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով:
armenpress.am
Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պռոեկտ » ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար միակողմանի փակ է լինելու: Անհարմարություններից խուսափելու համար մինչ աշխատանքների ավարտը վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ-10 Մ2- Վեդի-Լանջառ-Մ2 ավտոճանապարհով»,-ասված է հաղորդագրության մեջ:
www.panorama.am
Պատրուշևի մասնակցությամբ Երևանում կանցկացվեն անվտանգության հարցերով խորհրդակցություններ
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով սույն թվականի օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ պաշտոնական կայքից։
Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հղում անելով ՌԴ ԱԽ մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ օգոստոսի 12-13-ին Երևանում կանցկացվեն անվտանգության հարցերով խորհրդակցություններ Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների և երկու երկրների Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի մասնակցությամբ։
www.panorama.am
Ուկրաինան բողոք է արտահայտել՝ Պուտինի Ղրիմ այցի կապակցությամբ
Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ և Սևաստոպոլ այցերի կապակցությամբ:
Կիևը կարծում է, որ այս այցը, ինչպես և Ռուսաստանի ղեկավարների բոլոր նախորդ այցերը թերակղզի՝ Ուկրաինայի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է»:
Ռուսաստանի նախագահն այցելել էր «Բաբելոնի ստվերը» մոտոցիկլային միջազգային ցուցահանդես, որը կազմակերպվել էր «Գիշերային գայլեր» մոտոցիկլային ակումբի կողմից:
Պուտինը միջոցառմանը եկել էր «Ուրալ» մակնիշի մոտոցիկլով։ Նրան ուղեկցում էին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովն ու Սևաստոպոլի գործող նահանգապետի պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևը:
Ինչպես գրում է euronews-ը, մինչ Պուտինը Ղրիմում մոտոցիկլետ էր վարում,ՌԴ մայրաքաղաքում տեղի էր ունենում այս անգամ իշխանությունների հետ համաձայնեցված ակցիա՝ «Վերադարձնենք մեր ընտրելու իրավունքը»։ Ակցիայի արդյունքում ավելի քան 140 մարդ էր ձերբակալվել: