Մամուլի տեսություն 16.08.2019
Իրանի դատական համակարգի ղեկավարը հայտարարել է, որ Արևմուտքը սպառնում է կրոնին: Նա հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար, Արևմուտքն օգտվում է համացանցից
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանի դատական համակարգի ղեկավարը հայտարարել է, որ Արևմուտքը սպառնում է կրոնին:
Հոջաթօլէսլամ Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, Իրանի արևմտյան Քրդստան նահանգում հոգևորականների հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Հոգևորականության փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ լուրջ քայլեր կատարեն գիտության զարգացման ուղղությամբ և երբեք իրենց ավելորդ չզգան»:
Նա հավելել է. «Եթե նրանք, ովքեր գտնվում են գիտության ու գիտելիքի ոլորտում, իրենց հզորացնեն, թույլ չեն տա, որպեսզի կրոնը վարակվի թաքֆիրական գաղափարներով»:
Ռեիսին նշել է. «Այսօր կրոնը գտնվում է թշնամու թիրախում, ով նպատակ ունի համացանցի միջոցով մարդկանց սիտպել կասկածանքով վերաբերվել կրոնին: Եվ նման պայմաններում, հոգևորականները պետք է փորձեն ավելի ամրապնդել հասարակության մեջ կրոնի դերը»:
Էթեմադ օրաթերթ
Օմրան Խանը սպառնացել է Հնդկաստանին
Պակիստանի վարչապետ Օմրան Խանն այդ երկրի Անկախության տոնի կապակցությամբ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի Մուզաֆարաբադ քաղաքում ունեցած ելույթում ասել է. «Բանակն ունի տեղեկություններ, որ Հնդկաստանն այս տարածքում փոփոխությունների ծրագիր ունի և պետք է ասեմ, որ մենք կպատասխանենք Հնդկաստանի ցանկացած քայլին»:
Թուիթերում արած գրառման մեջ, Օմրան Խանը նշել է. «Արդյո՞ք աշխարհը կլռի Քաշմիրի մուսուլմանների սպանդի դեմ, ինչպես լռեց Սերբիա Հերցոգովինայի Սրեբրեննիցայում տեղի ունեցած սպանդի ժամանակ»:
Նա հավելել է. «Ցանկանում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ նման դեպքերի կրկնությունը թույլ տալը, ծանր հետևանքներ կունենա իսլամ աշխարհի համար, հանգեցնելով բռնության ու ծայրահեղության նոր ալիքի»:
Պակիստանի վարչապետը հավելել է, որ իր երկիրը համարժեք պատասխան կտա Հնդկաստանի կողմից Քաշմիրում իրականացված ցանկացած թշնամական գործողության և եկել է ժամանակը, որ Նոր Դեհլին դաս քաղի:
Իրան օրաթերթ
Թուրքիա. ԱՄՆ-ն խախտում է իր խոստումները
Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն, քննադատելով ամերիկացի պաշտոնյաներին՝ Սիրիայում անվտանգ գոտու վերաբերյալ համաձայնության կապակցությամբ, հայտարարել է, որ դեռևս կան մեծ թվով հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ամերիկացիները կիրառում են ժամանակ շահելու մարտավարությունը և չեն կատարում իրենց խոստումները: Նա խոսքերով, ներկա դրությամբ նույնպես, ԱՄՆ-ն փորձում է ժամանակ շահել:
Իր թունիսցի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող Թուրքիային արգելել Սիրիայի հյուսիում ստեղծել անվտանգ գոտի և Թուրքիան, ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու նպատակով շարունակելու է իր գործողությունները Սիրիայի հյուիսում:
armenpress.am
Ղրղզստանում կալանք Է դրվել Աթամբաեւի բոլոր հաշիվների վրա
Ղրղզստանում կալանք Է դրվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի բոլոր հաշիվների վրա, որը 12 քրեական գործերի ֆիգուրանտ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հայտնել Է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: «Քրեական այն գործերի հետաքննության շրջանակում, որոնց ֆիգուրանտ Է Ալմազբեկ Աթամբաեւը, կալանք Է դրված գույքի, արժեթղթերի, բաժնետոմսերի, Ղրղզստանի Հանրապետության բանկերում առկա բոլոր հաշիվների վրա»,-հայտարարել են մամուլի ծառայությունում:
Հսկիչ մարմնի տվյալներով՝ կալանք Է դրված նաեւ նախկին նախագահի կնոջ՝ Ռաիսա Աթամբաեւայի ամբողջ ունեցվածքի ու հաշիվների, ինչպես նաեւ Աթամբաեւի հետ կապված ընկերությունների ունեցվածքի վրա, որոնց թվում են՝ «Ղրղզավտոմաշ»-ը, «Ապրիլ» հեռուստաալիքը, «Մեդիաֆորում» բաց բաժնետիրական ընկերությունը եւ որիշներ: Ավելի վաղ Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը, ինչի մասին լրագրողներին հայտնել Է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: Աթամբաեւին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաեւ կոռուպցիայի մեջ՝ Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնն արդիականացնելիս եւ ջերմակենտրոնին ածուխ մատակարարելիս: Բացի այդ, պետության նախկին ղեկավարին կասկածում են անօրինական հարստացման, փողերի լվացման եւ լեռնարդյունահանման ճյուղում թույլատրագրեր տալիս կոռուպցիայի մեջ: Նաեւ Աթամբաեւին վերագրում են Բիշքեկում «Ֆորում» շենքի անօրինական սեփականաշնորհումը, որտեղ գտնվում են նրա կողմից հիմնված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը եւ նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքը, ինչպես նաեւ Կոյ-Տաշ գյուղում անօրինականորեն հողամաս ձեռք բերելը: Բացի այդ, նախկին նախագահին կապում են վեց տարի առաջ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւի անօրինական ազատման հետ:
armenpress.am
ԵԱՏՄ նախարարը Իրանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է, որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սուբոտինն ասաց օգոստոսի 16-ին կազմակերպված տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագրին:
«Իրանական շուկան ընդհանուր առմամբ մեզ համար շատ հեռանկարային է, շատ հետաքրքիր է միության անդամ երկրների համար: Առաջին հերթին հետաքրքիր է իր ծավալներով, և Իրանը կարելի է դիտարկել նաև որպես Մերձավոր Արևելքի դարպաս` մեր ապրանքներն այնտեղ հասցնելու համար»,- ասաց Սուբոտինը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են համաձայնագիրը: