Չինաստանի ծովուժի զորավարժությունն ԱՄՆ-ին ուղղված ուղերձ է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110527-Չինաստանի_ծովուժի_զորավարժությունն_ԱՄՆ_ին_ուղղված_ուղերձ_է
Հարավչինական ծովում մեկնարկել է Չինաստանի բանակի մեծ զորավարժությունը՝ Պեկինի իշխանության և տարածաշրջանում ազատ նավագնացության իրավունքի պաշտպանության նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2019 14:34 Asia/Tehran
  • Չինաստանի ծովուժի զորավարժությունն ԱՄՆ-ին ուղղված ուղերձ է

Հարավչինական ծովում մեկնարկել է Չինաստանի բանակի մեծ զորավարժությունը՝ Պեկինի իշխանության և տարածաշրջանում ազատ նավագնացության իրավունքի պաշտպանության նպատակով:

Չինաստանի Օվկիանոսների անվտանգության վարչությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Երկօրյա զորավարժությունը, որին մասնակցում է Չինաստանի ծովուժի Էսկադրային ականակիրների մեծ մասը սկսվել է հինգշաբթի օրը»:

Չինաստանի բանակը առնվազն երեք օր ժամանակ է տվել այլ երկրների նավերի մուտքը զորավարժության տարածք արգելելու համար:

Հարավչինական ծովում տարբեր զորավարժություններւ անցկացումը Չինաստանն օգտագործում է որպես միջոց՝ այս տարածքում ԱՄՆ-ի հրահրիչ քայլերին դիմակայելու և այդ ծովում իր Չինաստանի ինքնիշխանության իրավունքը պաշտպանելու համար:

Չինաստանի ռազմական հարցերի փորձագետ  Լի Ջին ասել է.«Զորավարժությունները և հրթիռային փորձարկումները նախազգուշացնում են ԱՄՆ-ին, որ Չինաստանի բանակն ունի հզոր զենքեր՝ Սպիտակ Տան սպառնալիքներին, հատկապես ԹԱԴ ՀՕՊ համակարգին դիմակայելու համար»:

Չինաստանի ու տարածաշրջանի որոշ երկրների միջև Հարավչինական ծովի սեփականության շուրջ առկա հակամարտության պատճառով, ԱՄՆ-ը, Չինաստանին զսպելու և այս երկրի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու նպատակով, որդեգրել է լարվածությունս տեղծելու և հակամարտությունը սրելու քաղաքականությունը:

Սպիտակ Տունը փորձում է Չինաստանի հետ հակամարող երկրների միջև համաձայնություն ստեղծելով, վերջիններիս շեղել հակամարտության կարգավորմանն ուղղված Պեկինի առաջարկած լուծումից:

Պեկինի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ Հարավչինական ծովի շուրջ ծագած հակամարտությունները պետք է կարգավորել երկխոսության ու դիվանագիտական քայլերի միջոցով, և այս օրինաչափությունից դուրս ցանկացած մեխանիզմ, կհանգեցնի հակամարտության սրմանը:

ԱՄՆ-ն, որ գիտի,  այս տարածքի հարցով Չինաստանի ու մյուս երկրների միջև բանակցություններ սկսվելու դեպքում, տարածաշրջանի հարցերին միջամտելու հարցում Սպիտակ Տան հնարավորությունները կսահմանափավեն և կչեզոքացվեն Չինաստանին ճնշելու միջոցները: Ուստի Վաշինգտոնը ջանքեր է գործադրում՝ հրահրելով այս երկրներին նրանց հեռացնել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղուց և անգամ քաջալերել գնալ ռազմական քայլերի: Այդպիսով ԱՄՆ-ն ավելացնում է լարվածությունները:

Չինաստանը, որ քաջատեղյակ է Հարավչինական ծովում ԱՄՆ-ի միջամտողական ու հրահրիչ քաղաքականություններից, այս շրջանի երկրների հետ համագործակցությունները ընդլայնելու համար տարվող ջանքերի և Սպիտակ տան վտանգավոր ծրագրերը չեզոքացնելու հետ զուգահեռ տարբեր զորավարժություններ անցկացնելով, այն ուղերձն է հղում, որ պատրաստ է դիմակայել,այս ջրային տարածքում Պեկինի իշխանությանն ուղղված ցանկացած քայլի և ԱՄՆ-ին զգուշացրել է Պեկինի դիրքերը թուլացնելուն ուղղված քայլերի կապակցությամբ:

Չինաստանի կառավարությունը համոզված է, որ այդ ջրային տարածքում ԱՄՆ-ի քաղքականություններին դիմակայելու միակ ելքն այդ երկրի ազգային շահերը թիրախ դարձնելը, և պաշտպանական ուժի հզորացումն է և զորավարժությունների անցկացումն այս ռազմավարության մի մասն է: