Աղմուկ՝ հանուն ոչնչի.Թրամփի վարչակազմի քայլերն Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111697-Աղմուկ_հանուն_ոչնչի.Թրամփի_վարչակազմի_քայլերն_Իրանի_դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հակաիրանական ու թշնամական հերթական քայլերի շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրանի Կենտրոնական բանկի դեմ: Թրամփն ուրբաթ օրն ասել է.«ԱՄՆ-ն Իրանի Կենտրոնական Բանկի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել: Իրանի դեմ պատժամիջոցները շատ խիստ են: Դրանք Իրանի դեմ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են»: Թրամփը կրկնելով իր միլիտարիստական անհեթեթ հայտարարությունները հավելել է.«Ռազմական տարբերակը շարունակում է մնալ սեղանին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2019 09:29 Asia/Tehran
  • Աղմուկ՝ հանուն ոչնչի.Թրամփի վարչակազմի քայլերն Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հակաիրանական ու թշնամական հերթական քայլերի շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրանի Կենտրոնական բանկի դեմ: Թրամփն ուրբաթ օրն ասել է.«ԱՄՆ-ն Իրանի Կենտրոնական Բանկի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել: Իրանի դեմ պատժամիջոցները շատ խիստ են: Դրանք Իրանի դեմ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են»: Թրամփը կրկնելով իր միլիտարիստական անհեթեթ հայտարարությունները հավելել է.«Ռազմական տարբերակը շարունակում է մնալ սեղանին»:

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտը ևս մի հաղորդագրություն է հրապարակել, որում հայտարարել է,որ պատժամիջոցներ է սահմանել Իրանի Կենտրոնական Բանկի և Զարգացման ազգային  հիմնադրամի ու  «Էթեմադ Թեջարաթ Փարս» ընկերության դեմ:

Մյուս կողմից ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ուրբաթ օրն Իրանին մեղադրելով Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակման մեջ, ասել է.«Թրամփը մեծ թվով զինծառայողներ է գործուղելու արևմտյան Ասիայի տարածաշրջան, Սաուդյան Արաբիային պաշտպանելու նպատակով»:

Ստացված հաղորդումների համաձայն ամերիկացի զինծառայողների մեծ մասն իր ծառայությունն իրականացնելու է ՀՕՊ և ՀՀՊ համակարգերում: ԱՄՆ-ը այդ քայլով նպատակ ունի նպաստել սաուդցիների հակաօդային պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ուրբաթ օրը դեմ արտահայտվելով Իրանի դեմ ռազամական քայլին, ասել է.«Չեմ կարծում, որ մենք պատասխանատու ենք Սաուդյան Արաբիային պաշտպանելու համար»:

Թրամփի վարչակազմի հանուն ոչնչի բարձրացրած աղմուկ-աղաղակից հետո, Վաշինգտոնը տնտեսական ու ռազմական երկու ոլորտնեում քայլեր է արել Իրանի նկատմամբ: Թրամփը, որ այս օրերին մյուս ամերիկացի պաշտոնատարների հետ միասին Արաբիայի «Արամքո» ըներության նավթային օբյեկտների դեմ իրականացված հարձակման կապակցությամբ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Իրանի դեմ, սեպտեմբերի 18-ին խոստացավ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

Տնտեսական ոլորտում Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը ցուցադրական բնույթ է կրում, քանզի ԱՄՆ-ը նախկինում էլ նման պատժամիջոցներ սահմանել է Իրանի ԿԲ-ի դեմ: Թրամփը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները լինելու են Իրանի դեմ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցները: Այնուամենայնիվ Թեհրանի պաշտոնատարները այդ պատժամիջոցներն անազդեցիկ են համարել:

Ռազմական ոլորտում ևս ամերիկացիները կարծում են, որ զինծառայողներ և զինտեխնիկա ուղարկելով  տարածաշրջան, հատկապես Սաուդյան Արաբիա կկարողանան դիմակայել Արաբիայի տարբեր թիրախների դեմ Դիմադրության ԱԹՍ-երի և հրթիռների հարձակումներին: 

Այնուամենայնիվ Արաբիայի արևելյան հատվածում գտնվող «Արամքո» ընկերության նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումը ցույց է տալիս, որ չնայած սաուդցիները 10 միլիարդ դոլարի պաշտպանական համակարգեր ու ինքնաթիռներ են գնել ԱՄՆ-ից, սակայն չեն կարողանում ոչնչացնել եմենական անդօաչու թռչող սարքերն ու հրթիռները, ինչը ոչ միայն ամերիկյան զինտեխնիկայի արդյունավետությունն է հարցականի տակ դրել, այլև պարզվել է, որ Եմենի Դիմադրության հարձակումներին արդյունավետ դիմադրություն ցուցաբերելու վերաբերյալ  սաուդցիների ու նրանց ամերիկացի գործընկերների քարոզչությունները  լոկ փուչ հայտարարություններ են եղել: Անշուշտ ԱՄՆ-ի պաշտպանական նոր զինտեխնիկայի ու զինծառայողների գործուղումը Արաբիա, չի կարող կանխել Եմենի ժողովրդի դեմ սաուդցիների ոճրագործություններին ի պատասխան  այդ երկրի Դիմադրության հարձակումներն  Արաբիայի վրա: