Ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրում «Արամքոյի» վրա հարձակման մեջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111661-Ինչո_ւ_է_Սաուդյան_Արաբիան_Իրանին_մեղադրում_Արամքոյի_վրա_հարձակման_մեջ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ այդ երկրի «Արամքո» նավթային ընկերության Բաղիղ և Խարսի օբյեկտների դեմ իրականացված հարձակման ժամանակ, կիրառվել են իրանական արտադրության զենքեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2019 08:01 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրում «Արամքոյի» վրա հարձակման մեջ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ այդ երկրի «Արամքո» նավթային ընկերության Բաղիղ և Խարսի օբյեկտների դեմ իրականացված հարձակման ժամանակ, կիրառվել են իրանական արտադրության զենքեր:

Ռիադը պնդում է, որ հարձակումն իրականացրել է ոչ թե Եմենն այլ Իրանը: Սակայն ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան նման բան հայտարարում:

Առաջին պատասխանն այն է, որ այս հարձակմամբ, Եմենը փոխեց պատերազմում ուժի հավասարակշռությունը, բացի այդ, հարձակումն իրականացվեց մի աղքատ երկրի կողմից, որի նյութական ու ռազմական հնարավորությունները համեմատելի չեն Ռիադի հետ և մեծ վնասներ պատճառեց այդ երկրին: Փորձելով դուրս գալ այս «քաղաքական նվաստացումից», Սաուդյան Արաբիան ցանկանում է համաշխարհային հանրությանը համոզել, որ Եմենը  նման հարձակման համար անհրաժեշտ տեխնոլոգիան և ռազմական կարողություն չունի, և որ Սաուդյան Արաբիան հարձակման է ենթարկվել Իրանի կողմից:

Երկրորդ պատճառն այն է, որ Եմենի հարձակումը «Արամքո»-ի օբյեկտների վրա, հերքեց «ներմուծված անվտանգության» տեսությունը: Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որ կողմ է այս տեսությանը և իր անվտանգությունը վստահել է ԱՄՆ-ին: Սակայն Եմենը հարձակում իրականացրեց այդ երկրի նավթային օբյեկտների դեմ  և փաստեց, որ տարածաշրջանի երկրների համար ամենաարդյունավետ տեսությունը «տեղական անվտանգության» տեսությունն է: Իսկ դա նորություն էր Ալե Սաուդի համար: Սաուդյան Արաբիան ու ԱՄՆ-ը հարձակման մեջ Իրանին մեղադելով, փորձում են համաշխարհային հանրությանը համոզել, որ «ներմուծված անվտանգության» տեսությունն ավելի արդյունավետ է:  Եմենի ԶՈՒ խոսնակ Յահիա Սարիհը, նույնպես հերքել  է Սաուդյան Արաբիայի կողմից վերոնշյալ հարձակումն իրականացնելու վերաբերյալ Իրանին ուղղված մեղադրանքը և նշել, որ այդ երկրի բանակն օգտվում է  միայն ներքին հնարավորություններից և չնայած Սաուդյան Արաբիայի շրջափակմանն, այդ երկրի ուժն օր օրի ավելանում է:  

Երրորդ պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին հարձակման մեջ մեղադրելով, առաջ տանել իրանաֆոբիայի քաղաքականությունը և այդ հարցում վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը:

Չորորդ պատճառն այն է, որ Ալե Սաուդը փորձում է  փոխհատուցել այն անհաջողությունները, որ այդ երկիրն ու ԱՄՆ-ը կրել են վերջին մեկ տարվա ընթացքում՝ Իրանի դեմ համաշխարհային կոալիցիա ձևավորելու հարցում: Այս պայմաններում, Իրանի պաշտպանական ու դիվանագատրիկան ուժը, ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հետ   Չինաստանի ու Ռուսաստանի չհամագործակցելը և Վաշինգտոնի ու Ռիադի նկատմամբ արևմտյան երկրների անվստահությանը, պատճառ դարձան, որպեսզի այս երկրների՝ Իրանի դեմ ուղղված քաղաքականությունների հերթական շրջանն անարդյունք անցնի: