Վաշինգտոնի ռազմավարական դաշնակիցները կոչ են արել վերջ տալ դոլարի գերիշխանությանը
Միջազգային առևտրում իր նպատակներին հասնելու համար ԱՄՆ-ի կսցմից դոլարի դիրքի չարաշահումը, առթել է համաշխարհային մասշտաբով դժգոհություններ և շատ երկրների ստիպել քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու ուղղությամբ:
Այս պահանջները ոչ միայն առաջ են քաշվում Վաշինգտոնի միջազգային մրցակիցների, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի, այլև ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից:
Բրիտանիայի Կենտրոնական բանկի նախագահ Մարկ Քերնին խոսել է աշխարհի կենտրոնական բանկերի միասնության անհրաժեշտության մասին, արտարժութային պահուստների ներկա կարգավիճակը փոխելու համար:
Մարկ Քերնին ասել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգում դոլարի գերիշխանությունը մեծացրել է երկրների խոցելիությունը ցածր տոկոսադրույքների նկատմամբ:
Բրիտանիայի կենտրոնական բանկի ղեկավարը կանխատեսում է, որ Չինաստանի յուանը շուտով կփոխարինի դոլարը, որպես աշխարհի գերակշռող արժույթ: 70-ական թվականներից ի վեր, Burton Woods կոնֆերանսի պայմանագրի պայմանները դադարեցվել են, իսկ դոլարն այլևս ոսկու վրա հիմնված արժույթ չէ:
Բրիտանիայի կենտրոնական բանկի ղեկավարն ասել է, որ դոլարի դերը ներկայումս խանգարում է գլոբալ ֆինանսական համակարգին: Նա հավելել է, որ դոլարի գերիշխանությանը վերջ տալու համար, երկրները պետք է ստեղծեն բազմաբևեռ համակարգ, որը պետք է բաղկացած լինի այլ արժույթներից և նույնիսկ թվային արժույթներից, ինչը կուժեղացնի ԱՄՀ-ի ֆինանսական աղբյուրները:
Դոլարի բացասական դերի մասին Բրիտանիայի ֆինանսական ղեկավարի հայտարարությունը ցույց է տալիս, որ չնայած Լոնդոնի և Վաշինգտոնի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքին, Թրամփի վարչակազմի քաղաքականությունն ու գործողությունները տեղ չեն թողել այն պաշտպանելու համար նույնիսկ Բրիտանիայի կողմից:
Վաշինգտոնի քաղաքականությունը, շատ կառավարությունների ստիպել է մտածել, որ փորձեն նվազեցնել իրենց կախվածությունն ԱՄՆ ֆինանսական համակարգից և դոլարից:
Այդ իսկ պատճառով, շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ի մրցակիցները և նույիսկ դաշնակիցները, միջոցներ են ձեռնարկել դոլարը փոխելու և այլ արտարժույթներն օգտագործելու համար: Այս խնդիրը հանգեցրել է նրան, որ նվազել է դոլարի մասնաբաժինը և ավելացրել է այլ արժույթների՝ ինչպիսին է եվրոյի մասնաբաժինը միջազգային դրամական պահուստներում:
Քաղաքական փորձագետ՝ Վիկտորիա Քրոմբերգն ասել է, որ հաշվի առնելով ԱՄՆ դոլարի, որպես միակ արժութային պահուստի վրա հենվելու տնտեսական ռիսկերը, ՄԱԿ-ը հորդորել է երկրներին փորձել նոր արժութային պահուստ ստեղծել աշխարհում:
Բրիտանիայի կենտրոնական բանկի ղեկավարը նաև նշել է, որ աշխարհի կախվածությունը դոլարից կբարձրացնի նրանց խոցելիությունը դոլարի տատանումների նկատմամբ, և անհրաժեշտ է, որ երկրները մտածեն և լուծում գտնեն այդ կապակցությամբ:
Փաստորեն, ԱՄՆ-ը կորպորացիաների, բանկերի և միջազգային ֆինանսական համակարգի կախվածությունը դոլարից օգտագործում է որպես լծակ՝ ուրիշներին պարտադրելու կատարել իր պահանջները և կամ նրանց կանխել կատարել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են ԱՄՆ-ի քաղաքականություններին: