Մերկել. ՀԳՀԾ-ին վերադառնալն Ասիայի Արևմուտքում լարվածության նվազեցման բանալին է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ Ասիայի արևմուտքում լարվածությունը նվազեցնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի և դա վերադարձն է ՀԳՀԾ-ին ու դրան հավատարիմ մնալը:
Մերկելը, Հորդանանում կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է. «Գերմանիան համոզված է, որ 2015թ Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը լարվածությւնները մեղմելուն ուղղված քայլ է»: Դա այն դեպքում, երբ եվրոպական եռյակի ու Ռուսաստանի տեսակետից, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը բացասաբար է ազդելու համաշխարհային անվտանգության վրա:
Գերմանիայի կանցլերի, որպես ԵՄ ամենակարևոր ու ազդեցիկ երկրներից մեկի ղեկավարի հայտարարությունը ՀԳՀԾ-ի վերաբերյալ և այն տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության գրավականը համարելը, հակասում է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի կառավարության քաղաքականությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայատարարել է, որ ՀԳՀԾ-ն չի ապահովել ԱՄՆ-ի շահերը և չի կարող կանխել Իրանի միջուկային գործունեությունը: Թրամփը, հիմնվելով Սիոնիստական ռեժիմի հայտարարությունների վրա, այն մասին, թե Իրանը շարունակում է իր միջուկային գործունեությունը, 2018թ դուրս եկավ ՀԳՀԾ-ից և երկու փուլով, օգոստոս և նոյեմբեր ամիսներին, վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցներն, ինչպես նաև առավելագույն ճնշման քաղաքականությունը: Պատժամիջոցները ներառում էին նավթային ոլորտը, նապատակ ունենալով զրոյացնել Իրանի նավթի արտահանումը:
Վաշինգտոնի այս աննախադեպ տնտեսական պատժամիջոցներն ավելի են սրել երկու երկրների հարաբերությունները, որոնց ականատեսն ենք Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում: Թրամփի կառավարությունը կիրառել է Իրանի դեմ ճնշման ու սպառնալիքի քաղաքականությունը: Եվ դա այն դեպքում, երբ Պարսից ծոցում ու Հորմուզի նեղուցում Իրանի բոլոր գործողություններն ունեն կանխարգելիչ բնույթ՝ ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու նպատակով:
Այս իրավիճակը մտահոգում է եվրոպացիներին: Նրանք համոզված են, որ տարածաշրջանում պետք է կիրառել լարվածությունը մեղմելու քաղաքականություն:
Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանի ասելով. «Անհրաժեշտ է կիրառել ռազմավարություն՝ լարվածությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Իսկ յուրաքանչյուր քայլ, որ արվի հակառակ ուղղությամբ, վտանգավոր է տարածաշրջանի համար»:
Եվրոպացիների պահանջներին հակառակ, Ասիայի արևմուտքում ու հատկապես Պարսից ծոցում ԱՄՆ-ի քայլերն արվում են այլ ուղղությամբ: ԱՄՆ-ը ավելացնլով իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում և միջազգային ռազմածովային կոալիցիա ձևավորելով, որին անդամակցել է ընդհամենը երեք երկիր, փորձում է «ապահովել ծոցի անվտանգությունը»:
Իսկ Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառույցվածքների վրա Եմենի վերջին հարձակումից հետո, Իրանի դեմ ուղղված սպառնալի հայտարարություններն ավելացել են: Ի պատասխան, Թեհրանը հայտարարել է, որ լիովին պատրաստ է դիմակայելու յուրաքանչյուր սպառնալիքի, այդ թվում՝ ռազմական հարձակման: