Մամուլի տեսություն 13.08.2019
Մոսկվայում տեղի են ունենում բողոքի ցույցեր Վլադիմիր Պուտինի դեմ, որոնց վերջինս շատ սառն է արձագանքում
Մարդոմսալարի օրաթերթ
Պուտինի սառը արձագանքը՝ իր դեմ ուղղված ցուցյերին
Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայում տարածվում են Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ցույցերը, վերջինս շատ սառն է արձագանքում դրանց: Հատկանշական է, որ Պուտինը նույն սառնասրտությամբ այցելել Է Ղրիմի թերակղզի, որպեսզի բոլորը հասկանան, որ նա վերահսկում է իրավիճակը:
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքական ասպարեզում է արդեն 20 տարի և այսօր առերեսվել է իր ընդդիմադիրների հետ: Սակայն ՌԴ նախագահի խնդիրներն ավելի շատ են, քան Մոսկվայում ըթնացքող բողոքի ցույցերը:
Վերջին շաբաթների ընթացքում, մի քանի ռազմական ու միջուկային օբյեկտներում տեղի ունեցած պայթուններից հետո, որոնց մասին լուրերը շատ արագ տարածվեցին ԶԼՄ-ներում, Արևմուտքը կարծում է, որ այդ երկրում տեղի են ունեցել սարսափելի իրադարձություններ:
Խորասան օրաթերթ
Ոճրագործություն՝ նվաճելու նպատակով
Երուսաղեմում բնակվող մուսուլմանների համար, անգամ տոնական օրը խաղաղ չի անցնում: Ղուրբան տոնի առաջին իսկ ժամերից, սիոնիստները, ներխուժելով Ալ Աղսա մզկիթ, փորձել են մուսուլմաններին թույլ չտալ շարունակել իրենց աղոթքը: Բախումների ըթնացքում վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ:
Սիոնիստների հարձակումը տեղի է ունեցել այն դեպքում, երբ ավելի քան 100 հազար պաղեստինցեիներ, Ալ Աղսա զմկիթում իրականացնում էին տոնական աղոթքը: Ոստիկանությունը մզկիթի մուտքը բացելու համար կիրառել է արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ:
Ջամե ջամ օրաթերթ
Բիլ Գեյթոսը կփրկի՞ մոլորակը, թե՝ նոր աղետի պատճառ կդառնա
Աշխարհի ամենահարուստ և հայտնի մարդկանցիցի մեկն առաջարկել է մոլորակը գլոբալ տաքացումից փրկելու համար՝ մի քանի միլիոն տոննա փոշի ցրել երկրի մթնոլորտում:
Այս նախագիծը նման է գիտաֆանստաստիկայի ժանրի պատմություններին, սակայն կարող է իրականություն դառնալ առաջիկա տասը տարիների ընթացքում:
Ամեն օր, ավելիք ան 800 ինքնաթիռներ, միլիոնավոր տոննա փոշի են բարձրացնում երկիքն՝մթնոլորտում ցրելու համար:
Այս նախագին առաջարկվել է Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսի կողմից և իրականացվում է Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից: Ծրագրի փորձարկման փուլի համար ծախսվելու է 3 միլիոն դոլար:
Համշահրի օրաթերթ
Շեյխ Զաքզաքին Աբուջայից տեղափոխվել է Հնդկաստան
Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդը, Կադունայի գերագույն դատարանի թույլտվությամբ, կնոջ ուղեկցությամբ, մեկնել է Հնդկաստան՝ բուժման նպատակով:
Շեյխ Էբրահիմ Զաքզաքին, վերջին երկու տարիների ընթացքում գտնվում էր Նիգերիայի բանտերից մեկում: Եվ չնայած նրան ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշմանը, Նիգերիայի իշխանությունները շարունակում էին Զաքզաքիին պահել բանտում: Արդյունքում, շեյխ Զաքզաքիի մոտ առաջացան առողջական խնդիրենր: Որոշ լուրերի համաձայն, նրա մեկ աչքը կուրացել էր:
armenpress.am
Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում. Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից
Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական խաղերի ամենակրտսեր մասնակից 13-ամյա Դեսի Լելեքյանը, ով Ալեքսանդրիայի թիմից է, տպավորված է Ստեփանակերտում կայացած խաղերի բացման հանդիսավոր արարողությունից: «Առաջին անգամ չէ, որ հայրենիքում եմ, բայց առաջին անգամն էի Արցախում: Շատ հաջող բացում էր, ամեն ինչ հրաշալի էր»,-ասաց Դեսին, ում բասկետբոլի թիմը երկու պարտություն է կրել խաղերում և դուրս է մնացել հետագա պայքարից:
Թեհրանի պատվիրակության անդամ Ռազմիկ Միրզախանյանի կարծիքով նախորդ խաղերի համեմատ խաղերի կազմակերպչական աշխատանքը ավելի բարձր մակարդակի է: «Համահայկական խաղերի մասնակիցների շարքում մեր թիմն ամենաերիտասարդն է: Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում»,-ասաց նա:
Իսկ ահա Ֆրեզնոյի բասկետբոլի թիմի խաղարկիչ Ալան Բրեմջինգը գոհ է իր թիմի մինչ այս ցույց տված խաղից, քանի որ երեք հանդիպում էլ հաղթանակով է ավարտել: «Սա իմ երրորդ Համահայկական խաղերն են, ես շատ սիրեցի խաղերն ու վստահ եմ, որ էլի եմ մասնակցելու»,-եզրափակեց նա:
7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաքը և Չեխիան:
armenpress.am
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիա ուղարկվեց մարդասիրական օգնություն
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգնությունը ուղարկվել է մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական կոնֆլիկտի հետևանքով:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնությունը ճանապարհել է դեպի Սիրիա:
Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:
Հայկական և ռուսական կողմի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ պետք է իրականացվի հետագա բաշխումը:
.panorama.am
«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավել տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու և հաստատելու միջոցով խարդախությամբ 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 871 մլն ՀՀ դրամ գումար խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բացակայում է ՀՀ-ից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարին:
Բացի այդ, քննչական կոմիտեի ծառայողների կողմից ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերի վերաբերյալ, բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով նախորդող հանցագործությունների արդյունքում գոյացած հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:
Ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերով քննության ներկա փուլում նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրենների, ինչպես նաև որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ նշված քրեական գործի նախաքննության ծավալներն աննախադեպ են՝ վարույթն իրականացնող մարմինը, այլ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ, շարունակում է հետևողական նախաքննություն իրականացնել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հանցանք կատարած անձանց ի հայտ բերելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: