Իրանի ժողովրդին պատժամիջոցի ենթարկելով, ԱՄՆ-ը խախտում է մարդու իրավունքները
ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում Իրանի ներկայացուցիչն անդրադառնալով մարդու հիմնարար իրավունքների վրա պատժամիջոցների բացասական ազդեցությանը, նշել է, որ դա համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի երկամյա նիստում ունեցած ելույթում, Էսմայիլ Բաղայի Համանեն նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածությունը՝ մարդու հիմնարար իրավունքների վրա պատժամիջոցների բացասական ազդեցության մասին: Նա հավելել է. «Նրանք, որ իրենք իրենց ներկայացնում են որպես պատժամիջոցների վարպետներ, պետք է որակվեն որպես մարդու իրավունքները ոտնահարողներ և հիվանդներին ու երեխաներին սպանողներ»:
Պատժամիջոցներն ու քաղաքական ճնշումն Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի գործիքներն են, որոնցով այդ երկիրը փորձում է փոխել ԻԻՀ քաղաքականությունը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, պատժամիջոցները մշտապես եղել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի կառավարությունների մշտական քաղաքականությունը:
Հեղափոխության հաղթանակով, Իրանի ժողովուրդը վերականդնեց իր անկախությունն ու իրանական ինքնությունը:
Եվ հենց դա պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի կառավարությունները տարբեր ժամանակաշրջաններում պատժամիջոցներ կիրառեն Իրանի դեմ՝ փորձելով փոխել ԻԻՀ քաղաքականությունը և ստիպել հրաժարվել իր սկզբունքներից:
Այդ քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ, երբ Դոնալդ Թրամփի վարկաչարգն Իրանի դեմ կիրառեց «առավելագույն ճնշման» քաղաքականությունը:
ԱՄՆ-ի կառավարությունը, պատժամիջոցների միջոցով, ուղղակիորեն ազդեց իրանցիների կյանքի վրա: Այս քաղաքականությունը խախտում է իրանցիների մարդու իրավունքները բոլոր ոլորտներում: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ի ներկա պատժամիջողներն ուղղված են Իրանի ժողովրդին վնասելուն:
Այս կապակցությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, նախորդ շաբաթ հրապարակված իր զեկույցում նշել է, որ 2018-ի հոկտեմբերի 5-ից սկսած, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված 700 անձանց, կազմակերպությունների և բեռնափոխադրման ընկերությունների դեմ: Նա նշել է. «Այս պատժամիջոցները բացասաբար են ազդել Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վրա, ներառելով սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտները»:
Թրամփի կառավարության սահմանած պատժամիջոցների գագաթնակետը դեղերի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին էին, որը նույնպես համարվում է մարդու իրավունքների խախտում:
Դեղերի և բժշկական սարքավորումների ու պարագաների նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անօրինական են ու միակողմանի: Դրանք բացասական ուղղակի ազդեցություն են ունենում իրանցիների առողջության վրա:
ԻԻՀ առողջապահության նախարար Սեյեդ Նամաքին, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսին հղած նամակում, կազմակերպությունից պահանջել է չլռել ԱՄՆ-ի ոճրագործությունների նկատմամբ և թույլ չտալ, որ այդ երկրի դաժան ու անօրինական քաղաքականությունները վտանգեն Իրանի ժողովրդի առողջությունը:
Այս պայմաններում, շեշտը դնելով Իրանի ժողովրդի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականության վրա, Դոնալդ Թրամփն ապացուցում է, որ պատժամիջոցները որպես գործիք է օգտագործում՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար:
Հաշվի առնելով, որ Վաշինգտոնի անօրինական ու միակողմանի պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողնում ոչ միայն Իրանի ժողովրդի այլև ամբողջ աշխարհի վրա, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան իրավական քայլեր ձեռնարկել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական հետևանքները կանխելու ուղղությամբ: