ԵՄ-ը դեմ է ՀԳՀԾ-ի կործանմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110987-ԵՄ_ը_դեմ_է_ՀԳՀԾ_ի_կործանմանը
Որպես «4+1» խմբի անդամներ, ԵՄ-ը և եվրոպական եռյակը, շարունակ կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանման և գործադրման անհրաժեշտությունը: Չնայած որ այս ոլորտում եվրոպացիները կանգնած են մեծ մարտահրավերի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2019 08:32 Asia/Tehran
  • ԵՄ-ը դեմ է ՀԳՀԾ-ի կործանմանը

Որպես «4+1» խմբի անդամներ, ԵՄ-ը և եվրոպական եռյակը, շարունակ կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանման և գործադրման անհրաժեշտությունը: Չնայած որ այս ոլորտում եվրոպացիները կանգնած են մեծ մարտահրավերի առջև:

Այս շրջանակում,  ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, օգոստոսի 29-ին քննադատելով Իրանի հետ նոր համաձայնություն կնքելու համար ԱՄՆ-ի կողմից տարվող ջանքերը, հանդես է եկել 2015թ. կնքված միջուկային համաձայնության պահպանման կոչով: Մոգերինին ասել է.«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ բոլոր երկրներին կոչ ենք անում հարգել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունը»: Նա համոզված է, որ ՀԳՀԾ-ն երկկողմ ու նույնիսկ միջազգային համաձայնություն չի համարվում, այլ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի հավելվածն է, որը պետք է պահպանվի:

Մոգերինիի նոր դիրքորոշումը հնչում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի ավագ պաշտոնատարները շեշտը դնում են Իրանի հետ նոր համաձայնություն կնքելու անհրաժեշտության ու այլ խնդիրների ինչպես հրթիռային ծրագրի դադարեցման ու տարածաշրջանային քաղաքականությունների փոփոխության վրա: Նա համոզված է, որ ներկա համաձայնությունը հաջողությամբ կարողացել է հասնել իր նպատակներին այսինքն՝ Իրանի միջուկային ծրագրի վերահսկման և տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության երաշխավորմանը, հետևաբար համաձայնության փոփոխության ու չեղարկման համար պատճառներ չկան: Միևնույն ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ողջունել է եվրոպական եռյակի ղեկավարների պահանջները, որոնք կոչ են անում փոփոխություններ մտցնել ներկա համաձայնության մեջ և լրացուցիչ կետեր ավելացնել ՀԳՀԾ-ին:

Սակայն ԱՄՆ-ը իր նպատակները չերաշխավորելու պատճառով  մերժում է ՀԳՀԾ-ն և շեշտը դնում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև նոր համաձայնության կնքման վրա: Թրամփը բազմիցս ՀԳՀԾ-ն անվանել է ամենավատ համաձայնությունը: Իրականում Դոնլադ Թրամփի կառավարությունը ձգտում է Իրանի հետ այնպիսի համաձայնության, որով միայն կապահովվեն ԱՄՆ-ի շահերը: Երեքշաբթի օրը, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ հաշվի առնելով Մեծ Յոթնյակի նստաշրջանում քննարկված խնդիրները հնարավո՞ր է Իրանի ու ԱՄՆ-ի միջև նոր համաձայնություն ձևավորվի, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է.«Դա տեղի կունենա միայն Իրանի ղեկավարների մոտեցումների փոփոխության դեպքում»:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ միայն ԱՄՆ-ի մոտեցումների փոփոխության, ՀԳՀԾ վերադառնալու ու հատկապես Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում կիրառված պատժամիջոցների չեղարկման դեպքում պատրաստ կլինի բանակցել ԱՄՆ-ի հետ:

Հաշվի առնելով Մոգերինիի վերջին դիրքորոշումները, եթե ԵՄ-ը և եվրոպական եռյակը իսկապես ցանկանում են պահպանվի ՀԳՀԾ-ն պետք է հնարավորինս շուտ լուրջ և ազդեցիկ քայլեր ձեռնարկեն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների չեզոքացման համար, ինչպես ֆինանսական հատուկ մեխանիզմ Instax-ի գործարկումը: Սակայն եթե նախկինի պես որդեգրեն ձգձգման ու շարունական թերացումների քաղաքակնությունները չպետք է ակնկալեն որպեսզի Թեհրանը հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին: Բացի այդ, Եվրոպացիները նույնպես պետք է կտրուկ դիրքորոշում ընդունեն Թրամփի կառավարության ավերիչ քաղաքականությունների դեմ: