Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը միջամտում է այլ երկրների ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111938-Թրամփը_խոստովանել_է_որ_ԱՄՆ_ը_միջամտում_է_այլ_երկրների_ընտրություններին
ԱՄՆ-ն սառը պատերազմի և հետսառպատերազմյան ժամանակաշրջանում մշտապես հետևել է այլ երկրների ներքին գործերին միջամտելու քաղաքականությանը, որի վառ ապացույցն ԱՄՆ-ին կողմնակից և արևմուտքին հավատարիմ ուժերի իշխանության գալու ուղղությամբ այլ երկրների ընտրություններին միջամտելն է:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2019 12:53 Asia/Tehran
  • Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը միջամտում է այլ երկրների ընտրություններին

ԱՄՆ-ն սառը պատերազմի և հետսառպատերազմյան ժամանակաշրջանում մշտապես հետևել է այլ երկրների ներքին գործերին միջամտելու քաղաքականությանը, որի վառ ապացույցն ԱՄՆ-ին կողմնակից և արևմուտքին հավատարիմ ուժերի իշխանության գալու ուղղությամբ այլ երկրների ընտրություններին միջամտելն է:

Այժմ բացահայտվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Վաշինգտոնը միջամտում է այլ երկրների ընտրություններին: Ամերիկյան Washington Post թերթը  շաբաթ օրը հրապարակած հաղորդման մեջ հայտարարել  է, որ Թրամփը  2017 թվականին ռուս պաշտոնյաներին ասել էր, որ  իրեն չի անհանգստացնում ԱՄՆ-ի ընտրություններին Մոսվկայի միջամտության հարցը:

Washington Post-ը գրել է.«Թրամփն այդ մասին հայտարարել է Սպիտակ Տանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վաշինգտոնում ՌԴ-ի ժամանակի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ: Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն ևս նույնն է անում այլ երկրներում»:

Այլ երկրների ընտրություններին ԱՄՆ-ի միջամտելու վերաբերյալ Թրամփի խոստովանությունը վկայում է մի քանի փաստերի մասին: Առաջին՝ Վաշինգտոնն այս ոլորտում երկստանդարտ դիրքորոշում է որդեգրել: Այլ խոսքով եթե ԱՄՆ-ն օտարերկրյա ներքին գործերին միջամտում է, դա ոչ միայն Վաշինգտոնի իշխանությունների կողմից սխալ ու մերժված քայլ չի դիտվում, այլև կոչված աշխարհում «ազատության ու ժողովրդավարության տարածման» կարգախոսի անվան տակ ընդունված քայլ է համարվում: Սակայն եթե մի երկիր միջամտի ԱՄՆ-ի ընտրություններին, ամերիկացիներն այն կորակեն աններելի մեղք ,որը կվտանգի այդ երկրի ազգային անվտանգությունը: Այդ դեպքում Վաշինգտոնը կտրուկ վերաբերմունք է դրևորում  տվյալ երկրի  նկատմամբ: 

ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը գլխավորում էր 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը, երկամյա աշխատանքից հետո, իր հետաքննության արդյունքները ներկայացրեց Արդարադատության դատարան: Ռոբերտ Մյուլերի երկամյա հետաքննությունը չի հաստատել Դոնալդ Թրամփի ընտրական քարոզարշավի և Ռուսաստանի միջև դավադրության փաստը:

Դա այն դեպքում երբ շատ փաստեր կան այլ երկրների ընտրություններին ԱՄՆ- միջամտության վերաբերյալ: Հատկապես Ռուսաստանի վերաբերյալ: Չնայած ԱՄՆ-ի իշխանություններն իրենց ուսերից մեղքը թոթափելով Մոսկվային են մեղադրում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ, սակայն իրողությունն այն է, որ վերջին տարիներին Ռուսաստանում հատկապես Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց ի վեր,  ժողովրդավարության պաշտպան կազմակերպությունների և ծավալուն քարոզչությունների միջոցով  2000 ամգամ միջամտել են այդ երկրի թե խորհրդարանական , թե նախագահական և վերջերս էլ ՏԻՄ-ի ընտրություններին: 

Իրանի և Վենեսուելայի նման երկրների դեպքում էլ ԱՄՆ-ն իր շահերի ու նպատակների համար նման ուղղակի միջամտություններ է թույլ տվել: