Թրամփը քննադատել է Բոլթոնին և Իրանի հետ համաձայնության գալու ցանկություն հայտնել
ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մշտապես թշնամական դիրքորոշում է ունեցել Իրանի նկատմամբ և ծայրահեղ թշնամաբար է վերաբերվել Իրանին: Նա համարվում է Թեհրանի դեմ «առավելագույն ճնշման» քաղաքականության գլխավոր հեղինակը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բոլթոնի միջև տարաձայնության խորացումը հանգեցրեց նրա պաշտոնազրկմանը:
Այս կապակցությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ աշխատանքից ազատված իր խորհրդական Ջոն Բոլթոնը մեծ սխալներ է թույլ տվել և Սպիտակ տան կարևոր օղակներում աշխատակիցների հետ ընդհանուր լեզու չի գտել: Թրամփի խոսքով՝ նա սխալներ է թույլ տվել Լիբիայի հարցում: Թրամփը նաև մատնանշել է Բոլթոնի հետ տարաձայնությունները Վենեսուելայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ես համաձայն չէի Բոլթոնի հետ Վենեսուելայի հարցում նրա դիրքորոշման հետ: Կարծում եմ, որ նա անընդունելի դիրքորոշում է որդեգրել, և ես հավատում եմ, որ ես ճիշտ էի»,-հավելել է ԱՄՆ առաջնորդը: Թրամփի վարչակազմի այլ պաշտոնյաների համեմատությամբ այն, ինչ կարևորում է Բոլթոնի աշխատանքից ազատումը , նրա միլիտարիստական տեսակետներն են ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերում, հատկապես՝ խիստ հակաիրանական դիրքորոշումը:
Բոլթոնը աշխարհին գերիշխելը համարում էր ԱՄՆ-ի առաքելությունը և իր կարծիքով ջանքեր է գործադրել այդ առաքելությունն իրականացնելու ուղղությամբ: ԱՄՆ ԶԼՄ-ները Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Վենեսուելայի և Իրանի հարցերում Թրամփի ու Բոլթոնի տարաձայնությունը և Բոլթոնի ռազմատենչ ոգին ու Թրամփի առևտրային խառնվածքը համարել են Բոլթոնի հանկարծակի պաշտոնազրկման պատճառները: Այնուամենայնիվ շատ վերլուծաբաններ Բոլթոնի պաշտոնից հեռացնելը ոչ թե Թրամփի խաղաղատենչ ոգու այլ միջազգային ասպարեզում ԱՄՆ կառավարության գրոհային ու միակողմանի քաղաքականության ձախողման մասին է վկայում:
Ջոն Բոլթոնը թե կրտսեր Ջորջ Բուշի նախագահության օրոք երբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանն էր և թե հաջորդ շրջանում երբ եղել է Ինտերփրայզ հետազոտական ինստիտուտում, մշտապես Իրանի դեմ խիստ դիրորոշում է կիրառել և ուղեկցելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը ու մասնակցելով նրա ամենամյա նիստերին, բազմիցս ընդգծել է Իրանի իսլամական հանրապետության համակարգը տապալելու նպատակով պատերազմ սանձազերծելու անհրաժեշտությունը: Նա նույն դիրքորոշումը որդեգրեց Թրամփի կառավարության օրոք և Իրանի դեմ նրա կոշտ հայտարարությունները պատճառ դարձան, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նրան ներառի «Բ» խմբի մեջ: Այս խումբը, որում ընդգրկված են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Բին Սալմանը և Արաբական միացյալ էմիրությունների արքայազն Մուհամմադ բին Զայեդը, բացասական դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ: Ներկայումս Բոլթոնի հեռացմամբ, խմբի հիմնական անդամի անունը հանվեց ցանկից: Բնականաբար այդ հարցը Իրանի դեմ ճնշումների դիրքորոշումը թուլանալու նշանակություն կարող է ունենալ:
Այդ հարցը պատճառ է դարձել, որ Թրամփը, փոխելով իր դիրքորոշումը, ավելի փափուկ դիրքորոշում որդեգրի Իրանի նկատմամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման հարցը, որպեսզի նպաստի սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հնարավոր հանդիպման կազմակերպմանը։
Թրամփն ասել է.«Մենք ցանկանում ենք Իրանի հետ համաձայնության գալ, սակայն եթե դա տեղի չունենա, խնդիր չէ: Ես համոզված եմ, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ»: Պատասխանելով որպես ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման սկիզբ, Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու կապակցությամբ հարցին ԱՄՆ նախագահն ասել է.«Պետք է տեսնենք ի՞նչ է լինելու»:
Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը Իրանում իշխանափոխության չի ձգտում:
Այնուամենայնիվ Թեհրանը հայտարարել է.«Քանի դեռ շարունակվում են Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցները, ԱՄՆ-ի հետ բանակցելու ոչ մի հնարավորություն չկա: Ի դեպ միջուկային ու հրթիռային ոլորտում իր իրավունքների ու կարողությունների և արտաքին քաղաքականության ու Թրամփի կառավարության մյուս պահանջների վերաբերյալ Իրանը երբեք Թրամփի հետ գործարք չի կնքի»: