Վաշինգտոնը խոստովանել է հակաիրանական պատժամիջոցների և կոալիցիա ձևավորելու անարդյունավետությունը
Կիրակի օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները հասել են գագաթնակետին:
Իրանի դեմ ռազմական տարբերակ օգտագործելու հնարավորության վերաբերյալ Մենուչինն ասել է, որ այս տարբերակը միշտ սեղանի վրա է:
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ֆինանսական և տնտեսական պաշտոնյայի այս խոստովանությունը ցույց է տալիս, որ Իրանի դեմ կիրառած պատժամիջոցների քաղաքականությունը, ձախողել է և Իրանը պատրաստ չե ԱՄՆ-ի ճնշումների տակ ընդունել պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջադրված 12 պայմանները: Եվ նույնիսկ վերջին պատժամիջոցները, մասնավորապես ՝ Իրանի Կենտրոնական բանկի բոյկոտը, կրկնված են:
Փաստորեն, Թրամփի վարչակազմն իր ամբողջ ուժերով բոյկոտել է ամեն ինչ յուրաքանչյուր ոլորտում, և բոյկոտելու բան չի մնացռլ: Տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ Վաշինգտոնի հուսահատությունը հանգել է նրան, որ Թրամփի վարչակազմն այժմ ձգտում է Իրանի դեմ համաշխարհային կոալիցիա ստեղծել: Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկնելով Իրանի դեմ բազմիցս հնչեցրած անհիմն մեղադրանքներն ասել է, որ Վաշինգտոնը փորձում է գլոբալ համաձայնություն ձևավորել Իրանի դեմ:
ABC հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Պոմպեոն, առանց որևէ ապացույց ներկայացնելու, Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ և հայտարարել է, որ ԱՄՆ-ը կփորձի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Իրանի դեմ համաշխարհային կոալիցիա ստեղծել:
ԱՄՆ պետքարտուղարը այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ Վաշինգտոնի մի շարք տարածաշրջանային դաշնակիցներն ինչպես՝ Սիոնիստական ռեժիմը և Սաուդյան Արաբիան, ներառյալ 4 + 1 խմբի անդամները և ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները, բազմիցս քննադատել են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը և միջազգային ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման համար ԱՄՆ-ին կոչ են արել միանալ այդ կարևոր պայմանագրին: Պարսից ծոցում կոալիցիային միանալու Վաշինգտոնի հրավերը դրական արձագանք է ստացել միայն հինգ երկրների կողմից, և այդ ոլորտեւմ ևս Միացյալ Նահանգները հիասթափված է:
ԱՄՆ սենատոր Բեն Կարդինի խոսքերով, Իրանի փոխարեն, Դոնալդ Թրամփը մեկուսացրել է ԱՄՆ-ին և ՀԳՀԾ-ից դուրս գալով, աճել է Իրանի հետ լարվածությունը:
Փաստորեն, այլ երկրների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների, անգամ ամերիկյան քաղաքական գործիչների տեսանկյունից, Պարսից ծոցում վերջին լարվածության պատճառը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալն է:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիիի խոսքերով, վերջին լարվածությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Վաշինգտոնի ՀԳՀԾ-ից դուրս գալու պատճառով է, որի համար պատասխանատու է Թրամփի վարչակազմը:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես Պոմպեոի երազանքը ՄԱԿ-ում Իրանի դեմ համաձայնություն ձևավորելու մասին, երբեք իրականություն չի դառնա:
Քանի որ աշխարհի երկրները լիովին տեղյակ են և քննադատում են Թրամփի վարչակազմի միակողմանի և կործանարար քաղաքականությունը: