Վաշինգտոնը խոստովանել է հակաիրանական պատժամիջոցների և կոալիցիա ձևավորելու անարդյունավետությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111763-Վաշինգտոնը_խոստովանել_է_հակաիրանական_պատժամիջոցների_և_կոալիցիա_ձևավորելու_անարդյունավետությունը
Կիրակի օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները հասել են գագաթնակետին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2019 13:59 Asia/Tehran
  • Վաշինգտոնը խոստովանել է հակաիրանական պատժամիջոցների և կոալիցիա ձևավորելու անարդյունավետությունը

Կիրակի օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները հասել են գագաթնակետին:

Իրանի դեմ ռազմական տարբերակ օգտագործելու հնարավորության վերաբերյալ Մենուչինն ասել է, որ այս տարբերակը միշտ սեղանի վրա է:

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ֆինանսական և տնտեսական պաշտոնյայի այս  խոստովանությունը ցույց է տալիս, որ Իրանի դեմ կիրառած պատժամիջոցների քաղաքականությունը, ձախողել է և Իրանը պատրաստ չե ԱՄՆ-ի ճնշումների տակ  ընդունել պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջադրված 12 պայմանները:  Եվ նույնիսկ վերջին պատժամիջոցները, մասնավորապես ՝ Իրանի Կենտրոնական բանկի բոյկոտը, կրկնված են:

Փաստորեն, Թրամփի վարչակազմն  իր ամբողջ ուժերով բոյկոտել է ամեն ինչ յուրաքանչյուր ոլորտում, և բոյկոտելու բան չի մնացռլ: Տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ Վաշինգտոնի հուսահատությունը հանգել է նրան, որ Թրամփի վարչակազմն այժմ ձգտում է Իրանի դեմ համաշխարհային կոալիցիա ստեղծել: Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկնելով Իրանի դեմ բազմիցս հնչեցրած անհիմն մեղադրանքներն ասել է, որ Վաշինգտոնը  փորձում է գլոբալ համաձայնություն ձևավորել Իրանի դեմ:

ABC հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Պոմպեոն, առանց որևէ ապացույց ներկայացնելու, Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ և հայտարարել է, որ ԱՄՆ-ը կփորձի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում  Իրանի դեմ համաշխարհային կոալիցիա ստեղծել:

ԱՄՆ պետքարտուղարը  այն պայմաններում է  նման հայտարարություն  արել,  երբ  Վաշինգտոնի մի շարք տարածաշրջանային դաշնակիցներն ինչպես՝ Սիոնիստական ռեժիմը և Սաուդյան Արաբիան, ներառյալ 4 + 1 խմբի անդամները և  ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները, բազմիցս քննադատել են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը և միջազգային ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման համար ԱՄՆ-ին կոչ են արել միանալ  այդ կարևոր պայմանագրին: Պարսից ծոցում  կոալիցիային միանալու Վաշինգտոնի հրավերը դրական արձագանք է ստացել միայն հինգ երկրների կողմից, և այդ ոլորտեւմ ևս Միացյալ Նահանգները հիասթափված է:

ԱՄՆ սենատոր Բեն Կարդինի խոսքերով, Իրանի փոխարեն, Դոնալդ Թրամփը մեկուսացրել է ԱՄՆ-ին  և ՀԳՀԾ-ից դուրս գալով, աճել է Իրանի հետ լարվածությունը: 

Փաստորեն, այլ երկրների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների, անգամ ամերիկյան քաղաքական գործիչների տեսանկյունից, Պարսից ծոցում վերջին լարվածության պատճառը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  միակողմանի դուրս գալն է:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիիի խոսքերով, վերջին լարվածությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Վաշինգտոնի ՀԳՀԾ-ից դուրս գալու պատճառով է, որի համար պատասխանատու է Թրամփի վարչակազմը:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես Պոմպեոի երազանքը ՄԱԿ-ում Իրանի դեմ համաձայնություն ձևավորելու մասին, երբեք իրականություն չի դառնա:

Քանի որ աշխարհի երկրները լիովին տեղյակ են և քննադատում են Թրամփի վարչակազմի միակողմանի և կործանարար քաղաքականությունը: