Մամուլի տեսություն 2019-17-10
Շիաների երրորդ իմամ Հուսեյնը հզոր մագնիսի նման շարունակում է միլիոնավոր իրանցի ուխտավորների գրավել դեպի Քարբալա: Հոսեյնի սիրահար ուխտավորները իրենց հարգանքի տուրքն են մատուցում նահատակ իմամին:
«Քեյհան» օրաթերթ
Արբաին, աշխարհի ընկճվածների դաշինքը բռնատիրության դեմ
Այսօր ամբողջ աշխարհի ժողովուրդների մեծ մասը հասկացել է ճշմարտությունը: Ահա թե ինչու Հոսեյնիի ձգողականությունը, Արբաինը դարձնում է շիաների և ազատության որոնողների համար հանդիպման վայր: Մարդիկ բոլոր մայրցամաքներից և երկրներից գնում են իմամ Հոսեյնի դամբարանին այցի, որպեսզի ցույց տան, որ պատրաստ են ջանք գործադրել՝ Հուսեյնի որդու և մարդկության փրկչի հաղթանակի, կեղծիքը վերացնելու և աշխարհում օրենքի գերակայության իշխանությունը հաստատելու համար:
Նրանք քաջ գիտակցում են, որ եթե Հոսեյնի շարժման բնույթը ընդվզումն էր բռնության և ճնշողների դեմ, այսօր Սիոնիստական կոռումպացված, ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների խորամանկ կառավարությունները և տարածաշրջանի կաթնատու կովերն ու մանկասպան ռեժիմները, իսլամի դեմ հիջրաթի 61 թվականին սկսած շարժման շարունակությունն են: Այսօր Արբաինի ժողովրդական երթր, աշխարհի ընկճվածների դաշինքն է բռնատիրության դեմ, որը հետևում է Իմամ Հոսեյնի ընդվզմանը: Եվ Արբաինի երթը դիտվում է որպես «Համաշխարհային համագումար»:
«Խորասան» օրաթերթ
Թուրքիան պատանդ է պահում ԱՄՆ-ի 50 միջուկային ռումբերը
Թուրքական բանակի կողմից ԱՄՆ-ի կանաչ լույսով Սիրիայի տարածք ներխուժումից ութ օր անց, որի հետևանքով սպանվել են սիրիացի մեծ թվով քրդեր և տեղահանվել են հազարավոր մարդիկ, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել են Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպելու համար:
Այն պայմաններում երբ Թուրքիայի նախագահի հետ Սիրիայի վրա իր հարձակման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են , Ամերիկյան The New York Times թերթը հաղորդել է, որ Թուրքիայի կառավարության կողմից «Ինջիրլիք» ավիաբազայում պատանդ վերցվել ԱՄՆ-ի 50 ատոմային ռումբերը:
Թերթը, մեջբերում անելով ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին, պնդել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների մեկնարկին զուգահեռ, ԱՄՆ-ը պատրաստվում է միջուկային ռումբերը դուրս բերել Թուրքիայից:
The Guardian թերթը գրել է, որ թուրք-ամերիկյան համատեղ ավիաբազայում պահվում են B-61 տիպի միջուկային ռումբեր, որոնք պատկանում են Սառը պատերազմի շրջանին:
«Ջավան» օրաթերթ
Իրանցիների մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ ՀԳՀԾ-ից
Մերիլենդի համալսարանի նոր սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային գործարքից հեռանալուց և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների կիրառումից 15 ամիս անց, իրանցիների մեծ մասը ցանկանում է, որ Իրանը դուրս գա միջուկային գործարքից:
Մերիլենդի համալսարանի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, իրանցիների մոտ 5% -ը կարծում է, որ Իրանը պետք է դուրս գա միջուկային համաձայնագրից: Իրանցիների շուրջ երեք քառորդը համաձայն են ՀԳՀԾ-ի սահմանափակումներից աստիճանաբար անցնելու կառավարության նոր քաղաքականության հետ: Մոտ 75 տոկոսը համոզված է, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ը խոստանա մեղմել պատժամիջոցները, Իրանը չպետք է դադարեցնի ուրանի հարստացումը:
Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում. Reuters
Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ինչպես նշել է աղբյուրը, ամերիկյան երկու F-15E ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել՝ ամերիկյան զինամթերքի պահեստը և ռազմական տեխնիկան, որը մնացել էր ամերիկյան զորքեամերիկացի զինվորականների հեռանալուց հետո, ոչնչացնելու նպատակով:
Աղբյուրը պնդում է, որ զինամթերքի պահեստը ոչնչացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ին ողջ զինանձնակազմը հեռացել է այնտեղից:
Նշվում է, որ Միացյալ Նահանգներն իրականացրել է այդ քայլը, որպեսզի թույլ չտա որևէ այլ ուժի օգտագործել իր ռազմական ռեսուրսները:
Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացերի շարքում. CNN-ի անդրադարձը
Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի 50 լավագույն հացերի շարքում: CNN-ը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը, ցուցակում երկրորդը հայկական լավաշն է, փոխանցում է Արմենպրեսը:
«Ի՞նչ է հացը: Այս հարցի հետ կապված ամենայն հավանականությամբ դուք կարիք չունեք երկար մտածելու: Դուք ցանկանում եք մի կտոր հաց համտեսել, և այդ ընթացքում այն, ինչ դուք պատկերացնում եք, շատ բան է պատմում ձեր ծագման մասին»,-նշել է հոդվածագիրը: Հեղինակը հոդվածում հիշեցնում է մասնագետների այն խոսքը, որ «հացը հիմնականում այն է, ինչի մասին խոսում է ձեր մշակույթը»:
CNN-ն առանձին-առանձին ներկայացրել է Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Կանադայի, Չիլիի, Չինաստանի, Եթովպիայի, ինչպես նաև Հայաստանի և շատ այլ երկրների ազգային հացերը:
«Գերմանիայի Վեսթֆալիա շրջանում հացթուխները մի քանի հաց են թխում 24 ժամվա ընթացքում, իսկ ահա ցորենի ալյուրից պատրաստված հայկական լավաշը գեղեցիկ տեսք է ստանում 30 վայրկյանում թոնրի ներսում»,-նշել է հոդվածագիրը:
Հոդվածում հեղինակը ներկայացնում է լավաշը թխելու գործընթացը և նշում, որ դրանում անհրաժեշտ է ընկերների օգնությունը:
«Երբ ձեր հայ սկեսուրը մոտենում է հացը ձեռքին, մի զարմացեք: Լավաշը նորապսակներին է տրվում, որը խորհրդանշում է առատություն ու բարեկեցություն: Լավաշը պատրաստելու գործընթացը պահանջում է ընկերների մասնակցություն: Այս ավանդական հացը թխելիս հավաքվում են կանայք, պատրաստում են խմորը, համապատասխան բարձի վրա բարակ ու լայն բացված խմորը ուժգին հարվածով ամրացնում են նախապես տաքացված թոնրի մեջ»,-նշել է հոդվածի հեղինակն՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեծ վարպետություն է պահանջվում:
Լավաշը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից է, այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Եվրամիության եւ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի շուրջ. Յունկեր
Եվրամիության եւ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի Twitter-ում:
«Եթե կա կամք, կա նաեւ համաձայնություն, եւ մենք այն ունենք: Դա արդարացի ու հավասարակշռված համաձայնագիր Է ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության համար… Ես առաջարկում եմ գագաթնաժողովին՝ ընդունել այդ գործարքը»,-գրել Է նա:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել Է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնության Է հասել Brexit-ի շուրջ եւ կոչ Է արել խորհրդարանին՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, պաշտպանել փաստաթուղթը:
«Մենք գերազանց նոր համաձայնագրի ենք հասել, որը Մեծ Բրիտանիայի ձեռքն Է հանձնում իր գործերի նկատմամբ հսկողությունը: Այժմ խորհրդարանը պետք Է շաբաթն օրն ապահովի Brexit-ը, որպեսզի մենք կարողանանք զբաղվել այլ առաջնային հարցերով»,-գրել Է Ջոնսոնը Twitter-ում: Մեծ Բրիտանիան պետք Է Եվրամիությունը լքի հոկտեմբերի 31-ին: Շաբաթ օրը երկրի խորհրդարանը, ինչպես սպասվում Է, կքվեարկի նոր համաձայնագրի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: