ՀԳՀԾ-ն միակողմանի ճանապարհի վրա և Իրանի հանձնառությունների նվազեցման քայլերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111299-ՀԳՀԾ_ն_միակողմանի_ճանապարհի_վրա_և_Իրանի_հանձնառությունների_նվազեցման_քայլերը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«ՀԳՀԾ-ն միակողմանի ճանապարհ չէ և Իրանը համապատասխան որոշումներ է կայացնում»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 09, 2019 09:02 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն միակողմանի ճանապարհի վրա և Իրանի հանձնառությունների նվազեցման քայլերը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«ՀԳՀԾ-ն միակողմանի ճանապարհ չէ և Իրանը համապատասխան որոշումներ է կայացնում»:

Կիրակի օրը, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեյի հետ հանդիպումից հետո, քննադատելով Իրանի հետ միջուկային համաձայնության նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպական երկրները չեն կարողացել կատարել իրենց հանձնառությունները:

ՀԳՀԾ-ի բազմակողմանի համաձայնությունը կայացել է 2015թ. երկարատև բանակցությունների արդյունքում: Համաձայնության բոլոր կողմերը պարտավորվել են կատարել իրենց հանձնառությունները: Սակայն ԱՄՆ-ը չհարգեց իր հանձնառությունները և 2018թ. մայիսի 8-ին դուրս եկավ այդ համաձայնությունից:

ԱՄՆ-ի դուրս գալով, Եվրոպան ևս չկարողացավ կատարել իր հանձնառությունները և այսօր փաստորեն այդ համաձայնությունը դարձել է միակողմանի:

Բանակցություններում Իրանի դրսևորած բարյացակամության արդյունքում ստորագրվեց ՀԳՀԾ-ի համաձայնությունը: ԱՄՆ-ի դուրս գալուց հետո անգամ Իրանը շարունակեց հարգել իր հանձնառությունները:

Սակայն ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, Իրանը որոշեց նվազեցնել համաձայնության շրջանակում ստանձնած իր հանձնառությունները և մինչ օրս երեք քայլ է ձեռնարկել այդ ուղղությամբ: Երրորդ քայլն իրագործվել է սեպտեմբերի 6-ից, որի համաձայն Իրանը վերացնում է միջուկային հետազոտության ու զարգացման հետ կապված բոլոր սահմանափակումները :

Երրորդ քայլի մանրամասներին տեղյակ է պահվել Իրան այցելած ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնակատարը: Եվրոպայի քայլերին համապատասխան, Իրանը ժամանակին պատշաճ վերաբերմունք է դրսևորելու ՀԳՀԾ-ի նկատմամբ: Եվ քանիդ եռեվրոպական կողմը չիրագործի միջուկային համաձայնության շրջանակում իր հանձնառությունները, Իրանը շարունակելու է նվազեցնել իր հանձնառությունների կատարումը:

Եվրոպայի այն հայտարարությունը, թե քանի դեռ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ն, իրենք ևս կկատարեն իրենց հանձնառություններն այդ համաձայնության շրջանակում, քաղաքական խաղ է և զարմանք է պատճառում:

Եվրոպացիները մինչ օրս չեն հաջողել կատարել իրենց հաձնառությունները և այս վիճակը ցանկալի չէ Իրանի համար: Իրանը երեք քայլերով եվրոպացիներին զգուշացրել է, որ ՀԳՀԾ-ն բազմակողմանի համաձայնություն է՝ որոշակի պարտավորություններով:

Նշելով, որ Թեհրանը որոշում է կայացնում իր ազգային շահերի հիմամբ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Եթե Եվրոպան չիրագործի իր հանձնառությունները, Իրանն ավելի լուրջ քայլեր է ձեռնարկելու»: