Բենիամին Նեթանյահուի ժամկտի ավա՞րտը, թե՝ սպասում խորհրդարանական երրորդ ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112789-Բենիամին_Նեթանյահուի_ժամկտի_ավա_րտը_թե_սպասում_խորհրդարանական_երրորդ_ընտրություններին
Բենիամին Նեթանյահուին, վերջին 6 ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ, չհաջողվեց ձևավորել կառավարությունը և այդ գործը հանձնարարվել է Բենի Գանցին:
(last modified 2026-02-01T14:49:58+00:00 )
Հոկտեմբեր 23, 2019 11:55 Asia/Tehran
  • Բենիամին Նեթանյահուի ժամկտի ավա՞րտը,  թե՝ սպասում խորհրդարանական երրորդ ընտրություններին

Բենիամին Նեթանյահուին, վերջին 6 ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ, չհաջողվեց ձևավորել կառավարությունը և այդ գործը հանձնարարվել է Բենի Գանցին:

2018թ հոկտեմբերին, Գազայի հետ քառոօրյա պատերազմի ավարտին, Նեթանյահուն սպիտված եղավ ընդունել հրադադարի ռեժիմ: Այս որոշումն արժանացավ նրա  կառավարության աջակողմյան անդամների, մասնավորապես Ավիգդոր Լիբերմանի քննադատությանը: Արդյունքում, կառավարությունը լուծարվեց և ապրիլի 9-ին անցկացվեցին պառլամենտական նոր ընտրություններ:

 Նեթանյահուն և Լիքուդ կուսակցությունը, ստանալով 36 ձայն, ընդհամենը մեկ ձայնի առավելությամբ, հաղթեցին ընտրություններում: Սիոնիստական ռեժիմի նախագահը ևս մեկ անգամ Նեթանյահույին հնարավորություն տվեց ձևավորել կառավարության կազմը, սակայն քանի որ վերջինիս չհաջողվեց 28 օրում ձևավորել այն, այդ գործընթացը երկարաձգվեց ևս 14 օրով:

Այն պայմաններում, երբ  մեկ տասնամյակ Սիոնսիտական ռեժիմի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո, Նեթանյահուի պաշտոնավարումը մոտենում էր ավարտին, խորհրդարանում նրա դաշնակիցները քվեարկեցին կառավարության լուծարման և սեպտեմբերի 17-ին նոր ընտրություններ անցկացնելու օգտին: Նեթանյահուի համար ստեղծվեց ևս մեկ հնարավորություն՝ մնալ իշխանության ղեկին: 6 ամսից ավելի քիչ ժամանակատավածում, երկորդ ընտրություններից հետո, ընտրական հանձնաժողովը հայտարարեց Բեննի Գանցի ղեկավարած «Կապույտ-սպիտակների» կոալիցիայի հաղթանակի մասին: Կոալիցիան ձեռք էր բերել 33 ձայն, իսկ Լիքուդ կուսակցությունը՝ 32: Այս հաղթանակը պարտություն էր Նեթանյահուի համար: Սկզբում, կոալիցիան ուներ արաբական համատեղ ցուցակի աջակցությունը և ստացավ 13 ձայն,  որից հետո Քնեսեթի 57 պատգամավորներ, առաջարկեցին, որպեսզի  կառավարության կազմը ձևավորի Բեննի Գանցը: Սակայն  երբ արաբական «Բալադ» կուսակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է  աջակցել Նեթանյահուին, Բեննի Գանցի աջակիցների թիվը հասավ 54-ի: Նեթանյահուին այդ ժամանակ աջակցություն հայտնեց 55 պատգամավոր: Այսպիսով, Սիոնիստական ռեժիմի վարչապետը պատրաստվում է մեկ անգամ ևս կազմել կառավարոթյան կաբինետը, այս անգամ արդեն 28 օրվա ընթացքում:

Նեթանյահուի պարտությունից հետո, Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռիվլինը, Բեննի Գանցին հանձնարարեց 28 օրում ձևավորել կառավարության կազմը: Bloomberg լրատվական ցանցի հաղորդման համաձայն, այսօր Գանցն ինչպես և Նեթանյահուն, կանգնած է դժվար ճանապարհի վրա, քանի որ ընտրությւնների արդյունքներն անորոշ են և Իսրայելը գտնվում է քաղաքական առոմով գտնվում է կաթվածահար վիճակում:  

Բենիամին Նեթանյահուն հույս ունի, որ ընտրությունները կանցկացվեն նաև երրորդ անգամ և ինքը հնարավորություն կունենա շարունակել իր պաշտոնավարումը: Կարճ ժամկետում ընտրությունների անցկացումը, Նեթանյահուի համար մեծ հաղթանակ է, քանի որ առաջիկա վեց ամիսների ընթացքում նույնպես նա  կշարունակի վարել վարչապետի պաշտոնը, առանց Քնեսեթում կոալիցիա կազմելու: Իսկ դա նրան հնարավորություն  կտա խուսափել կոռուպիցոն գործի քննության արդյունքում բանտում հայտնվելուց:

Առաջիկա ամենաքիչը 28 օրում կպարզվի, թե արդյոք Նեթանյահուի պաշտոնավարումը կմոտենա՞ իր ավարտին, թե նա որոշ ժամանակ կշահի՝ երրորդ անգամ ընտրությունների անցկացման արդյունքում: Ամեն դեպքում, փաստերը ցույց են տալիս, որ ներկայումս, Սիոնիստական ռեժիմը գտնվում է քաղաքական ցնցումների մեջ: