Մամուլի տեսություն 2019-13-10
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112462-Մամուլի_տեսություն_2019_13_10
Այսօրվա մամուլի խորագրերը վերաբերում են Արևելյան Եփրատում հումանիտար աղետին, Թեհրանի բորսայի առղծվածին, Անսարալլահ շարժման հայտարարությանն առ այն, որ «Եմենի ժողովուրդը չի սարսափում Սաուդյան Արաբիայի կոալիցիայից և ԱՄՆ-ից», և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև Իմրան Խանի միջնորդությանը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 13, 2019 13:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2019-13-10

Այսօրվա մամուլի խորագրերը վերաբերում են Արևելյան Եփրատում հումանիտար աղետին, Թեհրանի բորսայի առղծվածին, Անսարալլահ շարժման հայտարարությանն առ այն, որ «Եմենի ժողովուրդը չի սարսափում Սաուդյան Արաբիայի կոալիցիայից և ԱՄՆ-ից», և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև Իմրան Խանի միջնորդությանը:

«Արմանե մելի» օրաթերթ

Հումանիտար աղետ Արևելյան Եփրատում

Հինգ օր է անցել թուրք-սիրիական սահմանին «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկից և քրդական տարածքներ Թուրքիայի բանակի ոը Սիրիայի ընդդիմադիր ուժերի ներթափանցման հետևանքով,  տարածաշրջանի լարվածությունն ավելի է աճել:  Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան վճռական է շարունակել իր գործողությունները, և այդ քայլի քննադատությունը չեն կարող այդ երկրին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Աստանայի բանակցությունների շրջանակում, արդեն երկար ժամանակ  ջանքեր են գործադրում Սիրիայում խաղաղություն հաստատելու համար: Սակայն  Անկարայի քայլը ավելի է բարդացրել խաղաղության հասնելու  պայմանները: 

Իրանը բազմիցս հանդես է եկել առաջարկություններով ՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար և Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ այս առաջարկությունները գործադրելով, հնարավոր է կանխվել աղետը:

 

 «Իրան» օրաթերթ

Թեհրանի բորսայի առեղծվածային օրերը 

Բորսայի գործադիր տնօրենն ասել է, որ տարեսկզբից առ այսօր մոտ 400,000 մարդ մուտք է գործել Թեհրանի բորսա: Այսինքն ամեն օր ավելի քան 2200 մարդ ստացել է բորսայի կոդեր: Երկրում ֆոնդային բորսայի կոդերի թիվը հասել է 13 միլիոնի: 

 

«Քեյհան» օրաթերթ

Անսարոլլահ շարժում. «Եմենի ժողովուրդը չի վախենում Սաուդյան Արաբիայից ու ԱՄՆ-ից քանի որ ապավինում է Աստծուն»

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը թիկունք դարձնելով քրդերին, նրանց մենակ է թողել թուրքական բանակի դիմաց, լուրեր են տարածվել, որ Վաշինգտոնը նոր խոստումներ է տվել իր դաշնակից Սաուդյան Արաբիային:  Ուրբաթ օրը, Պենտագոնը հայտարարել է, որ առաջիկայում նոր զորուժ և զինտեխնիկա է տեղակայելու Սաուդյան Արաբիայում:

Եմենի հեղափոխության Գերագույն կոմիտեի ղեկավարը  Թուիթերում գրել է.«Եմենի ժողովուրդը չի վախենում ձեր կոալիցիոն ուժերից, զենքից և հրամանատարությունից, քանի որ նրանք ապավինում են Աստծուն»: 

Մոհամմեդ Ալի ալ-Հութին հավելել է. «Ամերիկայի ժողովուրդը պետք է ընդունի այն փաստը, որ զորքերի ավելացումը չի նշանակում հաղթանակ, այն ինչը 14 հազար զինվոր չի կարողացել իրականացնել, երկու հազար կամ երեք հազար զինվոր էլ չի կարող անել»:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իմրան խանը Թեհրանում, միջնորդություն է անելու Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև

 

Պակիստանի վարչապետը կիրակի օրը ժամանել է Թեհրան: Որոշ քաղաքական և լրատվական աղբյուրներ  Էմրան խանի այցը տեսնում են որպես Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունը մեղմելու փորձ:

Իրանի արտգործնախարարության խոսնակն անդրադառնալով  Ւմրան Խանի  Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև միջնորդելու հարցին նշել է, որ մինչ այժմ միջնորդության հարց չի եղել: Այնուամենայնիվ, Պակիստանի վարչապետ Իմրան Խանի Թեհրան կատարծ այցի օրակարգում է  միջնորդությունը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև: Այցը կարարվել է Սաուդյան Արքայազն Մոհամմադ բին Սալմանի հետ Իմրան Խանի հանդիպումից և Արամքոյի վրա իրականացված հարձակումից հետո: 

Իմրան Խանի այցը Իրան և հետո Սաուդյան Արաբիա, ինչպես հայտարարել են պակիստանյան լրատվամիջոցները, նշանակում է շարունակել առաջընթացն այս ճանապարհով:

 

armedia.am

Ճապոնիայում թայֆունից տուժածների թիվը գերազանցում է 50-ը

 

«Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 50-ը: Մեկ մարդ մահացել է, չորսը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճապոնիայում 9 մլն մարդու համար հայտարարված է պարտադիր տարհանում կամ խորհուրդ է տրվել տարհանվել: Տարբեր քաղաքներում, այդ թվում և Տոկիոյում, հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ:

Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 65 մ/վ-ի: «Հագիբիս»-ն իր ուժգնությամբ համեմատվում է «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1269 մարդու կյանք:

 

tert.am

Ֆրանսիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային

Թուրքիայի զինված ուժերը և Սիրիայի ազգային բանակը, որոնք շարունակում են, այսպես կոչված, «խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական գործողությունները, կրկին միջազգային օրակարգում են: Այս մասին գրում է թուրքական En Son Haber կայքը: Ֆրանսիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում կապված Թուրքիայի ռազմական գործողությունների հետ, Ֆրանսիան դադարեցնում է բոլոր զինատեսակների մատակարարումը Թուրքիային:Գերմանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները նույնպես հայտարարել են, որ դադարեցնելու են զենքի մատակարարումը Թուրքիային, մինչդեռ Իսպանիան հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի սրման դեպքում Թուրքիային կմատակարարի Patriot ՀՕՊ համակարգեր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին բնակեցնելը:

 

lragir.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Այս կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ նրան Մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»:

 

news.am

Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում. Նաիրա Զոհրաբյանը դիմում է ՀՀ ԱԳՆ-ին

Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ:

Դիմում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. եթե կա հնարավորություն երեխաներին տեղափոխելու Հայաստան, մեզանից շատերը պատրաստ են երեխաներին ընդունել մեր ընտանիքներում:

Որպես պատգամավոր, պատրաստ եմ նաև իմ գործընկերների հետ մեկնել կոնֆլիկտի գոտի, երեխաների տարհանումը կազմակերպելու համար»,-նշել է նա: