ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխություններին նվիրված արտահերթ խորհրդաժողովը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111808-ՄԱԿ_ի_կլիմայի_փոփոխություններին_նվիրված_արտահերթ_խորհրդաժողովը
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի վեհաժողովի շրջանակներում, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հյուրընկալությամբ, կայացավ ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2019 15:30 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխություններին նվիրված արտահերթ խորհրդաժողովը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի վեհաժողովի շրջանակներում, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հյուրընկալությամբ, կայացավ ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովը:

Աշխարհի մոտ 60 երկրի առաջնորդներ մասնակցել են մեկօրյա խորհրդաժողովին: Նախապես հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցելու այդ խորհրդաժողովին, սակայն նա առանց նախապես հայտնելու, ներկայացավ ժողովին:

ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխություններին և գլոբալ տաքացմանը նվիրված արտահերթ խորհրդաժողովը նախատեսված էր անցկացնել 2020 թվականին: 

16-ամյա շվեդացի բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը երեկ բացել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովը՝ կոշտ քննադատելով աշխարհի առաջնորդներին՝ գլոբալ տաքացմանը դիմակայելու ուղղությամբ արդյունավետ քայլեր չձեռնարկելու համար:

Նշենք, որ Թունբերգը պայքարը սկսել է անցած տարվա օգոստոսից՝ միայնակ ցույցեր անցկացնելով Շվեդիայի խորհրդարանի առջև: Անցած մեկ տարում նրան միլիոնավոր երիտասարդներ ու ակտիվիստներ են միացել աշխարհի տարբեր անկյուններից:

Ներկայումս ուշադրության կենտրոնում են գլոբալ տաքացման հարցը և արդյունաբերական երկրների ու արագ զարգացող տնտեսություններ ունեցող երկրների, հատկապես՝ Միացյալ Նահանգների ու Չինաստանի դերակատարությունն այս երևույթի տարածման մեջ: Գիտնականներն զգուշացրել են, որ գլոբալ տաքացման նախանշաններն ու հետևանքներն ուժեղանում են:

ԱՄՆ-ը որպես ջերմոցային գազեր արտանետող խոշորագույն երկրներից մեկը, չի մասնակցում գլոբալ տաքացումը կանխելու միջոցառումներին:

Դոնալդ Թրամփը, 2017 թվականին հայտարարեց, որ մտադիր է իր երկիրը  դուրս բերել Փարիզյան կլիմայի համաձայնագրից, որն ստորագրվել էր դրանից երկու տարի առաջ: ԱՄՆ-ը դեռ չի ավարտել համաձայնագրից դուրս գալու գործընթացը: Թրամփը հայտարարել է, որ երկրագնդի ջերմությունը երկու աստիճան սահմանափակելու համար միջազգային համաձայնությունից կարող են տուժել ԱՄՆ-ի  արդյունաբերության ոլորտի  աշխատավորները: Նա Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարելուց հետո, դեմ է հանդես եկել ջերմոցային գազերի արտանետումը նվազեցնելու ՄԱԿ-ի ծրագրերին, համոզմունք հայտնելով, որ բնակլիմայական փոփոխությունները կհանգեցնեն աշխարհի տնտեսության վատթարացմանը: Թրամփի այդ կողմնորոշմանը դեմ են հանդես եկել թե՛ ԱՄՆ-ի ներսում, թե՛ արտերկրում: Ամերիկացի դեմոկրատ-սենատոր և 2020 թվականի նախագահական ընտրությունների  թեկնածու Բեռնի Սանդերսն այդ մասին ասել է.«Թրամփը ղեկավարում է մի կառավարություն, որը փաստորեն անտեսել էր բնակլիմայական փոփոխությունների փաստը և նրա վարած քաղաքականությունները, այդ թվում բրածո վառելիքիների արդյունաբերության հետ համագործակցության շարունակումը կհանգեցնեն իրավիճակի ավելի վատթարացմանը:

Այդ քաղաքականությունների իրագործումը ոչ միայն աշխարհի երկրներին է  գլոբալ տաքացման հետևանքով լուրջ վտանգի տակ դրել, այլև հակառակ Թրամփի պնդմանը, նույնիսկ ԱՄՆ-ն է տուժել բնակլիմայական փոփոխություններից: Այդ թվում կարելի է անդրադառնալ  Կալիֆորնիայի անտառների աննախադեպ հրդեհին: Փարիզի կլիմայական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ի կողմից   պարտավորությունների չկատարելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ աշխարհի համար: