Անվտանգության խորհրդում Իրանին դատապարտելու ԱՄՆ-ի նախագիծը ձախողել է
Եմենի ԱԹՍ-երի հարձակումը Սաուդյան Արաբիայի «Արամքո» ընկերության նավթային օբյեկտների վրա, ԱՄՆ-ի համար Իրանի վրա ճնշումները մեծացնելու պատրվակ է դարձել:
Վաշինգտոնը փորձում է համաշխարհային կոալիցիա ձևավորել Իրանի դեմ: Սակայն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանին մեղադրելու ԱՄՆ-ի ջանքերը ձախողվեցին :
Հինգշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության նախագահությամբ Եմենի զարգացումները քննարկելու վերբերյալ ԱԽ նիստում, խորհրդում ԱՄՆ դեսպանը փորձել էԻրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրել վերոնշյալ հարձակման մեջ և Անվտանգության խորհրդի մյուս անդամներին ստիպել միանալ Վաշինգտոնին: Սակայն Վաշինգտոնի անհիմն պնդումը վիճարկվել է Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի կողմից:
ԱԽ-ի ում մյուս անդամներն անտեսել են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված մեղադրանքները, և մտահոգություն հայտնել Եմենի ճգնաժամի սրման վերավերյալ:
Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչը չկարողանալով ձեռք բերել մյուս անդամների աջակցությունը, այլ առաջարկություն է արել՝ ոչ պաշտոնական նիստ անցկացնել, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման վերաբերյալ հայտարարություն տարածելու նպատակով: Ռուսաստանի ներկայացուցիչը մերժել է առաջարկը:
Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է .«Դեռևս չկան փաստեր և չի անցկացվել հետաքննություն Սաուդյան նավթային օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակման վերաբերյալ, հետևաբար ժամանակը չէ Անվտանգության խորհրդի հայտարարություն տարածելու համար»:
Թրամփի վարչակազմն առանց որևէ ապացույց ներկայացնելու ,Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի արևելքում նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ:
Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է ոչ միայն այս հարցում, այլև ավելի վաղ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերում բռնկված հրդեհի մեջ: Թրամփի վարչակազմի նպատակն է նման անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, միջազգային կոալիցիա ձևավորել Իրանի դեմ և խստացնել ճնշումները Թեհրանի վրա:
ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն, որ փորձում է տարածել իրանաֆոբիա, ասել է. «Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում հրապարակայնորեն և միաձայն դատապարտել Իրանի հարձակումները»:
Վաշինգտոնը, իհարկե, պետք է նման մոտեցում ցուցաբերի, որովհետև եթե ԱՄՆ-ը խոստովանի Եմենի դիմադրության դերը այդ հարձակումների իրականացման գործում, կնշանակի, որ ընդունել է սաուդցիների անկարողությունը Եմենի Անսարոլլահ շարժման հրթիռային և ԱԹՍ-ի հարվածներին դիմակայելու հարցում: Միևնույն ժամանակ, հարց է ծագում, թե Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ից մի քանի տասնյակ միլիարդ դոլարի զենքի գնումը և «Patriot» հակահրթիռային և հակաօդային համակարգերի տեղակայումն ի՞նչ արդյունք է ունեցել: Միևնույն ժամանակ, ոչ միայն ԱՄՆ միջազգային մրցակիցներն, ինչպես՝ Ռուսաստանը, մերժել են Սաուդյան Արաբիայի վրա վերջին հարձակումներում Իրանի միջամտության պնդումները, այլ նաև Վաշինգտոնի եվրոպական գործընկերներն առանց բավարար և փաստացի ուսումնասիրությունների նման մեղադրանքն անհիմն են համարել: Փաստորեն, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում այս հարցով Վաշինգտոնը նույնպես ձախողվեց: