Մակրոնն ազդարարել է աշխարհում Արևմուտքի գերիշխանության ավարտը
Դարեր շարունակ, և՛ գաղութատիրության և՛ կապիտալիզմի շրջանում, Արևմուտքն իր գերիշխանությունն է հաստատել աշխարհում և շահագործել այլ երկրներին ու դրանց ժողովուրդներին:
Սառը պատերազմից առաջ ու դրանից հետո ընկած ժամանակաշրջաններում, ԱՄՆ-ը որպես Արևմուտքի առաջնորդ, բազմաթիվ ջանքեր գործադրեց աշխարհում իր հեգեմոնիան հաստատելու ուղղությամբ: Սակայն ներկայումս համաշխարհային ու միջազգային համակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվում և արևմտյան երկրների առաջնորդները խոստովանում են, որ եկել է աշխարհում Արևմուտքի գերիշխանության ավարտի ժամանակաշրջանը:
Այդ մասին խոսել է Էմանուել Մակրոնը՝ օգոստոսի 27-ին Ելիսեյան պալատում ունեցած ելույթում: Նա նշել է. «Ներկայումս մենք ապրում ենք աշխարհում Արևմուտքի գերիշխանության ավարտի ժամանակաշրջանում, ինչն անցյալում Արևմուտքի թույլ տված սխալների հետևանքն է»: Մակրոնը հավելել է, որ աշխարհում ի հայտ են եկել նոր գերտերություններ, որոնք նախկինում անտեսված են եղել:
Սառը պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում, աշխարհի մենաշնորհային համակարգը պահպանելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը հանգեցրին նոր տնտեսական, քաղաքական ու ռազմական ուժերի ի հայտ գալուն: Այսօր Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ, կանգնած է այնպիսի մրցակիցների դիմաց, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը: Չինաստանը, որն այսօր համարվում է ԱՄՆ-ից հետո աշխարհի երկրորդ խոշոր տնտեսական ուժը, կանխատեսումների համաձայն, մինչև 2030թ կդառնա աշխարհի առաջին տնտեսական ուժը: Այս հանգամանքը կասկածի տակ է դնում Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների տնտեսական և առևտրային գերակայությունը: Ռուսաստանը նույնպես, 90-ականների ճգնաժամից և 2000թ. Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալուց հետո, դարձել է ԱՄՆ-ի տնտեսական ու ռազմական մրցակիցը ոչ միայն Եվրոպայում այլ նաև Արևմտյան Ասիայում ու Լատինական Ամերիկայում: Չնայած իր գերակայությունը պահպանելու ԱՄՆ ջանքերին, Վաշինգտոնը խնդիրների առջև է կանգնել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև այնպիսի միջազգային մրցակից կազմակերպությունների ձևավորման հարցում, ինչպես Բրիքսի խումբը՝ Մեծ Յոթնյակի դեմ:
Ռուսաստանն ու Չինաստանը համոզված են, որ միջազգային ու համաշխարհային իրադարձություններն աշխարհը տանում են դեպի բազմաբևեռ համակարգ: Սակայն ԱՄՆ-ն փորձում է պահպաել միաբևեռ համակարգը և իր դերը՝ որպես համաշխարհային ոստիկան:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասմբլեայի նախագահ Մարիա Ֆերնանդա Էսպինոզան նշում է, որ «աշխահում աճող իրարանցումը» պետք է քննարկել միայն բազմակողմանի համակարգի ձևավորման լույսի ներքո:
ԱՄՆ-ը խիստ դեմ է աշխարհում բազմաբևեռ համակարգի հաստատմանը և փորձում է պահպանել իր հեգեմոնիան՝ այլ երկրներին ստիպելով կատարել իր պահանջներն ու ցանկությունները: Սակայն փաստերը վկայում են, որ Թրամփի նման գործողություններով, ԱՄՆ-ը միայն ավելի է մեկուսանում միջազգային ու համաշխարհային ասպարեզներում: