Մամուլի տեսություն 2019-10-6
Իրանի ԶՈւ-ի կողմից արտադրվել է լրտեսական և հարձակողական անօդաչու թռչող սարքերին դիմակայող էլեկտրոնային դետեկտոր համակարգ:
«Ջավան» օրաթերթ
Իրանցի տիեզերագնացները կուղարկվեն տիեզերք
Իրանը հայտարարել է, որ 7 տարի առաջ կարողացել է մի կենդանի ուղարկել տիեզերք, իսկ այս տարի, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվել են նոր ձեռքբերումներ: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի երեք տիեզերական համալիրների դեմ: Հակաիրանական պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունեցել Իրանի օդատիեզերական ոլորտի վրա, դրա անկախ լինելու պատճառով: ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է.«Իրանցի տիեզերագնացները կուղարկվեն տիեզերք»:
Մոհամմեդ Ջավադ Ջահրոմին ասել է, որ մինչև 1400 թվականն Իրանը տիեզերք կուղարկի մեկ մետր ճշգրտությամբ տեսանկարահանող արբանյակ:
«Քեյհան» օրաթերթ
Իրան արտադրել է ՀՕՊ համակարգ
Իրանի ԶՈւ-ի կողմից արտադրվել է լրտեսական և
հարձակողական անօդաչու թռչող սարքերին դիմակայող էլեկտրոնային դետեկտոր համակարգ:
Այս համակարգը հնարավոր է տեղադրել մեքենայի վրա և կարող է հայտնաբերել ու նկարել թիրախները: Այս համակարգի առանձնահատկությունների մասին տեղեկություններ չեն հրապարակվել, սակայն այն կարող է բարձր հաճախականությամբ ալիքներ փոխանցելով՝ պաշտպանական գմբեթ ձևավորել անօդաչու թռչող սարքերի ներթափանցման դեմ :
«Շահին» էլեկտրոնային դետեկտոր համակարգի արտադրությամբ, Իրանը միանում է փոքր թռչող սարքերի դետեկտոր համակարգեր արտադրող երկրների շարքին: Իրանը լինելու է աշխարհում այսպիսի սարքեր արտադրող սակավաթիվ երկրներից մեկը:
«Էբթեքար» օրաթերթ
Թրամփը «Ուկրաինագեյթ»-ի ծուղակում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատականները Սպիտակ տանը կոչ են արել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև հեռախոսազրույցի տեքստը տրամադրել Կոնգրեսին:
Ավելի վաղ նրանք նման պահանջ էին ներկայացրել փոխնախագահ Մայք Փենսին:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի կառավարությունը ապահովել է 10 հազար գյուղերի ջրամատակարարումը
Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ կառավարության աշխատանքի արդյունքում, 10336 գյուղ միացել է ջրամատակարարման ցանցին:
Մինչև այս տարվա վերջ ևս 1339 գյուղ կմիանա կայուն ջրամատակարարման ցանցին:
Ռեզա Արդաքանյանն ասել է, որ Ջիհադական ուժերի համագործակցությամբ, կառավարությունը ևս 2500 գյուղ կմիացնի ջրամատակարարման ցանցին:
«Ջավան» օրաթերթ
Չնայած Իրաքում ճգնաժամ ստեղծելու համար Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ջանքերին, , իրաքցիներն արագորեն կարողացան վերահսկել իրավիճակը: Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը Բաղդադում երթևեկության արգելքը հանվել է և հարավային նահանգներում իրավիճակը կայուն է:
Ալ-Հադ հեռուստատեսությունը հաղորդել է, որ Բաղդադում իրավիճակը խաղաղ է և բողոքի նոր ցույցեր տեղի չեն ունեցել:
ՀՀ նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի քննարկմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։ Այս խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։
Նոյեմբերի սկզբին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը
Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով, որ դա լինելու է ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը, որ անցկացվելու է ՌԴ տարածքից դուրս։
«Կմասնակցեն ոչ միայն ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինը և իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ ևս»,- գրել է Արարատ Միրզոյանը։
Գիտնականները ներկայացրել են 2025-ին հնարավոր միջուկային պատերազմի սցենարը
ԱՄՆ գիտնականները գնահատել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հնարավոր միջուկային պատերազմի հետևանքները:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, հակամարտության մոդելավորման ընթացքում մասնագետները պատկերացրել են, որ երկու երկրի զինանոցներում 400-500 միավոր միջուկային սպառազինում կա՝ մեկ մարտագլխիկի համար 100 կիլոտոննա հզորությամբ:
Նշվում է, որ միջուկային պատերազմը 50-125 մլն մարդու կյանք կխլի: Այն նաև մեծ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի և կլիմայի վրա: Այդպիսով, միջուկային պայթյունների հետևանքով ածխածնի պարունակությամբ աերոզոլներ կձևավորվեն, որոնք, բարձրանալով մթնոլորտի վերին շերտեր, կկլանեն արևի լույսը, ինչն էլ պատճառ կդառնա գլոբալ սառեցման համար:
Սառեցումն, իր հերթին, գիտնականների կարծիքով կհանգեցնի տեղումների մակարդակի նվազման, որոնք կդառնան 15-20 տոկոսով ավելի քիչ: Ջերմաստիճանի վերականգնման համար տասնյակ տարիներ կպահանջվեն:
Թրամփի իմփիչմենթը. ինչպիսի՞ն են հնարավորությունները
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հայտարարել են նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ իմփիչմենթի պաշտոնական ընթացակարգի շրջանակում հետաքննություն սկսելու մասին՝ նրան մեղադրելով արտասահմանյան օգնության դիմելու մեջ, որպեսզի վարկաբեկի ընդդիմախոս Ջո Բայդենին հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ։
Սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ անանուն իրազեկիչը ԱՄՆ-ում բողոք էր ներկայացրել Թրամփի եւ Զելենսկու զրույցի բովանդակության մասին։ Արդյունքում՝ որոշ դեմոկրատներ պահանջել են սկսել Թրամփի իմփիչմենթի ընթացակարգ՝ մեկ այլ երկրին ներքին ընդդիմախոսի վարկաբեկման նպատակով օգտագործելու փորձի պատճառով։