Զարիֆի այցերը դեպի Արևելք. Տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ խորհրդակցությունների շարունակություն
ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ԻԻՀ ակտիվ դիվանագիտության շրջանակներում, սկսում է իր այցելությունները Չինաստան, ճապոնիա և Մալայզիա:
Այցի շրջանակներում, Զարիֆը քննարկումներ կունենա տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն հարցերի շուրջ: Այս այցը, բացի քաղաքական տեսանկյունից, կարևոր է նաև այլ երկրների հետ Իրանի առևտրատնտեսական համագորակցությունների զարգացմանն ուղղված տնտեսական դիվանագիտության տեսանկյունից: Հարկ է նշել, որ Չինաստանը, Ճապոնիան և Մալայզիան, նավթի ու գազի ոլորտում Իրանի կարևորագուն առևտրային գործընկերներից են:
Չինաստանի Նավթարդյունաբերության և քիմիական նյութերի միջազգային ֆեդերացիայի տնօրեն Էնդրյու Յուն ասել է. «Չինական ընկերությունները, ցանկացած իրավիճակում ունեն իրանական նավթի կարիքը և շարունակելու են գնել այն: Այս հարցը վերաբերում է Իրանին ու Չինաստանին և որևէ կապ չունի ԱՄՆ-ի հետ»: ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների նկատմամբ դիմադրությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ Վաշինգտոնի դեմ կանգնելը նշանակում է պաշտպանել ամբողջ աշխահի շահրը և ավելի բարձր է Իրանի ու ՀԳՀԾ-ի հարցից:
Չինաստանի ԱԳՆ Վանգ Յին, ընդգծելով Իրանի հետ քաղաքական, տնտեսական, ահաբեկչության դեմ պայքարի և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ որորտենրում համագործակցությունների կարևորությունը, հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն կարևոր դիվանագիտական ձեռքբերում է և բազմակողմանի քաղաքականության խորհրդանիշ: Նա հավելել է, որ Չինաստանը մերժում է ցանկացած միակողամանի քաղաքանություն և պատրաստակամ է համագործակցել Իրանի ու ՀԳՀԾ մյուս անդամների հետ՝ այս կարևոր համաձայնությունը պահպանելու հարցում:
Ներկայումս Չինաստանում ԱՄՆ-ի առևտրային մենաշնորհի ժամանակն ավարտվել է և Վաշինգտոնն ի վիճակի չէ փոխել իրավիճակը:
Չինաստանի մաքսային ծառայության վիճակագրական բաժնի պետ Լի Քույ Վենն ասում է. «Պեկինը դեմ է տնտեսական ոլորտում ԱՄՆ-ի կամ ցանկացած այլ երկրի միակողմանի քաղաքականությանը և տվյալ երկրի ներքին օրենսդրությունը որևէ նշանակություն չունի Չինաստանի համար»:
Իրանի արտաքին քաղաքականության մեջ բազմակողմանիությունը ռազմավարական նշանակություն նունի: Այս համատեքստում, և արևելյան երկրների հետ համագործակցության նպատակով, Իրանը միացել է ԱՍԵԱՆ-ի համագործակցության խորհրդին և մի շարք պայմանագրերի:
Բազմակողմանի դիվանագիտությունը ցույց է տվել, որ բոլոր ճանապարհները դեպի Վաշինգտոն չեն տանում: Այդ իսկ պատճառով, դեպի Արևելք ուղղված քաղաքականությունը, կարևոր քայլ է քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հավասարակշռման ուղղությամբ, որն ունի երկու պատճառ:
Առաջին պատճառը Արևմուտքի միակողմանիության քաղաքական ու տնտեսական սպառնալիքներին հակազդելն է:
Երկրորդ պատճառը միջազգային զարգացումներում Արևելյան Ասիայի աճող մասնաբաժինն է:
Եվ այս պատճառով, շատ կարևոր է արևելյան ուղևորության ընթացքում Զարիֆի այցը Ճապոնիա և Մալայզիա, որպես երկու այլ կարևոր ուղղություններ:
Հեռավոր Արևելքը վերջին տարիներին դարձել է տնտեսական և քաղաքական կարևոր բևեռ: Եվ ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի այցը Չինաստան, ճապոնիա և Մալայզիա, տեղի է ունեում որպես շարունակություն՝ Եվրոպա կատարած վերջինիս այցերի, հաշվի առնելով հատկապես միջազգային ներկա իրավիճակը:
Այս այցերն ու քննարկումները կնպաստեն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների վտանգավոր հետևանքների բացահայտմանը և բխում են միջազգային ու համաշխարհային անվտանգության շահերից: