Վաշինգտոնի նոր քայլը. ԱՄՆ-ն պաշտոնապես սկսել է ավիատիեզերական ուժերի ձևավորումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110994-Վաշինգտոնի_նոր_քայլը._ԱՄՆ_ն_պաշտոնապես_սկսել_է_ավիատիեզերական_ուժերի_ձևավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմական ուժերը համարվում են ավիատիեզերական ուժերով և ռազմական բյուջենա ավելանում է: ԱՄՆ-ն ցանկանում է տիեզերքը վերածել իր մրցակիցներին դիմակայելու հարթակի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2019 14:17 Asia/Tehran
  • Վաշինգտոնի նոր քայլը. ԱՄՆ-ն պաշտոնապես սկսել է ավիատիեզերական ուժերի ձևավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմական ուժերը համարվում են ավիատիեզերական ուժերով և ռազմական բյուջենա ավելանում է: ԱՄՆ-ն ցանկանում է տիեզերքը վերածել իր մրցակիցներին դիմակայելու հարթակի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից հետո, մեկնարկել է ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարության շտաբի պաշտոնական գործունեությունը:  Թրամփն այս կապակցությամբ ասել է.«Հավաքվել ենք այստեղ, որպեսզի հիմնադրենք ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարության շտաբը: Սա մեծ քայլ է և որպես ռազմական ամենաարդիական հրամանատարություն, պատերազմի նոր ոլորտում՝ տիեզերքում, այն կպաշտպանի ԱՄՆ-ի շահերը»: Անդրադառնալով նոր՝ տիեզերական ու կիբեր ուժերի ձևավորմանն ԱՄՆ նախագահը նշել է, որ դա անհրաժեշտ է այդ երկրի մրցակիցներին դիմակայելու համար:

Թրամփի կառավարության քաղաքական ու ռազմական ավագ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ի թշնամիները ձգտում են տիեզերական ոլորտում մարտահրավեր նետել այս երկրին: Թրամփն այս կապակցությամբ ասել է. «Թշնամիները երկիր մոլորակի ուղեծիրները սպառազինում են նոր տեխոնոգիաներով և հակաամերիկյան արբանյակներով: Այս արբանյակները թե կռվի դաշտի և թե բնակարանում մեր ապրելակերպի համար շատ կարևոր են»:

2018թ. հունիսին Թրամփը հայտարարեց, որ Պենտագոնին հրահանգել է որպես ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանում՝ ձևավորել տիեզերական ուժեր: Տիեզերական ուժը պարտականություն է ունենալու տեղակայել ու գործնականացնել ԱՄՆ-ի ռազմա-տիեզերական մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ գլոբալ տեղորոշման համակարգեր (GPS) և վերահսկողության ռադարներ, որոնք օգնում են հետևել բալիստիկ հրթիռներին:

ԱՄՆ-ի տիեզերական ծավալուն գործողությունները արժանացել են այդ երկրի մրցակիցների խիստ քննադատություններին: Այս կապակցությամբ, ՌԴ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է և նշելով որ տիեզերքում առճակատումը կարող միջուկային սպառազինության ոլորտում մրցակցության չափ վտանգավոր լինել, ԱՄՆ-ին կոչ է արել չկրկնել անցյալի սխալները: ԱՄՆ-ի նպատակն է իր հիմնական մրցակիցներ ՌԴ-ին ու Չինաստանին ներքաշել տիեզերքում սպառազինական մրցակցության մեջ: Քննադատելով տիեզերքում ռազմական գործունեությունն արգելող Մոսկվայի նախագծի դեմ Վաշինգտոնի հակադրության շարունակումը, ՌԴ-ն այս մոտեցման պատճառը համարում է այն, որ ԱՄՆ-ն գործադրում է տիեզերքում սպառազինություն տեղակայելու նանագիծը, ինչն իր հերթին կհանգեցնի սպառազինական մրցակցության նոր փուլի:

ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարության շտաբի գործնականացմամբ, Պենտագոնի համար տիեզերքում սպառազինության հատկապես ՀՕՊ համակարգերի այդ թվում լազերային համակարգերի տեղակայման, փորձարկման և զարգացման նոր հարթակ կստեղծվի: Իրականում ԱՄՆ-ն որպես աշխարհի գերազանց ռազմական ուժ իր դիրքերը կայունացնելու համար տիեզերքի ռազմականացմամբ նոր քայլ է վերցրել գլոբալ անվտանգության թուլացման ուղղությամբ: Թրամփը հպարտությամբ պաշտպանում է տիեզերքի ռազմականացման քաղաքականությունը, ինչը տիեզերքի ոլորտում այլ երկրների համար միայն անապահովության ավելացման պատճառ կդառնա: