Մամուլի տեսություն 2019-3-10
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի հազարավոր հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականությանը և գերիշխանության համակարգին Իրանի չհանձնվելուն, ասել է.«Իրանն ամենայն լրջությամբ ու վճռակամությամբ կշարունակի միջուկային պարտավորությունների կրճատումը՝ մինչև ցանկալի արդյունքի հասնելը»:
«Քեյհան» օրաթերթ
Իրանը կշարունակի միջուկային պարտավորությունների կրճատումը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով Իրանին պարտված ներկայացնելու ԱՄՆ-ի վերջին ձախողած ջանքերին, հավելել է.«ԱՄՆ-ը նույնիսկ դիմել է իր եվրոպացի գործընկերների օգնությանը՝ ԻԻՀ նախագահի հետ հանդիպելու համար, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչ այժմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը նույնպես ձախողել է, և Իրանն ամենայն լրջությամբ ու վճռակամությամբ շարունակելու է միջուկային պարտավորությունների կրճատումը՝ մինչև ցանկալի արդյունքի հասնելը»:
Անդրադառնալով Իրանի ժողովրդի կենցաղային բարդ պայմաններին, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Եթե երկրի ներսում մենք լինենք ուժեղ, տրամաբանական և պատրաստակամ, ապա դա դրական կանդրադառնա ժողովրդի կյանքի վրա»:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը. Ազգային արժույթը 40 տոկոսով արժևորվել է և սղաճի աճը զսպվել է
Աբդոլնասեր Հեմաթին ասել է. «Այսօր, մեկ տարի առաջվա համեմատ, ազգային արժույթը արժևորվել է 40 տոկոսով: Բացի այդ, դադարել է գնաճը, ինչի արդյունքում գրանցվել է տնտեսական աճ»:
Հեմաթին Թուիթերում գրել է.«Անցյալ տարի Իրանի տնտեսությունը վատ վիճակում էր: ԱՄՆ կառավարությունը և նրա տարածաշրջանային դաշնակիցները տնտեսական, հոգեբանական և քարզչական պատերազմը էին սկսել Իրանի դեմ, փորձելով տապալել երկրի տնտեսությունը և քաոսային վիճակ ստեղծել ամբողջ երկրում»:
«Համշահրի» օրաթերթ
Մուսուլմանների օկուպացված հողի վրա եկեղեցի է կառուցվել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բոսնիա և Հերցեգովինայի իշխանություններին կոչ է արել քանդել մուսուլման ընտանիքի հողատարածքիի վրա կառուցված ուղղափառ եկեղեցին: Հայցվորը մի ընտանիք է, որի 20 անդամները սպանվել են Սրեբրենիցայում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Բոսնիա և Հերցեգովինային կոչ է արել մուսուլման մարդու ամբողջ բռնագրավված ունեցվածքը վերադարձնել իր ընտանիքին:
Գույքը ներառում է սեփական հողատարծք, որի վրա վեց տարի առաջ կառուցվել է ուղղափառ եկեղեցի: Գույքը բռնագանձվել է առանց ընտանիքին տեղյակ պահելու: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բոսնիայի իշխանություններին կոչ է արել որոշումը գործադրել դատավճռի կայացման պահից երեք ամսվա ընթացքում:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Գերմանիայում ռադարային արտադրության մասնագիտական մի ընկերություն հայտարարել է, որ իր նոր սերնդի ռադարը կարողացել է 150 կմ հեռավորության վրա հայտնաբերել F-35 նոր սերնդի ռադարախույս երկու կործանիչներ: Մինչ ամերիկյան Lockheed Martin ընկերությունը կենտրոնանում է իր նոր սերնդի F-35 կործանիչի ռադարախոյս կարողության վրա, գերմանական նոր ռադարները կարողացել են հայտնաբերել և հետևել այդ կործանիչներին:
Journal of Weapons- ը հաղորդել է, որ գերմանական Henseldt ընկերության արտադրած ռադարը, 2018 թ.-ի Բեռլինի ցուցահանդեսում կարողացել է հայտնաբերել F-35 նոր սերնդի ռադարախույս երկու կործանիչներ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան և նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք»,- նշել է նա:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական կառավարման համակարգի և մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում զարգացման հեռանկարներին ու առկա մարտահրավերներին:
ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը.«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»։Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում էր կայացրել՝ կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով:
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ավելի կուժեղանան. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունն ավելի են ուժեղանալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այդ մասին վարչապետը նշել է կառավարության նիստում՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե ռազմավարությունը թուլացնելու է վերը նշված ուժային կառույցները:
«Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրն ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն, և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, ըստ որի՝ ռազմավարության նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ լուրջ, խորքային, բովանդակային գործառույթներով:
«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը: Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, որ նույն խնդիրը դրվում է Ոստիկանության համար, և եկել են այն համոզման, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անվտանգությունը ապահովելու իմաստով: