Մամուլի տեսություն 17.08.2019
ԱՄՆ նախագահը հարկերից խուսափելու համար, իր գոլֆի խաղադաշտերում այծ է արածեցնում և այսպիսով օգտագործում է ֆերմերների համար նախատեսված հարկային զեղչերը՝ տարեկան 88 հազար դոլար:
«Մարդոմսալարի»
Հոնկոնգը սպառնացել է ռազմական հարձակմամբ
Չինաստանը սպառնացել է Պեկինի ընդդիմադիներին:
Բրիտանիայում Չինաստանի դեսպան Յու Շիայումինգն ասել է, որ Հոնկոնգում ներկա ճգնաժամը շարունակվելու դեպքում հնարավոր է Չինաստանը միջամտի այս տարածքի հարցերում: Նր ախոսքերով.«Չինաստանին միանալուց ի վեր, Հոնկոնգն ամենախիստ ճգնաժամի առաջ է կանգնել»:
BBC-ի հաղորդմամբ, Բրիտանիայում Չինաստանի դեսպանը հավելել է, որ այս երկիրը ունի բավարար ուժ՝ Հոնկոնգում խաղաղություն հաստատելու համար: Նա այս նախազգուշացումները հնչեցրել է Հոնկոնգի օդանավակայանում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո, քանի որ դրա հետևանքով, օդանավակայանի մեծ թվով չվերթներ րեղարկվել էին:
«Քեյհան»
Կալանքից ազատվել է իրանական նավթատարը. դիմադրություն 20- բանակցություն ՝ 0
«Գրեյս 1» նավթատարը կարող է լքել տարածաշրջանը: Սա Ջիբրալթարի տեղական իշխանության ղեկավարի հայտարարությունն է, որն անմիջապես դարձավ տարածաշրջանային ու միջազգային ԶԼՄ-ների առաջին վերնագիրը: Սույն թվականի հուլիսի 4-ին, Բրիտանիայի վերահսկողության տակ գտնվող Ջիբրալթարի պաշտոնատարները, կալանավորեցին իրանական «Գրեյս 1» նավթային լցանավը՝ Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները շրջանցելու պատրվակով:
«Խորասան»
Թրամփի տնտեսությունը տատանումների է ենթարկվել
Աշխարհի ֆինանսական շուկաները դժվար ու անհանգիստ օրեր են անցկացնում: Առկա են լուրջ մտահոգություններ՝ ԱՄՆ-ի տնտեսության լճացման կապակցությամբ և այդ պատճառով, չորեքշաբթի երեկոյան ժամերից Ֆոնդային շուկայում ԱՄՆ-ի ցուցանիշերը անկում են գրանցել:
Այսպիսով, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից 16 ամիս առաջ, այն բանից հետո, երբ Թրամփն առճակատվել է մրցակիցների հետ, վերջինիս նախագահության շրջանի կարևորագույն ձեռքբերումը համարվող տնտեսական զարգացումը սպառնալիքների է ենթարկվել: Առևտրական պատերազմը, կարճաժամկետ տոկոսադրույքների աճը և երկարատև տոկոսադրույքներին գերազանցելը, Թրամփի միակողմանի ու ծայրահեղական քաղաքականությունները, Բրեքզիթի հարցը, Գերմանիայում սեզոնային լճացումը և բազմաթիվ այլ խնդիրներ, մտահոգում են ԱՄՆ-ի ֆինանսական շուկաներին և վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ի ու Եվրոպայի մի քանի ֆոնդային մեծ շուկաների անկման պատճառ են դարձել: Այս իրադարձություններից հետո նավթի գները նույնպես նվազել են:
«Ջամե Ջամ»
Այծեր պահելով. Թրամփը խուսափում է հարկերից
Ամերիկյան Հաֆինգտոն փոստ օրաթերթը բացահայտել է, որ ԱՄՆ-ի նախագահը հարկերից խոսափելու համար, Նյու Ջերսի նահանգում գտնվող իր գոլֆի խաղադաշտերում այծեր է պահում:
Գուցե կարողանանք Թրամփին, որ պրոֆեսիոնալ գոլֆ խաղացող է համարվում նաև համարել պրոֆեսիոնալ այծ արածեցնող, որ մի քանի տասնյակ հազար դոլարի հարկերից խուսափելու համար, Նյու Ջերսի նահանգում գտնվող իր գոլֆի խաղադաշտերում այծեր է պահում:
Անցած հինգշաբթի օրվանից Թրամփը մեկնել է արձակուրդի որպեսզի զբաղվի իր սիրելի մարզաձևով այսինքն՝ գոլֆ խաղալով: Գոլֆի խաղադաշտերում այծերի արածելը պատճառ է դարձել, որ նա կարողանա օգտվել ֆերմերների համար նախատեսված՝ տարեկան 88 հազար դոլար հարկային զեղչերից:
armenpress.am
Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
news.am
Ադրբեջանցիների պահանջով Հայաստանի եռակի չեմպիոնը չի կարողանա մասնակցել Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին
Շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանին խնդրել են հրաժարվել Թուրքիայում անցկացվելիք միջազգային մրցաշարից, որպեսզի ադրբեջանիցները մասնակցեն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի միջազգային կարգի վարպետ Մարիա Գեւորգյանը:
Օրերս Մարիա Գեւորգյանն իր ֆեյսբության էջում հրապարակեց մի լուսանկար, որում Թուրքիայում նախատեսված մրցաշարի կազմակերպիչը նամակագրությամբ Մարիա Գեւորգյանին խնդրել է հրաժարվել մրցաշարի մասնակցությունից, քանի որ այդպես են պահանջել ադրբեջանցիները:
Այս կապակցությամբ Մարիա Գեւորգյանն ասել է.
Մի քանի օր առաջ Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին մասնակցելու առաջարկ ստացա, որը տեղի է ունենալու օգոստոսի 18-24-ը: 2018 թվականին նման մի մրցաշարի մասնակցել էի Թուրքիայում։ Այն շատ լավ էր կազմակերպված: Այս մրցաշարին մասնացելու առաջարկն ինձ նախորդ մրցաշարի կազմակերպիչն արեց եւ տեղեկացրեց, որ կազմակերպիչը նա չէ, այլ մեկ ուրիշն է եւ նա ուղղակի ցանկանում է օգնել: Ապա ինձ հետ կապ հաստատեց Sivas Buruciye Сhess Open 2019-ի կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլուն եւ հայտնեց, որ ինձ համար արդեն ինքնաթիռի տոմսեր են ամրագրում: Որոշ ժամանակ անց մրցաշարի կազմակերպիչը կրկին կապ հաստատեց ինձ հետ եւ հայտնեց, որ ինքնաթիռի տոմսերը բավական թանկ են: Ես էլ նրան տեղեկացրի, որ որեւէ խնդիր չեմ տեսնում եւ կարող եմ չեղարկել մասնակցության հայտս եւ չմեկնել Թուրքիա: Նա անմիջապես պատասխանեց, որ խնդիր չի լինի եւ իրենք սպասում են ինձ Թուրքիայում:
Մի քանի ժամ անց ստանում եմ հաղորդագրություն Մուսթաֆա Էրոգլուից հետեւյալ բովանդակությամբ՝ «Ադրբեջանցիները խնդրանք են ներկայարցել, որ եթե հայ շախմատիստ խաղա, իրենց չեն մասնակցի մրցաշարին»: Ես ոչինչ այլեւս չձեռնարկեցի:
panorama.am
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ փոխանցեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցչին, որն ուղղված էր դեսպանին:
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ նամակը վերաբերում է Հայաստանում առկա դատական համակարգին և մարդու իրավունքներին:
«Նամակը հրապարակային է և կխնդրենք, որ պատասխանը ևս լինի հրապարակային»,- դեսպանատան ներկայացուցչին ասացին ակցիայի մասնակիցները:
Դեսպանատան ներկայացուցիչն էլ նշեց, որ այն կփոխանցեն դեսպանին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նմանատիպ նամակ էին հանձնել նաև Բարձրագույն դատական խորհրդին և Եվրամիության ղեկավարին:
panorama.am
Արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, որոնք բացի արդյունաբերությունից որևէ բան չեն ուզում տեսնել. Փաշինյան
Կոտայքի մարզն ունի արդյունաբերական մեծ պոտենցիալ։ Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել։ Մասնավորապես, ըստ նրա, Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը եղել են Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ուժը։ «Այսօրվա հավաքը ևս մեկ առիթ է՝ արձանագրելու, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր: Սա կարևոր արձանագրում է, որ անընդհատ պետք է անենք, և ոչ միայն արձանագրումների մակարդակով խոսենք այս մասին, այլև մեր գործողությունները պետք է միտված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ, և քաղաքական առաջնային խնդիրներից է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան զարգացնել արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը:
Ըստ նրա՝ սա կարևոր ու նուրբ աշխատանք է, որ առաջիկայում պատրաստվում են անել: «Մենք արդյունաբերությանը և արդյունաբերողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականություն, այլ ոչ թե «նստեցնում ենք» աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը»,- ընդգծեց վարչապետը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, այս ընթացքում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել:
«Ուզում եմ նրանց գնահատանքի խոսքեր ասել։ Արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, որոնք բացի արդյունաբերությունից որևէ ուրիշ բանի մասին չեն ուզում լսել, որևէ բան չեն ուզում տեսնել»,- ասաց վարչապետը։
Նա միաժամանակ նշեց, որ որևէ կերպ չեն նստեմացնում տնտեսության մյուս ճյուղերի կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ տուրիզմին՝ ընդգծելով, որ Կոտայքը նաև մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի։ Մասնավորապես, Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր ուղղություններից մեկն է, իսկ զբոսաշրջության զարգացումը վարչապետը համարում է Կառավարության առաջնահերթություններից մեկը։
Նշվեց նաև, որ մարզում կան բարձր տեխնոլոգիական ընկերություններ, և Կառավարությունն այս ուղղությամբ ևս քաղաքականություն է վարում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները «ոտքի կանգնելու» հնարավորություն ունենան։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ կառավարության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերական գյուղատնտեսությունը, որի մասով ևս Կոտայքի մարզը մեծ պոտենցիալ ունի:
«Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով նկատի ունեմ, որ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պետք է լրջորեն ավելանա, և սա մեզ համար ռազմավարական խնդիր է»,- ընդգծեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ռացիոնալությունը Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկն է. «Ցավոք, շատ դեպքերում կորցնում ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից վերջացրած մնացած բոլոր ոլորտներում։ Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց հնարավորինս ստեղծել ավելի շատ արդյունք։ Հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը»:
panorama.am
Մատուռ է այրվել
Օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկմարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:12-ին:
Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում գտնվող մատուռն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է: