Մեկնաբանություն- Հեղափոխության Գերագույն առաջնորդը կարևորել է ընտրությունների երկրորդ փուլին ժողովրդի մասնակցությունը
(last modified Thu, 04 Jul 2024 14:04:38 GMT )
Հուլիս 04, 2024 17:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հեղափոխության Գերագույն առաջնորդը կարևորել է  ընտրությունների երկրորդ փուլին ժողովրդի մասնակցությունը

Կարևորելով Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ժողովրդի մասնակցությունը՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է, որ որքան բարձր լինի այդ մասնակցությունը, համակարգը կունենա ավելի մեծ  կարողություն  երկրի ներսում իր նպատակների իրականացման և ռազմավարության զարգացմանն ուղղված նպատակների հետապնդման համար։ 

 

Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի վաղը (ուրբաթ) հուլիսի 5-ին (իրանական թիր ամսի 15-ին): Հունիսի 28-ին անցկացված ընտրությունների արդյունքում Մասուդ Փեզեշքյանը  հավաքելով 10 միլիոն 415 հազար 991, և Սաիդ Ջալիլին  9 մլն 473 հազար 298 ձայներ անցել են  Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս ընտրություններն անցկացվում են նախատեսված ժամկետից գրեթե մեկ տարի շուտ, Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրա մի խումբ ուղեկիցների նահատակության պատճառով:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանն ընդառաջ, խոսելով այս ընտրական փուլի կարևորության մասին ասել է, որ այս ընտրությունները շատ կարևոր են, և յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է իսլամով, Իսլամական Հանրապետությունով, երկրի առաջընթացով, իրավիճակի բարելավմամբ ու բացերը լրացնելով,ապա կարող է այդ հետաքրքրությունը ցուցաբերել ուրբաթ օրը մասնակցելով ընտրություններին։

Մեծարգո առաջնորդը նշելով, որ ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել, ժողովրդի մասնակցությունը  համակարգի երաշխիքն ու հպարտությունն  է համարել և հույս հայտնել, որ Աստված ժողովրդին կտա լավագույն ընտրությունն անելու հնարավորություն, որպեսզի ընտրված անձը կարողանա իրականացնել համակարգի և  ժողովրդի նպատակները։

Առաջիկա ուրբաթ օրը Իրանում 14-րդ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի  է ունենալու այն դեպքում, երբ ներքին, տարածաշրջանային և միջազգային պայմանները կրկնապատկել են դրա կարևորությունն ու զգայունությունը։

Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքով՝ ընտրությունները ներքին առումով  անկախության ամրապնդման խթան են հանդիսանում,իսկ տարածաշրջանային ու համաշխարհային առումով,  երկրին ու համակարգին բերում են պատիվ ու հեղինակություն։ Այդ իսկ պատճառով վերջին մեկ ամսվա ընթացքում Գերագույն առաջնորդը բազմիցս ընդգծել է ընտրությունների այս շրջանի կարևորությունը և ընտրություններին տարբեր խավերի բարձր մասնակցության անհրաժեշտությունը։ Ակնհայտ է, որ ընտրությունների երկրորդ փուլին ժողովրդի ակտիվ  մասնակցությունն ամրապնդելով համակարգի հիմքերը, կմեծացնի հանրային վստահությունը։

Ելնելով դրանից՝ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները, հատկապես Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, մշտապես ընդգծել են ընտրություններին ժողովրդի լայն մասնակցությունը որպես պարտականություն և իրավունք։ Այս շեշտադրումը պայմանավորված է նրանով, որ իսլամական համակարգում հանրապետականությունը ձեռք է բերվում ժողովրդի ներգրավվածությամբ, և եթե ընտրություններին մասնակցությունը ցածր լինի, ապա թշնամին հնարավորություն կունենա զոռբայություն  անել։ Ինչպես որ  Գերագույն առաջնորդն է համոզված՝ որքան բարձր լինի ընտություններին մասնակցությունը, համակարգը կունենա ավելի մեծ  կարողություն  ներսում իր նպատակների իրականացման և երկրի ռազմավարության զարգացմանն ուղղված նպատակների  հետապնդման համար։  Իսլամական Հանրապետության համակարգի հետ ժողովրդի համագործակցությունը, բացի ազգային հզորություն բերելուց, ուժեղ երաշխիք  է հզոր կառավարություն ստեղծելու համար, որպեսզի այն կարողանա ավելի լավ իրականացնել իր գործունեությունը հատկապես տնտեսական և քաղաքական ոլորտներում։

Իրականում 14-րդ նախագահական ընտրություններին ժողովրդի բոլոր խավերի և քաղաքական տարբեր խմբերի մասնակցությունը ոչ միայն ցույց կտա ժողովրդավարության ծաղկումը և Իսլամական Հանրապետության համակարգի հանրապետականության շարունակականությունը,այլև ցույց կտա որ չնայած առկա տնտեսական իրավիճակից որոշակի դժգոհությանը, մարդիկ հանուն Իրանի քաղաքականության, տնտեսության ու անվտանգության շարունակում են ներկայանալ ընտրատեղամասերում, որպեսզի ընտրեն ամենաարժանի թեկնածուին Իսլամական Իրանի վեհ նպատակները առաջ մղելու համար։ 

Իրանի ժողովրդի մասնակցությունը 14-րդ նախագահական ընտրություններին

Փաստորեն Իրանի ներկա պայմանները  և թշնամիների կողմից ժողովրդի և համակարգի միջև անջրպետ ստեղծելու ջանքերը պահանջում են, որ գիտակցելով  ընտրությունների կարևորությունը, պետք է ժողովրդի ավելի շատ մասնակցության հնարավորություն ստեղծել,  որպեսզի բացի թշնամիների սադրանքները ձախողելուց,հերթական անգամ ի ցույց դրվի Իսլամական հեղափոխության արժեքներն ու ձեռքբերումները պաշտպանելու ժողովրդի կամքը։

 

Պիտակ