Ռուսաստանը կարևորել է SWIFT–ի այլընտրանք գործարկելու հարցում Իրանի հետ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111440-Ռուսաստանը_կարևորել_է_swift_ի_այլընտրանք_գործարկելու_հարցում_Իրանի_հետ_համագործակցությունը
ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը սեպտեմբերի 13-ին հայտարարել է.«Ռուսաստանը և Իրանն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում, որպես SWIFT–ի այլընտրանք՝ միջբանկային հաղորդակցությունների համակարգ ստեղծելու ուղղությամբ»: Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի այդ համատեղ քայլը կատարվում է երրորդ երկրի պատժամիջոցների դիմաց երկու երկրի առևտրատնտեսական հարաբերությունների պահպանման նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2019 08:17 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարևորել է SWIFT–ի այլընտրանք գործարկելու հարցում Իրանի հետ համագործակցությունը

ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը սեպտեմբերի 13-ին հայտարարել է.«Ռուսաստանը և Իրանն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում, որպես SWIFT–ի այլընտրանք՝ միջբանկային հաղորդակցությունների համակարգ ստեղծելու ուղղությամբ»: Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի այդ համատեղ քայլը կատարվում է երրորդ երկրի պատժամիջոցների դիմաց երկու երկրի առևտրատնտեսական հարաբերությունների պահպանման նպատակով:

SWIFT-ը Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն է: Այն ներկայացնում է ցանց, որը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին ուղարկել և ստանալ տեղեկատվություն ֆինանսական գործարքների մասին `անվտանգ, ստանդարտացված և  հուսալի միջավայրում: SWIFT-ի հիմնական կենտրոնը գտնվում է Բելգիայում: SWIFT-ը բելգիական օրենսդրությանը ենթարկվող կազմակերպություն է,  որը պատկանում է իր անդամ ֆինանսական հաստատություններին, և ունի գրասենյակներ ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ն, Նիդերլանդները, Բրիտանիան և Հոնգկոնգը հանդես են գալիս որպես անդամների աջակցության կենտրոններ: Միջազգային միջբանկային հաղորդագրությունների մեծամասնությունը օգտագործում է SWIFT ցանցը: 2015 թվականի դրությամբ SWIFT-ը միավորել է ավելի քան 11,000 ֆինանսական հաստատությունների ավելի քան 200 երկրներում եւ տարածքներում, խստորեն կախված է դոլարից: 

Թեև SWIFT-ը պնդում է, որ քաղաքական առումով չեզոք դիրքորոշում ունի, սակայն արդեն պարզ է, որ այն դարձել է գործիք ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների ձեռքում: Նրանք SWIFT-ն օգտագործում են իրենց արտաքին քաղաքականության ու ֆինանսական նպատակների իրականացման ուղղությամբ: ԱՄՆ-ը, չարաշահելով  դոլարի դիրքը, այն որպես ճնշման լծակ է օգտագործում այլ երկրների դեմ: SWIFT ցանցը ևս դարձել է գործիք Վաշինգտոնի ցանկությունների իրականացման համար: 

ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները հակառուսական պատժամիջոցների շրջանակում արգելել են Մոսկվայի հասանելիությունը SWIFT-ին: Ի դեպ, Թեհրանի դեմ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների կիրառման հետևանքով, իրանական բանկերն ու ֆինանսական հաստատությունները SWIFT-ից օգտվելու  համար հայտնվել են մեծ սահմանափակությունների առջև: 2018 թվականի նոյեմբերի 5-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների նոր փուլը մեկնարկելու հետ միաժամանակ, Վաշինգտոնի ճնշման տակ սառեցվեց  իրանական մի շարք բանկերի հասանելիությունը SWIFT-ին:

SWIFT-ի այդ քայլից հետո, Իրանի ու Ռուսաստանի պաշտոնատարներն եկան այն եզրակացության, որ իրենց փոխանակումների համար  չեն կարող հույս դնել SWIFT-ի վրա  և պետք է մտածել  SWIFT-ի այլընտրանքի մասին: Ռուսաստանը 2017 թվականից վերջերից փորձեց SWIFT-ի նման ֆինանսական համակարգ ստեղծել և անվանել  SPSF: Ռուսական համակարգը 2018 թվականից սկսել է իր աշխատանքը: Բոլոր արտասահմանյան ընկերությունները կարող են ներգրավվել ռուսական համակարգում, որտեղ ոչ մի երկրի դեմ պատժամիջոնցեր չեն սահմանվի: Մինչ այժմ 416 ռուսական խոշոր ընկերություններ միացել են ռուսական SWIFT-ին: Իրանը ևս որոշ ժամանակ է, որ լուրջ խորհրդակցություններ է սկսել այդ միջբանկային հաղորդակցության համակարգից օգտվելու համար ,որին Թեհրանի միանալով ակնկալվում է, որ դռներ կբացվեն բանկային փոխգործակցության ոլորտում: Այդ քայլի իրականացումը կվնազեցնի արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հակաիրանական ճնշումները  բանկային, ֆինանսական և առևտրային ոլորտներում: