Զարիֆի անսպասելի այցը Ֆրանսիա
Կիրակի օրը, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանի հրավերով, Ռուսաստանի, Իրանի ու Ֆրանսիայի միջև ՀԳՀԾ-ի եռակողմ բանակցությունները շարունակելու նպատակով, ժամանել է Ֆրանսիայի Բիարից քաղաք, որտեղ ընթանում էր Մեծ Յոթնյակի գագաթաժողովը:
Զարիֆն այս կարճատև այցի ընթացքում իր բանակցությունները դրական է գնահատել, նշելով, որ կողմերն արել են առաջարկություններ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու և դրա համար անհրաժեշտ լուծումների կապակցությամբ:
Բիարից քաղաքից հեռանալուց առաջ, Զարիֆը Թուիթերում հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանի հետ իր հանդիպման լուսանկարը և գրել է. «Իրանը շարունակում է իր ակտիվ դիվանագիտության քաղաքականությունը՝ կառուցողական համագործակցության ուղղությամբ»:
Անդրադառնալով Բիարիցում Բրիտանիայի ու Գերմանիայի ներկայացուցիների հետ իր ճեպազրուցյներին, Զարիֆը գրել է. «Առաջընթացի ճանապարհը դժվար է, սակայն արժե փորձել»:
Չնայած Փարիզ կատարած Զարիֆի երկրորդ ուղևորությունը, որը համընկավ G-7-ի գագաթնաժողովի հետ, շահարկումների տեղիք տվեց լրատվական և քաղաքական շրջանակներում, այդ խորհրդակցությունները պետք է գնահատել ՀԳՀԾ-ով նախատեսված Իրանի շահերն ապահովելու և տարածաշրջանի լարվածությունը մեղմելու շրջանակներում:
Եվ այս հարցում Ֆրանսիայի դերակատարությունը կարելի է գնահատել երկու տեսանկյունից:
Առաջինը, Ֆրանսիայի դրական սակայն զգուշավոր դիվանագիտությունն է ՀԳՀԾ-ի կապակցությամբ:
Երկրորդը ՀԳՀԾ-ից դուրս հարցերի շուրջ բանակցությունների համար դուռ բացելու Ֆրանսիայի դիվանագիտությունն է, ինչը նախկինում մերժվել է Իրանի կողմից:
Անկասկած Եվրոպան հասկացել է, որ Իրանը պատրաստ է անելու ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները նվազեցնելու երրորդ քայլը:
Մեծ Յոթնյակի գագաթաժողովին զուգահեռ բանակցություններ անցկացնելու համար Զարիֆին ուղղված հրավերը, հաստատում է դա: Ի պատասխան եվրոպական երկրների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների չկատարելու, Իրանը երկու փուլով դադարեցրել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը, 60 օր ժամկետ տալով Եվրոպային՝ սեփական պարտավորությունները կատարելու համար: Որոշ աղբյուրների համաձայն, Ֆրանսիան ակնկալում է, որ Իրանը չի շարունակի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների նվազեցումը և ԱՄՆ-ին կոչ է անում որոշ ժամանակով դադարեցնել հակաիրանական պատժամիջոցները: Սակայն Եվրոպան գիտի, որ Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կշարունակի կատարել քանի դեռ համաձայնագրով նախատեսված իր շահերն ապահովված են: Հետևաբար, այս շրջանակից դուրս որևէ հարց, Իրանի համար չի կարող բաակցելու թեմա դառնալ:
Իրանի արտգործնախարարը Ֆրանսիայի կողմից ընդունված ճանապարհը դրական և կառուցողական է համարում, սակայն կրկին ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է հավատարիմ մնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, և այն խոստումներին, որ տվել է համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: