Պանամական Mossack Fonseca-ի ճգնաժամը
Պանամական Mossack Fonseca ընկերության գործունեության հետ կապված պատմության ֆինանսական ամենամեծ քողազերծման ճգնաժամը շարունակում է մնալ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում : Mossack Fonseca ընկերության գողացված 11 միլիոն փաստաթղթերի հրապարակումը , սկանդալ է հարուցել քաղաքական ու լրատվական շրջանակներում :
Քողազերծված փաստաթղթերում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրների նախկին և ներկա ղեկավարների անուններ , որոնք մեղադրվում են հարկերի վճարումից խուսափելու , փողի լվացման , ֆինանսական թղթերի կեղծման , կեղծ «մեկօրյա ընկերություններ»-ի ստեղծման և պատժամիջոցների շրջանցման նման քայլերի մեջ : Ցուցակում կան նաև աշխարհահռչակ մարզիկների անուններ : WikiLeaks կայքի հայտարարությամբ , Պանամական թղթերի ծրագիրը նախագծվել է մի կողմից արևելյան եվրոպայում լրատվական մի գործակալության կողմից , որի բյուջեն ապահովվում էր ամերիկացի միլիարդատեր ՝ Ջորջ Սորոսի կողմից :
Առաջին անգամ գերմանական Sud Deutsch Zeitung օրաթերթը հայտարարեց , որ Mossack Fonseca-ի ընկերության փաստաթղթերը ամիսներ առաջ եղել են Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) տրամադրության տակ : Լրագրողները հրապարակել են ընկերության հանրահայտ հաճախորդների անունները :
Հակադարձելով լրագրողների այդ քայլին , Mossack Fonseca ընկերությունը հերքել է ինֆորմացիայի ճշգրտությունն ՝ իրեն համարելով միջազգային հաքերների բարդ ցանցի զոհը : Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հրամայել է հետաքննիչ հանձնաժողով կյանքի կոչել այդ կապակցությամբ :
ՌԴ նախագահի խոսնակ ՝ Դմիտրի Պեսկովը, հերքելով պանամական Mossack Fonseca-ի թղթերում Վլադիմիր Պուտինի մասին հայտարարություններն ասել է , որ այդ ծրագիրը Մոսկվայի դեմ ինֆորմացիոն պատերազմի մաս է կազմում : Այնուամենայնիվ , Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է , որ հետաքննություն է սկսել ՝ ռուսների հավանական հարկային դրախտի մասին տեղեկություններ ստանալու համար :
Միաժամանակ , Ուկրաինայի նախագահ ՝ Պյոտր Պորոշենկոն ևս , ում անունը ներառված է Mossack Fonseca-ի թղթերում , օրինական է հայտարարել արտերկրում իր առևտրական գործունեությունը և ցանկացել է բարեկարգումներ իրականացնել ՝ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի նպատակով : Ֆրանսիայի կառավարությունը ևս հայտարարել է , որ Պանամայի անունը զետեղելու է հարկերից խուսափման դրախտ համբավ ունեցող երկրների ցուցակում :
Ըստ երևույթին , սկանդալի վերջը չի երևում : Առաջիկա շաբաթներին , Mossack Fonseca ընկերության ճգնաժամը շարունակելու է անհանգստացնել շատ երկրների ղեկավարներին , քաղաքական ու հասարակական գործիչներին : Կանխատեսվում է , որ գողացված 11 միլիոն փաստաթղթերի հրապարակվելուց հետո , կոռուպցիայի նոր էջեր են բացահայտվելու :