Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները ընդգծել են՝ ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110751-Ռուսաստանի_և_Գերմանիայի_արտգործնախարարները_ընդգծել_են_ՀԳՀԾ_ի_պահպանման_անհրաժեշտությունը
2018 թվականի մայիսին Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, և չնայած «5 + 1» խմբիի մյուս անդամներին նմանքայլի դիմելու Վաշինգտոնի կոչին, այս երկրները, ներառյալ՝ Ռուսաստանը և Գերմանիան, ընդգծել են համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2019 08:14 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները ընդգծել են՝ ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը

2018 թվականի մայիսին Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, և չնայած «5 + 1» խմբիի մյուս անդամներին նմանքայլի դիմելու Վաշինգտոնի կոչին, այս երկրները, ներառյալ՝ Ռուսաստանը և Գերմանիան, ընդգծել են համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:

Օգոստոսի 21-ին Մոսկվա այցելած Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ Բեռլինը համաձայնության է եկել Մոսկվայի հետ ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ:

Վկայակոչելով Հեյկո Մասսի խոսքերին, Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է.«Իրանի հետ կապված, մենք համաձայն ենք, որ ՀԳՀԾ-ի պահպանելը բոլորի օգտին է»: Գերմանիայի արտգործնախարարի ընդգծումը համաձայնագրի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ, վկայում է՝ համաձայնագրի բնույթի և նպատակի վերավերյալ Եվրոպայի տեսակետի մասին:  Եվրոպական եռյակի և Եվրամիության տեսանկյունից, ՀԳՀԾ-ի խախտումը կխաթարի աշխարհի անվտանգությունը: Ռուսաստանը նույնպես ցանկանում է պահպանել միջուկային պայմանագիրը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես ընդունելով իր գերմանացի գործընկերոջ դիրքորոշումն ասել է.«Մենք  Իրանի միջուկային գործարքի մյուս կողմերի հետ  կփորձենք կանխել այս համաձայնագրի տապալումը և կպահպանենք տարածաշրջանում անվտանգությունը»: Իրանի կողմից ՀԳՀԾ-ի պարտավորությունները կրճատելու քայլից հետո, Ռուսաստանի պաշտոնյաները, պատասխանելով եվրոպական կողմի խոստումնադրժությանն ընդգծել են, որ հասկանում են  Իրանի՝ նման քայլի դիմելու պատճառները: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է. «Մենք հասկանում ենք այն պատճառները, որոնց համար Թեհրանը կրճատել է իր պարտավորությունները ՀԳՀԾ-ում»:

Թեհրանի վերջնաժամկետի համաձայն, 4+1 խմբի անդամները, հատկապես նրա եվրոպական անդամները, պետք է օգնեն Իրանին, բանկային փոխանակումները հեշտացնելու և նավթի վաճառքը իրականացնելու հարցում: Իրանը հայտարարել է, որ ժամկետի ավարտին կավելացնի իր ուրանի հարստացման մակարդակը:

Թեհրանն ընդգծել է, որ եթե առաջիկա 60-օրում, եվրոպական կողմերը չգործադրեն իրեն հանձնառությունները,  Իրանը կանի երրորդ քայլը: Սա մտահոգություն է առաջացրել եվրոպական եռյակւ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի, ինչպես նաև Եվրամիության մոտ:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց հետո, եվրոպացիները խոստացան պահպանել այդ գործարքով Իրանի տնտեսական շահերը: 

Սակայն չնայած իրենց հռետորական և քաղաքական դիրքորոշումներին ընդդեմ ԱՄՆ-ի գործողությունների, այդ երկրները մինչ այժմ որևէ գործնական քայլ չեն ձեռնարկել ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ:

«5 + 1» խմբի անդամները, ներառյալ՝ Գերմանիան, գիտեն, որ Իրանի ռազմավարական համբերատարությունն ավարտվել է և եթե նրանք չձեռնարկեն անհրաժեշտ քայլերն այս կարևոր համաձայնագիրը հնարավորինս արագ պահպանելու համար, ներառյալ INSTEX- ի գործարկումը,  չեն կարող հույս ունենալ, որ ՀԳՀԾ-ն կպահպանվի:

Ռուսաստանը նույնպես ցանկանում է, որ եվրոպական կողմերը հնարավորինս շուտ կատարեն այս պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: