Իրանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Այսօր առավոտյան Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այլ երկրներում գտնվող իրանցիներն ընտրություններն մասնակցելու հնարավորություն կունենան այցելելով ԻԻՀ ներկայացուցչություններ։
Այս փուլում հաղթող կճանաչվի այն թեկնածուն, ով կստանա ձայների մեծամասնությունը։
Նախագահական ընտրություններն Իրանում անցկացվում են սահմանված ժամկետից գրեթե մեկ տարի շուտ՝ ԻԻՀ նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկիցների զոհվելու պատճառով։
Այսօր առավոտյան ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին Թեհրանում իմամ Խոմեյնու հոսեյնիեյում նույնպես մասնակցել է ընտրություններին։ Առաջնորդի քվեարկության ընթացքը լուսաբանել են ներքին ու արտասահմանյան մեծ թվով լրագրողներ։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում առաջնորդն ասել է․ «Լսել եմ, որ ընտրությունների այս փուլի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն աճել է։ Եթե այդպես է, դա ուրախալի է։ Թող Աստված հաջողություն տա ժողովրին և բարգավաճում՝ երկրին»։
Ավելի վաղ, կարևորելով ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունն առաջնորդը նշել էր, որ որքան մեծ լինի մասնակցության թիվն այնքան երկրի համակարգն ավելի կհզորանա ու կկարողանա հասանել զարգացման ռազմավարական նպատակներին»։
Ներքին, տարածաշրջանային ու միջազգային պայմանները կրկնապատկել են ԻԻՀ նախագահական ընտրությունների նշանակությունն ու կարևորությունը։ Ուստի թշնամիների կողմից ժողովրդի և համակարգի միջև անջրպետ ստեղծելու ջանքերի առկայության պայմաններում, անհրաժեշտ է, որ ընտրություններին մասնակցեն հնարավորինս շատ քաղաքացիներ և թշնամու դավադրությունները խափանելուն զուգահեռ, ցույց տրվի Իրանի ժողովրդի կամքը՝ իսլամական հեղափոխության արժեքներն ու ձեռքբերումները պաշտպանելու հարցում։
ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ նախագահը գերագույն առաջնորդից հետո երկրորդ մարդն է երկրում։ Նախագահին ընտրում են քաղաքացիները։
Գործադիր իշխանությունը ղեկավարում է նախագահը և անկասկած, ժողովրդի կողմից լավագույն թեկնածուի ընտրության արդյունքում Իսլամական Հանրապետությանն ավելի մեծ դերակատարություն կունենա տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում։
Նախագահական ընտրություններն ավելի կարևոր են, քան խորհրդարնական և իսլամական խորհուրդների ընտրությունները։ Պատճառն այն է, որ Իրանում տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտներում կարևոր պատասխանատվությունը կրում է գործադիր իշխանությունը։
Եվ ընտրություններին ժողովրդի առավելագույն մասնակցությունը կբարձրացնի Իրանի հեղինակությունը, քանի որ իսլամական հեղափոխության պատմության 45-ամյա փորձն ապացուցել է, որ ամեն անգամ, երբ ժողովուրդը ակտիվորեն մասնակցել է քաղաքական կարևոր իրադարձություններին, հատկապես ընտրություններին, Իսլամական Հանրապետության համակարգը հաջողությամբ հաղթահարել է խնդիրները և կարողացել է ապահովել ազգային շահերն ու ժողովրդի կարիքները։
Հետևաբար, ակնկալվում է, որ ԻԻՀ քաղաքացիներն իրենց աջակցությունը կհայտնեն նոր կառավարությանը՝ քվեարկելով 14-րդ նախագահական ընտրությունների օգտին։