Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը լարվածություն է ստեղծում տարածքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111027-Արևելյան_Եվրոպայում_ԱՄՆ_ի_ռազմական_ներկայության_մեծացումը_լարվածություն_է_ստեղծում_տարածքում
ՆԱՏՕ-ի ղեկավար, 2014-ին Ուկրաինայում տիրող ճգնաժամից հետո, փոխելով Եվրոպայում զորուժի թիվը նվազեցնելու քաղաքականությունը, Վաշինգտոնն այժմ որդեգրել է Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայության ավելացման քաղաքականությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2019 18:32 Asia/Tehran
  • Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը լարվածություն է ստեղծում տարածքում

ՆԱՏՕ-ի ղեկավար, 2014-ին Ուկրաինայում տիրող ճգնաժամից հետո, փոխելով Եվրոպայում զորուժի թիվը նվազեցնելու քաղաքականությունը, Վաշինգտոնն այժմ որդեգրել է Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայության ավելացման քաղաքականությունը:

Օգոստաոսի 31-ին, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Լեհաստանի ՊՆ-ն Մարիուշ Բլաշչակն ասել է, որ Վաշինգտոնը և Վարշավան պայմանավորվել են Լեհաստանի վեց շրջաններում, տեղակայել  ամերիկյան զորուժ և բանակցություններ են ընթանում յոթերորդ շրջանի շուրջ:

Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ Լեհաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այս հայտարարությունն անհին չէ, հաշվի առնելով Վարշավայի լիակատար համապատասխանությունը Վաշինգտոնի քաղաքակնություններին, հատկապես՝ ՆԱՏՕ-ում:

Լեհաստանը, որպես Արևելյան Եվրոպայի մեծ և կարևոր երկիր, բալթյան  երեք հանրապետությունների հետ միասին, կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի  նպատակների իրականացման հարցում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից սպառնալիքների պատճառով, արևելյան Եվրոպայի երկրները ցանկանում են, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ռազմական ներկայություն ունենա այդ տարածաշրջանում:

Վաշինգտոնն իր հերթինո ղջունում է Վարշվայի աջակողմյան կառավարության նման մոտեցումը: Այդ պատճառով, ԱՄՆ-ը, F-16 կործանիչներից և «Patriot» հրթիռային համակարգից բացի, Լեհաստանին վաճառել է նույնիսկ 1000 կմ հեռահարությամբ օդ-երկիր հրթիռներ:

Այժմ Վաշինգտոնը մտադիր է Լեհաստանին մատակարարել F-35 նոր սերնդի  կործանիչներ:

Ջոն Բոլթոնն ասել է, որ Լեհաստանը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է և իր ՀՆԱ-ի ավելի քան 2% -ը ծախսում է պաշտպանական ոլորտի վրա:

Չնայած Մոսկվայի նախազգուշացումներին ՝ Ռուսաստանի հարևան երկրներում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճի մասին, Թրամփը 2019-ի հունիսին առաջարկել է Լեհաստանում ամերիկյան զորքերի թիվը հասցնել 2000-ի:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Գերմանիայում ունի ավելի քան 50 հազար զորային և կարող է դրանցից 6 հազարին ուղարկել Լեհաստան: Նա պնդում է, որ Լեհաստանը մեծ ծախսեր  է արել այդ զորուժի համար ռազմական օբյեկտների կառուցման նպատակով::

Լեհաստանի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ այդ երկիրն իր արևելյան սահմանների մոտ վեց ռազմակայան կտրամադրի ամերիկյան ուժերին:

Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գումարտակների տեսքով, որոնք հաստատվել էին 2016-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, ԱՄՆ-ն արդեն հազարավոր զորայինների էր գործուղել Լեհաստան:

 2019 թ.-ի հունիսին Լեհաստանը և Վաշինգտոնը  կնքեցին համաձայնագիր, որի համաձայն,  այդ երկրում տեղակայված ԱՄՆ-ի ժամանակավոր զինված ուժերին կավելանան ևս 1000 զորայիններ: 

Այս զորքերի Լեհաստանում տեղակայելով՝ Վաշինգտոնը ևս մեկ կարևոր քայլ կձեռնարկի Արևելյան Եվրոպայում և  Ռուսաստանի հարակից սահմաններում ռազմական ներկայության և ավելի մեծ ազդեցության բարձրացման ուղղությամբ:

Վաշինգտոնի  այս  սադրիչ գործողություններն անհանգստացնում են  Ռուսաստանին: Ուստի, Մոսկվան կփորձի հակադարձել ԱՄՆ-ի քայլերին և Վաշինգտոնի գործողություններն ի վերջո կսրեն ռազմական լարվածությունն Արևելյան Եվրոպայում: