Մամուլի տեսություն 18-08-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110592-Մամուլի_տեսություն_18_08_2019
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է, որ երկիրը նշանակալի առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտում և գտնվում է ժամանակակից ինքնաթիռների և ուղղաթիռների շարժիչների արտադրության առաջատար դիրքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2019 13:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-08-2019

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է, որ երկիրը նշանակալի առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտում և գտնվում է ժամանակակից ինքնաթիռների և ուղղաթիռների շարժիչների արտադրության առաջատար դիրքում:

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ-ը ձուկ է որսում Հոնկոնգի պղտոր ջրում

Ամերիկացի օրենսդիրները Կոնգրեսին կոչ են արել արագացնել Թայվանին 5 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքի նախագծի հաստատումը: Թվում է ԱՄՆ-ը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ և Հոնկոնգի բողոքի ցույցերը օգտագործել՝ Պեկինին նահանջ պարտադրելու համար:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը ասել է, որ այս կործանիչները անհրաժեշտ են Թայվանի օդային սահմանների պաշտպանության համար, որը ճնշման տակ է Չինաստանի կողմից:

Նա ասել է. «Ես գնահատում եմ Թրամփի վարչակազմին այնպիսի որոշում կայացնելու համար, որն ուժեղացնում է Թայվանի պաշտպանական հնարավորությունները»:

Ջորջ Բուշի նախագահության ժամանակներից,  ԱՄՆ-ը կործանիչ չի վաճառել Թայվանին: Օբամայի վարչակազմը ձեռնպահ էր մնացել Թայվանին նոր F-16 կործանիչներ վաճառելուց, այնուամենայնիվ, արդիականացրել էր Թայվանի կործանիչները:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Եմենի պատերազմին վերջ տալու ուղիները

Իրանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Իրանի,  Եմենի Անսարոլլահ շարժման և եվրոպական չորս երկրների դեսպանների եռակողմ հանդիպումը:

Եմենի ճգնաժամի  քաղաքական լուծման վերաբերյալ խորհրդատվությունների շրջանակներում, Իրանի իսլամական հանրապետության ջանքերով, Թեհրանում եռակողմ համատեղ հանդիպում է տեղի ունեցել  ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալ Ալի Ասղար Խաջիի գլխավորությամբ՝ իրանական պատվիրակության, Եմենի Անսարոլլահ շարժման պատվիրակության, որը ղեկավարում է Եմենի Անսարոլլահի խոսնակ Մուհամմեդ Աբդուլ Սալամը և ԵՄ չորս երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա) դեսպանների մասնակցությամբ:  

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Գեներալ Բաղերի. ինքնաթիռների և ուղղաթիռների շարժիչների արտադրության գործում մենք գտնվում  ենք ինքնաբավության եզրին 

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետը ասել է, որ Իրանը նշանակալի առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտում և  ժամանակակից ինքնաթիռների և ուղղաթիռների շարժիչների արտադրության գործում հասել է ինքնաբավության:

Գեներալ  Մոհամմեդ Բաղերին ասել է, որ չնայած իսլամական հեղափոխության սկզբից ի վեր հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում թշնամիների  կողմից սահմանած ծանր պատժամիջոցներն  և գործադրած  ճնշումներին, այս իրավիճակը նպաստել է Իրանի  պաշտպանական արդյունաբերության զարգացմանը:

 

«Համշահրաի» օրաթերթ

Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ի հզորությունը ավելացել է

ԻՀՊԿ-ի գլխավոր փոխհրամանատարն ասել է. «Մենք մեր թշնամիներին խորհուրդ ենք տալիս չմտածել Իրանի դեմ դավադրության և հարձակվելու մասին: Թշնամին փորձում է Իրանին և պետք է դասեր քաղի դրանից»:

Բրիգադային ծովակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, ԻՀՊԿ-ի դերը Հորմուզի նեղուցը պաշտպանելու գործում աճել է և դա խոստովանում է նաև աշխարհը: 

 

armedia.am

Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. Արծրուն Հովհաննիսյան

 

Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումն իր գործընկերոջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում:

Նա, մասնավորապես գրել է.

"Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը իր գործընկերոջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։

Գոհունակություն հայտնելով հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ և ընդգծելով դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, պաշտպանության նախարարները կարևորել են համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Պարոն Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ։"

 

tert.am

Կայացավ համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

 

Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում ընթացան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվեց խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվեցին Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում:Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին` Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը տեղի է ունենում Երևանում՝ Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային խաղերին մասնակցել են սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: 17 մարզաձևից 12-ի մրցումները անցկացվել են Արցախում:

Համահայկական ամառային խաղերի գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խումբը:

operativ.am

Բրեքզիթից հետո Բրիտանիան կարող է բախվել վառելիքի, սննդամթերքի եւ դեղորայքի պակասի հետ

Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոպական Միությունից առանց համաձայնագրի, ապա այդտեղ սպասվում է վառելիքի, սննդամթերքի եւ դեղորայքի պակաս: Այդ մասին նշվում է կառավարության գաղտնի փաստաթղթերում, գրում է DW-ը՝ հղում կատարելով The Sunday Times-ը:

Փաստաթղթերում ասվում է, որ այդպիսի բրեքզիթը հղի է նավահանգիստների աշխատանքի ճգնաժամով, Իռլանդիայի հետ կոշտ սահմաններով եւ սոցիալական ապահովության նպատակով ծախսերի աճով, կիրակ՝ օգոստոսի 18-ին, գրում է պարբերականը:

ԵՄ-ից դուրս գալու մասին կանխատեսումներով Մեծ Բրիտանիայի կառավարության կազմած փաստաթղթերի աննախադեպ արտահոսքն ի հայտ է բերել հստակ խնդիրներ պլանավորման հարցում չնախատեսված հանգամանքների դեպքում: Օրինակ՝ Լա Մանշն անցնող բեռնատարների 85 տոկոսը կարող են պատրաստ չլինել Ֆրանսիայում սահմանն անցնելուն, գրված է փաստաթղթերում: Արդյունքում նավահանգիստներում աշխատանքի խափանումները կարող են տեւել երեք ամիս, մինչեւ տրանսպորտային հոսքի կարգավորումը:

Բրիտանական կառավարությունը նույնպես համարում է, որ Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի սահմանին ստուգումներից խուսափելու հարցում նախատեսվող միջոցառումները կլինեն անիրագործելի, ինչը, հավանաբար, կհանգեցնի կոշտ սահմաններ ունենալուն:

 

zham.am

Մահապարտը պայթեցրել է ինքն իրեն Աֆղանստանում հարսանեկան արարողության ժամանակ. կա առնվազն 60 զոհ

Քաբուլում հարսանիքի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 63-ի, եւս 180 մարդ վիրավորվել է, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում կատարելով Tolo News-ին:

ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Նուսրաթ Ռահիմիի խոսքով՝ մահապարտը պայթեցրել է ինքն իրեն. «Թալիբան» շարժումը հայտարարել է ահաբեկչությանը մասնակից լինելու մասին:

Քաբուլում հարսանեկան արարողության ժամանակ պայթյունը որոտացել է երեկ երեկոյան: Ականատեսների խոսքերով՝ Shahr-e-Dubai տոնակատարությունների սրահում այդ ժահին գտնվել են տասնյակ մարդիկ՝ ներառյալ կանայք եւ երեխաներ: