ՀԳՀԾ ՝ Եվրոպայի կողմից ստանձնած հանձնառությունների իրագործում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111203-ՀԳՀԾ_Եվրոպայի_կողմից_ստանձնած_հանձնառությունների_իրագործում
Միջուկային արդյունաբերության ոլորտում հետազոտությունները ու զարգացումը մեծ նշանակություն ունեն և կարևոր դեր՝ բժշկակության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում առաջադիմությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2019 08:38 Asia/Tehran
  • ՀԳՀԾ ՝ Եվրոպայի կողմից ստանձնած հանձնառությունների իրագործում

Միջուկային արդյունաբերության ոլորտում հետազոտությունները ու զարգացումը մեծ նշանակություն ունեն և կարևոր դեր՝ բժշկակության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում առաջադիմությունների համար:

Իրանի միջուկային արդյունաբերությունը խաղաղանպատակ է և մեծարգո առաջնորդի կրոնական հրահանգի շրջանակներում,  ծառայում է մարդուն անհրաժեշտ բոլոր ոլորտներում գիտական առաջադիմություններին:

Միջուկային խաղաղանպատակ գիտությունը այսօր կենսական նշանակություն ունի անբուժելի հիվանդությունների համար դեղեր արտադրելու հարցում և օգնում է մասնագետներին՝ արդյունաբերության տարբեր ոլորտներում արդյունավետության բարձրացման հարցում:

Այս պայմաներում, միջուկային արդյունաբերության ոլորտում հետազոտություններ կատարելը և առաջադիմություն արձանագելը կենսական նշանակություն ունի և յուրաքանչյուր երկրի անվիճելի իրավունքն է: ՀԳՀԾ-ն կնքվել է Իրանի ու մյուս կողմերի միջև, որոշակի ժամանակատահվածով՝ կողմերին շահերն ապահովելու նատակով:

ՀԳՀԾ-ում որոշ սահմանափակումները և կազմաված ժամակացույցը հստակեցվել են միայն Իրանի տնտեսական շահերի ապահովման, նավթի վաճառքի ու առևտրի իրականացման դիմաց: Սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և դրանից հետո Եվրոպայի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելուց հետո, Իրանը, մեկ տարի սպասելուց հետո, որոշեց նվազեցնել ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունները:

ՀԳՀԾ-ում նախատեսված են համապատասխան պարտավորություններ և եթե համաձայնության մի կողմը չիրագործի իր ստանձնած պարտավորությունները, մյուս կողմերը ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն, պետք է  իրենց պարտավորությունները համապատասխանեցնեն մյուսների քայլերին:

Իրանն իր տնտեսական շահերի ապահովման դիմաց ՀԳՀԾ-ի շրջանակներում ընդունել էր միջուկային սահմանափակումները: Սակայն երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից և եվրոպացիներն էլ չկարողացան ապահովել Իրանի շահերը, Թեհրանը սկսեց իր պարտավորությունների նվազեցման գործընթացը:

Մինչ այժմ Իրանը երեք փուլով և իրավիճակին համապատասխան, նվազեցրել է իր պարտավորությունների իրագործումը, որպեսզի հանձնառությունների իրագործման հարցում հավասարություն ստեղծվի: Իրանն այս քայլերն արել է ՀԳՀԾ-ում հստակեցված կետերի համաձայն: ՀԳՀԾ-ն բազմակողմանի համաձայնություն է և դրա գործադրման առաքելությունը միայն մի երկրի պարտականությունը չէ:

Հինգշաբթի օրը, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Այս հանձնառությունները  կապ չունեն ոչ ԱՄՆ-ին և ոչ էլ այդ երկրի թույլտվության հետ»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպացիների քայլերը վկայում են, որ համաձայնության երվոպական կողմերը պատրաստ չեն առանց ԱՄՆ-ի թույլտվության իրագործել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները, մինչդեռ այս հանձառությունները կախված չեն որևէ երկրից:

Հաշվի առնելով առկա իրավիճակը, Իրանը որոշել է ըստ նախապես մշակված պլանի և 60-օրյա ժամկետում, նվազեցնել ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունները: Երրորդ քայլը, որով Իրանը դադարեցրել է միջուկային զարգացման ու հետազոտության ոլորում ստանձնած բոլոր պարտավորությունները, մեկնարկել է սեպտեմբերի 6-ին: Սակայն Իրանը եվրոպացիներին սև 60 օր ժամանակ է տվել՝  իրենց հանձնառություններն իրագործելու համար և եթե այդ ընթացքում Իրանի շահերն ապահովվեն, Թեհրանը  նույնպես կիրականցնի իր հանձնառությունները:  

ՀԳՀԾ-ում եվրոպական կողմի  հանձնառությունները  հստակ են և Իրանը ակնկալում է, որ եվրոպացիները իրականացնեն իրենց հանձառությունները: Արձագանքելով Իրանի երրորդ քայլի իրագործման հայտարարության վերաբերյալ եվրոպացիների հակազդեցությանը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Մենք չենք սպասում, որ եվրոպացիները գոհացնեն Իրանին: Մենք ակնկալում ենք, որ Եվրոպան բարի գտնվի ու իրականացնի ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտականությունները»: