Ռասիզմը լուրջ սպառնալիքի է վերածվել ԱՄՆ-ի համար
(last modified Wed, 14 Aug 2019 08:21:15 GMT )
Օգոստոս 14, 2019 12:51 Asia/Tehran
  • Ռասիզմը լուրջ սպառնալիքի է վերածվել ԱՄՆ-ի համար

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, այդ երկրում բարձրացել է ռասիզմի նոր ալիք:

Ռասայական, էթնիկական ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները և զինված բռնությունների  աճը, լուրջ նախազգուշացում են ամերիկյան հասարակության մեջ աճող ռասիզմի հետևանքների վերաբերյալ:

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ղեկավար Քեյվին Մաքալենանը կարծում է, որ սպիտակների գերակայության գաղափարախոսությունն այդ երկրում աճող ներքին ահաբեկչության հիմնական պատճառն է: Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում կայացած՝ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների կանխարգելման թեմայով նիստում ունեցած ելույթում, Մաքալենանը հայտարարել է, որ Էլ Պասոյի հարձակման հիմքում ընկած էր սպիտակների գերակայության գաղափարախոսությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև երկրում տեղի ունեցող հրաձգությունների դեպքերը, ինչես՝ Էլ Պասոյի հարձակումը, որի հետևանքով զոհվեց 22 մարդ: Հարձակումն իրականացրած սպիտակամորթ Պատրիկ Քրուսիուսը, բացահայտորեն դեմ էր արտահայտվել ներգաղթյալների մուտքին ԱՄՆ և նշել, որ կողմ է Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ Քրուսիուսի թիրախում եղել են հիմնականում  մեքսիկացի ներգաղթյալները: Դոնալդ Թրամփի ընդդիմադիրները համոզված են, որ նրա հայտարարությունները խթանում են այդ երկրում ռասայական ու էթնիկ տարաձայնություններն ու նպաստում սպիտակամորթների կողմից ռասայական ու  կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների գործադրմանը: Թրամփը բազմիցս հանդես է եկել սևամորթների վերաբերյալ ռասիստական հայտարարություններով և նույնիսկ մի շարք քաղաքական գործիչների կոչ է արել վերադառնալ իրենց երկրներ:

Կոնգրեսում Միսիսիպի նահանգի դեմոկրատ ներկայացուցիչ Բեննի Թոմփսոնն ասում է . «Ռասիստական ու այլատյաց հայտարարությունների հեղինակ պաշտոնյաները մարդկանց դրդում են դիմել հիմար քայլերի»:

Թրամփն իր դիրքորոշումներով և գործողություններով խրախուսում է ռասիստական ու ծայրահեղական խմբավորումներին, միևնույն ժամանակ, խուսափելով բացահայտորեն քննադատել նրանց գործողությունները: 2017թ նույնպես Թրամփը խուսափեց դատապարտել Շառլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ծայրահեղականների իրականացրած ոճրագործությունները, ինչը քննադատության մեծ ալիք բարձրացրեց նրա դեմ: Իր նախագահության շրջանում, Թրամփը նպաստել է ԱՄՆ-ում ատելության, ռասիզմի և ներգաղթյալների նկատմամբ կիրառվող բռնությունների աճին:

Քաղաքագետ Դենիել Բենջամինի ասելով. «Թրամփն ավելի շատ բան է  արել ահաբեկչությունը տարածելու, քան դրա դեմ պայքարելու ուղղությամբ»: Այսօր ԱՄՆ-ում տարածվել է ներքին ահաբեկչությունը, որի դրևսորումներից են կրոնական կամ ռասայական փոքրամասնությունների դեմ իրականացվող հարձակումները: Այս հարձակումները պատճառ են դարձել, որ ավելանան ԱՄՆ-ում ներքին ահաբեկչության  տարածման վերաբերյալ Անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների նախազգուշացումները: